Պատմություն

Մեսրոպ Մաշտոց
Մեսրոպ Մաշտոցը ստեղծել է հայոց այբուբենը: Հայալեզու դպրոցի, գրականության հիմնադիրն է: Ծնվել է 361թ-ին, Տարոնի Հացեկաց գյուղում: Կրթություն է ստացել Ներսես հայրապետի դպրոցներից մեկում: Տիրապետել է հունարեն, պարսկերեն և ասորերեն: Մաշտոց նշանակում է սուրբ, սրբազան: Մահացել է 440թ-ին և թաղվել է Օշական գյուղում: 



Արաբական խալիֆայություն
Արաբները Արաբական թերակղզու հիմնական բնակիչներն են: VII դարի սկզբներին արաբական ցեղերը ընդունեցին մահմեդականությունը որպես նոր կրոն: 632–656 թթ-ին արաբները նվաճեցին Սասանյան տերությունը, իսկ Բյուզանդիայից բռնագրավեցին Եգիպտոսը, Ասորիքը, Պաղեստինը և ամբողջ Հյուսիսային Աֆրիկան: 711թ-ին նրանք նվաճեցին Իսպանիան: Այնուհետև ներխուժեցին Ֆրանկական պետություն, բայց 732 թ-ին Պուատիեի ճակատամարտում կրած պարտությունը վերջ դրեց Եվրոպայում նրանց ծավալմանը: Օմայանների հարստության հիմնադիր Մուավիան խալիֆության մայրաքաղաք դարձրեց Դամասկոս քաղաքը:

No comments:

Post a Comment