Քիմիա 2017-2018

Հիմնականում նյութերը գտնվում են ջրային լուծույթում: Լուծույթը լուծված նյութից և լուծիչից կազմված համակարգ է, որոնց միջև կատարվում են ֆիզիկական և քիմիական երևույթներ:

Լուծված նյութի զանգվածային բաժինը  լուծված նյութի զանգվածի հարաբերությունն է ընդհանուր լուծույթի զանգվածին:

w = m լուծված նյութ/m լուծույթ x 100%

m լուծված նյութ = w x m լուծույթ/100

1. m աղ = 20գ 
m H2O = 80գ
w = ?
———————–
w = 20/100 x 100% = 20%

2. m լուծույթ = 400գ
m աղ = 40գ
w = ?
———————–
w = 40/400 x 100% = 10%

3. m լուծույթ = 200գ
w = 5%
m աղ = ?, m = H20
———————–
200 x 5/100 = 10գ աղ
200 – 10 = 190գ ջուր

4. m աղ = 5գ
m լուծույթ = 45գ
w = ?
———————–
w = 5/5 + 45 x 100% = 10%

5. m լուծույթ = 400գ
գոլորշիացնելուց հետո մնաց 20գ աղ
w = ?
———————–
20/400 x 100% = 5%

6. Ինչքա՞ն աղ ու ջուր պետք է խառնել իրար, որպեսզի ստացվի 400գ 30%-անոց լուծույթ:
———————–
m աղ = 400 x 30/100 = 120գ աղ
m H20 = 400 – 120 = 280գ ջուր

7. m լուծույթ = 200գ
w = 20%
+ m H20 = 1000գ
w = ?
———————–
200 x 20/100 = 40գ աղ
m լուծույթ = 1000 + 200 = 1200գ 
w = 40/1200 x 100% ≈ 3%

8. m լուծույթ = 400գ
w = 20%
+ 400գ ջուր
w = ?
———————–
20 x 400/100 = 80գ աղ
w = 80/400 + 400 x 100% = 10%

9. m = 400գ
w = 20%
+ 20գ աղ
w = ?
———————–
20 x 400/100 = 80գ աղ
80 + 20/420 x 100% ≈ 23



Ջրածնի անձնագիր
1. Ջրածնի ընդհանուր բնութագրումը, (1p,0n)1e,
2. Կարգաթիվը -1
3. Դիրքը պարբերական համակարգում, պարբերությունը 1, խումբը 1 խումբ, գլխավոր ենթախումբ
Հարաբերական ատոմային զանգված՝ Ar(H)=1
Պարզ  նյութի  քիմիական բանաձևը`H2
Հարաբերական մոլեկուլային զանգված Mr(H2)=2
Իզոտոպները—Պրոտիում-1H  , դեյտերիում-2D,տրիտիում-3T
Ատոմի բաղադրությունը և կառուցվածքը- +1)1e
Վալենտականություն-1, օքսիդացման աստիճանը +1,-1



Նյութի քանակ մոլ և մոլային զանգված
1մոլ = 12գ (C)/Ar 
M – մոլային զանգված
m – զանգված
Մոլը նյութի այն քանակն է, որը պարունակում է այնքան մասնիկներ, որքան ատոմներ պարունակվում է 12գ ածխածնում:
Մոլային զանգվածը նյութի զանգվածի հարաբերությունն է նյութի քանակին:
M = m/n = գ/մոլ
m = M x n
n = m/M

m(CuO) = 40գ
n – ?
n = m/M
M (CuO) = 64 + 16 = 80գ/մոլ
n = 40/80 = 0,5մոլ
N = 3,01





Քիմիական ռեակցիաների տեսակները
Քիմիական բանաձևը՝ դա նյութի բաղադրության պայմանական գրառում է նշանների և ինդեքսների միջոցով:

Քիմիական հավասարումը՝ դա քիմիական ռեակցիայի պայմանական գրառումն է բանաձևերի և գործակիցների միջոցով:

Առաջին օրենք՝ նյութի զանգվածի պահպանման օրենքը.
Վերցված նյութերի (ելանյութեր) զանգվածը միշտ հավասար է ստացված նյութերի զանգվածին:

Երկրորդ օրենք՝ նյութի բաղադրության պահպանման օրենքը.
Անկախ նյութի գտնվելու վայրից և ստացման եղանակներից նյութը միշտ ունի հաստատուն բաղադրություն:

1. Միացման են կոչվում այն ռեակցիաները, որոնց ժամանակ երկու նյութից ստացվում է մեկ բարդ նյութ:

2. Քայքայման են կոչվում այն ռեակցիաները, որոնց ժամանակ մեկ բարդ նյութից ստացվում է մի քանի նյութեր:





Տարրի բնութագրում
Բնութագրել ձեր ընտրած տարրը ըստ հետևյալ սխեմայի
1) Քիմիական  տարրի  նշանը՝ S
2) Կարգաթիվը՝ 16, միջուկի  լիցքը՝ +16 ,
3) Հարաբերական  ատոմային  զանգվածը՝
Ar = 32
4) Մեկ  ատոմի  զանգվածը՝
Mo = 32 x 1,66 x 10-27կգ  = 53 x 10-27կգ 
5) Դիրքը պարբերական համակարգում`ո՞ր  պարբերության տարր  է, խումբը, ենթախումբը
3րդ պարբերություն,  6րդ խումբ,  գլխավոր ենթախումբ
6)  Ատոմի  բաղադրությունը՝
(16 p 16n) 16e
7) Էլեկտրոնային  թաղանթի  կառուցվածքը……
 + 16  2|8|6
8) Ինչպիսի՞ տարր է` մետաղ  է, թե՞ ոչ մետաղ
Ոչ մետաղ է
9) Օքսիդացման աստիճանը`ՕԱ

0, -2





Աղեր, հիմքեր և թթուներ
Անօրգանական նյութերի դասակարգումը
Նյութը տարածության մեջ որոշակի ծավալ զբաղեցնող մասնիկների համախումբ է խիստ որոշակի հատկություններով, կառուցվածքով, զանգվածով օժտված: Նյութերը բաժանվում են`պարզ և բարդի:

Պարզ են կոչվում այն նյութերը, որոնք կազմված են մեկ տարրի ատոմներից:

Բարդ են կոչվում այն նյութերը, որոնք կազմված են երկու կամ ավելի տարրի ատոմներից:

Տարրը որոշակի ատոմների տեսակ է:

Պարզ նյութերը բաժանվում են մետաղների և ոչ մետաղների:

Մետաղները, բացի սնդիկից պինդ են, պլաստիկ են, ունեն մետաղական փայլ, ունեն ջերմա- և էլեկտրահաղորդականություն, արտաքին շերտում ունեն չորսից քիչ էլեկտրոններ, շերտը ավարտելու համար կորցնում են էլեկտրոնները առաջացնելով դրական իոններ:

Ոչ մետաղները, եթե պինդ են փխրուն են, մեծ մասամբ հեղուկ կամ գազային նյութեր են, չունեն փայլ, չունեն ջերմա- և էլեկտրահաղորդականություն, չունեն մետաղական փայլ, վերջին շերտում ունեն չորսից շատ էլեկտրոններ, շերտը ավարտելու համար ընդունում են էլեկտրոններ առաջացնելով բացասական իոններ:

Բարդ նյութերը բաժանվում են`օքսիդների, թթուների, հիմքերի և աղերի:

Օքսիդներ են կոչվում այն բարդ նյութերը, որոնք կազմված են երկու տարրի ատոմներից, որոնցից մեկը թթվածինն է:

Թթուներ են կոչվում այն բարդ նյութերը, որոնք կազմված են ջրածնի ատոմներից և թթվային մնացորդից:

Աղեր են կոչվում այն բարդ նյութերը, որոնք կազմված են մետաղի ատոմներից և թթվային մնացորդից:

Հիմքեր են կոչվում այն բարդ նյութերը, որոնք կազմված են մետաղի ատոմներից և հիդրօսո խմբերից:

No comments:

Post a Comment