Գրականություն 2018-2019

Մայիսի 20-24
Բլոգներում ներկայացնել կարդացած ստեղծագործությունները, յուրաքանչյուրը ներկայացնել համառոտ (վեպ, վիպակ, նովել, պատմվածք, այլ)։

Կներկայացնեմ վերջերս կարդացած այն ստեղծագործությունները, որոնք ամենաշատն են ինձ վրա տպավորություն թողել: Ամենահետաքրքիրը Պաուլո Կոելիոյի «Ալքիմիկոսն» էր:
Սանտիագո անունով մի հովիվ մի երազ է տեսնում, որը նրան ստիպում է գնալ Եգիպտական բուրգերի մոտ իր գանձը փնտրելու: Նա հանդիպում է արքայի, նա Սանտիագոյին պատմում է Սեփական առասպելի մասին և տալիս է նրան երկու քարեր, որոնք նրան կօգնեն դժվար որոշում կայացնելիս: Սանտիագոն ճամփա է ընկնում, երբ հասնում է Տանժեր իր ամբողջ ունեցվածքը գողանում են և նա մեկ տարի աշխատում է մի վաճառականի մոտ: Բավարար գումար հավաքելուց հետո նա ուղեվորվում է դեպի Եգիպտոս: Էլ Ֆայում անապատում նա հանդիպում է ալքիմիկոսին, որը պատրաստ է Սանտիագոյին ցույց տալ բուրգերի ճանապարհը: Հետո Սանտիագոն հասկանում է, որ իրականում գանձերը թաքնված են այնտեղ, որտեղ նա տեսել է երազը:

Մի քանի օր առաջ էլ կարդացել եմ Անդրե Մորուայի «Մանուշակներ ամեն չորեքշաբթի» պատմվածքը:
Լեոն Լորան անունով մի մարդ իր հյուրերին պատմում էր ութսունամյա դերասանուհի Ջեննի Սորբիեյի կյանքից մի հատված, նա հենց նոր էր իրենց լքել, ասելով, որ պետք է մանուշակներ տանի սիրեցյալին: Մի անգամ՝ չորեքշաբթի օրը, թատրոնում միջնադադարի ժամանակ դռնապանը Ջեննիին փոխանցեց մի փունջ մանուշակ, որը տվել էր մի ուսանող: Մոտ վեց ամիս շարունակ, ամեն չորեքշաբթի այդ ուսանողը նրան մի փունջ մանուշակ էր նվիրում: Մի օր Ջեննին վերջապես որոշեց նրան անձամբ տեսնել, նա խնդրեց դռնապանին, որ հաջորդ չորեքշաբթի ուսանողին ասի, որ նա ներս մտնի և իր ձեռքով բերի ծաղիկները: Չորեքշաբթի օրը ուսանողը չի գալիս, և Ջեննին սկսում է անհանգստանալ: Նա մեկնեց ուղեվորության, իսկ երբ վերադարձավ նա արդեն մոռացել էր ուսանողին: Մեկ տարի անց նա նամակ է ստանում գնդապետից, ով խնդրում էր նրան հանդիպել: Նրանք հանդիպեցին մի շաբաթ օր՝ կեսօրին: Ջեննին իմանում է, որ այն ուսանողը գնդապետի որդին էր, նրան սպանել էին: Ջեննին երդվեց, որ մինչ մահ ամեն չորեքշաբթի նրա գերեզմանին մի փունջ մանուշակ կդնի:

Յարոսլավ Հաշեկ «Փրկվածը»
Ընթերցողին անհայտ պատճառով մեկ օրից պետք է կախաղան անեին Պատյալին: Վերակացուն անում էր ամեն հնարավոր բան, որպեսզի Պատյալը իր վերջին ժամերը երջանիկ անցկացնի, լցնում էր բանտախուցը իր պատվիրած կերակուրներով: Պատյալը անսպասելիորեն սկսեց իրեն վատ զգալ, նրան տեղափոխեցին բանտի հիվանդանոց, թունավորվել էր փչացած սննդից: Բժիշկը ջանք չէր խնայում Պատյալի կյանքը փրկելու համար: Պատյալին կախեցին երկու շաբաթ անց, երբ նա արդեն լավ էր, խանութի տերը, որտեղից գնված էր թունավոր սնունդը, դատապարտվեց երեք շաբաթով, իսկ բժիշկը արժանացավ գովեստի:

Ռադյըրդ Քիպլինգ «Մուհամմեդ Դինի պատմությունը»
Հեղինակը պատմում էր իր ծառայի որդու մասին, ում հետ կարճ ժամանակում հասցրել էր կապվել: Մի օր, երբ տուն վերադարձավ իր ճաշասենյակում տեսավ ծառայի որդուն, Մուհամմեդին: Երբ տղան տեսավ տանտիրոջը վախի նոպայի մեջ ընկավ, սկսեց լաց լինել: Ներս մտավ նրա հայրը ու սկսեց նախատել որդուն, տանտերը ասաց, որ նա չի բարկանում և խնդրեց երեխային տանել այդտեղից: Այդ օրվանից հետո նրանք սկսեցին բարեկամություն անել: Մի քանի ամիս անց Մուհամմեդը հիվանդացավ, իսկ մեկ շաբաթ հետո գերեզմանատան ճանապարհին նա հանդիպեց Իմամ Դինին, Մուհամմեդի հորը, նրա ձեռքին Մուհամմեդի իրերն էին, ճերմակ սավանով փաթաթված:





Ակուտագավա Րյունոսկե 
«Երեք ինչու»
Առաջին «ինչուն» ցույց է տալիս Ֆաուստին, որի համար խնձորը տարբեր իմաստներ ունի՝ չարի ու բարու իմացության պտուղ, նատյուրմորտ, սնունդ, առևտրականի համար՝ սովորական ապրանք, փող, Սատանայի համար տանջանքի գործիք։ Սա խոսում է այն մասին, որ չկա որևէ բան, որը ունի միայն մի կողմ, տարբեր տեսանկյունով նայելիս կարելի է տեսնել տարբեր բաներ:
Երկրորդ «ինչուն» Սողոմոն թագավորի մասին է: Նրան դուր էր գալիս թագուհին, բայց նա վախենում էր, որ իր կողքին նա կկորցնի իր իմաստունի համբավը, քանի որ թագուհին օժտված էր բացառիկ իմաստությամբ:
Երրորդ «ինչուն» Ռոբինզոնի մասին է, որը կապիկի մեջ ինքն իրեն էր տեսնում, կարողանում էր տեսնել իրեն կողքից։




Մայիսի 6-10
Գրիգ «Հիսուսի կատուն»
Այս պատմվածքը հինգերորդ կամ վեցերորդ դասարանում սովորող մի տղայի մասին է, նա գնել էր մի կատվի, որը կարողանում էր քայլել ջրի վրայով, այդ պատճառով էլ կոչվում էր Հիսուսի կատու: Տղայի դասարանցիները չէին հավատում, որ կատուն կկարողանա քայլել ջրի վրայով, նրանք փախչեցին դպրոցից և գնացին մի գետի մոտ, բերեցին պայուսակը, որտեղ կատուն էր և դրեցին ջրի վրա: Ջրի հոսքը շատ արագ էր և, իհարկե, կատուն չկարողաավ քայլել ջրի վրա: Նարեկը վազելով գնաց պայուսակի հետևից, նա լացելով վազում էր: Այդ օրվանից ոչ ոք նրան չտեսավ, ասում էին, որ այլ դպրոց է գնում: Սրանից տարիներ հետո հեղինակը հանդիպում է Նարեկին, այն տղային, ով կատու էր գնել, եկեղեցում, նա եկեղեցական էր դարձել: Նրան հանդիպելուց և խոսելուց հետո հեղինակը նշեց, որ շնորհակալ էր նրան, և որ իր ուսերից ասես մի մեծ բեռ ընկավ: Չնշեց, թե ինչու էր նրան շնորհակալ. կարծում եմ նրան տեսնելուց հետո, երբ համոզվեց, որ նրա հետ ամեն ինչ լավ է, նա իրեն ավելի հանգիստ զգաց, հնարավոր է, որ նա իրեն մեղավոր էր զգում, որ չկարողացավ դասընկերոջը այդ օրը ինչ-որ բանով օգնել:



Ապրիլի 29-մայիսի 4
Իմաստունը նստած էր մի քարի։ Նրա շուրջ հավաքվեցին գյուղի բնակիչները և դժգոհեցին իրենց նախնիներից։
— Պետք էր, չէ՞, որ մտածեին ապագայի մասին, երբ կառուցում էին կամուրջը։ Հարյուր տարի չդիմացավ։ Այսօր այն քանդվել է, ու քիչ մնաց, որ դպրոցից վերադարձող երեխաներ զոհվեին։
Իմաստունը հարցրեց․
— Ովքե՞ր են ձեզ համար երեխաներ, ում դուք հոգ եք տանում։
— Ինչպե՞ս թե՝ ով։ Մեր որդիները, դուստրերը, մեր թոռները…
Նորից հարցրեց Իմաստունը․
— Իսկ ձեր ծոռան-ծոռան-ծոռան թոռները նույնպե՞ս ձեր երեխաներն են։ Դուք նրանց հոգ կտանե՞ք։
Մարդիկ ծիծաղեցին․
— Նրանք մեզ ի՞նչ երեխա։ Մենք նրանց չենք տեսնելու և չենք ճանաչելու։ Եվ ինչո՞ւ մենք նրանց հոգ տանենք։ Նրանք իրենց ծնողները կունենան, թող իրենց ծնողներն էլ հոգ տանեն սեփական երեխաներին։
Իմաստունն ասաց․ 
— Լսե՛ք առակը։ 
Մարդկանց մոտ եկավ մարգարեն ու հայտարարեց․
— Ես մարգարե եմ։
— Դե, մարգարեություն արա մեզ համար,- ասացին մարդիկ։
— Ես եկել եմ, որ հայտնեմ ձեզ․ ուղիղ հարյուր տարի հետո այս նույն տեղում մեծ ջրհեղեղ է լինելու։ Այն հանկարծակի կլինի մարդկանց համար, վրա կտա գիշերով և կքշի բնակչությանը։ Կմահանան բոլորը՝ այդ թվում և երեխաները։ Բայց դուք կարող եք նրանց փրկել, եթե ծովի ափին մեծ պատնեշներ կառուցեք…
— Դու ավելի լավ է՝ մեզ ասես, թե ինչ կլինի մեզ հետ երեք օր հետո, ոչ թե՝ ինչ կլինի ինչ-որ մարդկանց հետ հարյուր տարի հետո։ Ի՞նչ գործ ունենք նրանց հետ։ Այդ ժամանակ մեզանից ոչ ոք՝ մեր երեխաներից ոչ մեկը կենդանի չի լինի…- սկսեցին տրտնջալ մարդիկ։
— Բայց նրանք ձեր սերունդները կլինեն, ձեր տոհմի շառավիղները։ Հոգացե՛ք նրանց մասին, որ նրանք փրկվեն,- պնդեց մարգարեն։
— Մենք առանց այն էլ շատ հոգսեր ունենք… Թող իրենք հոգան իրենց հոգսերը։ Եվ մարդիկ պատնեշներ չկառուցեցին։ Նրանք մահվան դատապարտեցին իրենց ապագա սերունդներին։
Իմաստունը լռեց։
Նրա շուրջ հավաքված մարդիկ մտքերի մեջ ընկան։
Նրանցից մեկն ասաց․
— Իմաստո՛ւն, բացատրի՛ր մեզ առակը։
Իմաստունն ասաց․
— Կամուրջները քանդվելու են հետո էլ ու այնքան ժամանակ, քանի դեռ չեք հասկացել, որ ձեզանից յուրաքանչյուրը ոչ միայն սեփական Երեխայի ծնողն է, այլև ամբողջ մարդկային ցեղի։ Եվ ձեր երեխաներին պետք է դաստիարակեք ապագա սերունդների հանդեպ հոգատարության զգացումով։

Կարծում եմ, որ առակը միայն հոգատարություն սերմանելու կարևորության մասին չէր, երևում էր այն ինչը մարդկության համար ամենադժվարն է հասկանալը՝ փոխադարձ վերաբերմունք ցուցաբերելը և սպասելը: Կար իրոնիա, մարդիկ սպասում էին անսպասելիին:




23/04/19
Բառային աշխատանք
Կրթահամալիրի հիմնը՝ Անդաստան

Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղությո՜ւն թող ըլլա…
Ո՛չ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին.
Ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի՝
Օրհներգությո՜ւն թող ըլլա:

Արևմտյան կողմն աշխարհի
Բերրիությո՜ւն թող ըլլա…
Ամեն աստղե ցող կայլակի,
Ու ամեն հասկ ձուլե ոսկի.
Եվ ոչխարներն երբ սարին վրա արածանին՝
Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:

Հյուսիսային կողմն աշխարհի
Առատություն թող ըլլա…
Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդին.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝
Բերկրությո՜ւն թող ըլլա:

Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերում թող ըլլա…
Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,
Հորդի գինին բաժակներուն.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝
Սիրերգությո՜ւն թող ըլլա։

անդաստան - դաշտ
ակոս - երկարավուն փոս դաշտում
կոչնակ - եկեղեցու զանգ
ցող - շաղ
ամբար - պահեստ, շտեմարան
աղուն - աղալու ցորեն



15/04/19
Վիլյամ Սարոյան «Գյուղացին»
Պատմվածքը Միացյալ Նահանգներում ապրող գյուլտիկցի Սարգսի մասին է, որը ոչ մի կերպ չէր կարողանում հարմարվել օտար հողին: Սարգիսը ամուսնացավ հայուհու հետ, երեխաներ ունեցավ, լավ աշխատանք, բայց նա միևնույն է երջանիկ չէր, քանի որ չէր գտնվում իր հայրենիքում: Գաղափարն այն է, որ մարդը չի կարող երջանիկ լինել կամ իրեն բավարարված զգալ մի տեղ, որում նա իրեն չի զգում ինչպես տանը. այդ տունը ոչ միշտ է հայրենիքը, այլ ուղղակի մի վայր, որտեղ քեզ հանգիստ ես զգում:




Ապրիլի 8-12
Չինական առակներ
Չժու Պին իր ամբողջ կարողությունը, ժամանակն ու եռանդը ներդրեց, որ սովորի ինչպես են վիշապ սպանում։ Սակայն այդպես էլ չկարողացավ օգտագործել իր գիտելիքները, քանի որ դա պիտանի չէր մարդկանց։ Ուստի պետք է ձեռք բերել պրակտիկ, պիտանի գիտելիքներ և մասնագիտություն։



01/04/19
Մոպասան՝ «Լուսնի լույսը»
1․ Գրավոր ներկայացրու գաղափարը
Կարծում եմ, որ նովելի գաղափարը հետևյալն էր՝ մարդիկ պետք է հանդուրժեն ամեն ինչ և ամեն մեկին, եթե նույնիսկ դա/նրանց չեն հասկանում:

2․ Դուրս գրիր պատկերավորման միջոցները
լուսնյակ գիշեր, ամբողջովին ողողված էր քաղցր լույսով, մեղմ ու հեզիկ կաթնալույս

3․ Ինչպե՞ս ես հասկանում «Անքնին են Աստծո գործերը» արտահայտությունը
Հավատացող մարդիկ ասում են սա, երբ, օրինակ, ինչ-որ մեկը անարդարության է բախվում:

4․ Ինչպե՞ս կբացատրես «Երգ երգոց» արտահայտությունը
Մեծ նշանակություն ունեցող երկ:




Մարտի 18-21
Համաստեղի «Նապաստակի մը օրագիրը» վիպակը և կատարել առաջադրանքները:
Մաս առաջին
Տեքստը փոխադրիր արևելահայերեն։
Առավոտ շուտ դուրս եկա: Խոտերն ու ծառերը կբաց կանաչ՝ կարծես կաղամբ: Արևը դեռ նոր էր ծագում: Նայեցի արևին, հետ առաջ ցատկեցի, ականջները իրար խփեցի: Զգու՜յշ, մի աղմուկ: Իսկույն տուն մտա և նայեցի: Ոչինչ, ընդհամենը տերև ընկավ: Նորից դուրս եկա, Չորս կողմս նայեցի և ցատկեցի բանջարանոցը:
Այս թռչունները ինչքա՜ն շատախոս են: Այս կողմ կթռչեն, այն կողմ կթռչեն, կտուցներով կզարկեն, չգիտես, ո՞ր աշխարհներն են թռչելու:Սիրտս դողում է, երբ տեսնում եմ իրանց ստվերները մեջքի ետևում, երբ ծառերի պտուղները գցում են ներքև: Որքան կուզեի ճամփորդել այլ երկրներ: Ա՜հ, կուզեի թռչունի պես թևեր ունենալ, ունենալ աքաղաղի ձայնը: Ի՞նչ կլիներ եթե իմ գեղեցիկ մորթուս վրա երկու մեծ թևեր աճեյին: Չեի ուզենա կտուց ունենալ: Իմ պոչը ճերմակ ծաղիկների պես գեղեցիկ է:
Հի՜, հի՜ ծիծաղս չեմ կարող զսպել ամեն անգամ երբ լսում եմ սոխակի երգը: Իր ձագուկների համար տանձենու չորացած ճյուղերից բույն է կառուցում և ինքն էլ նստում է ու սկսում է իր երգը երգել: Երգելուց մեջքը այնքան կշարժի, վիզը այնքն կձգի, որ թվում է թե կոկորդում կեռաս լինի:
Հի՜, հի՜ ծիծաղս գալիս է ամեն անգամ երբ տեսնում եմ այս սոխակին:

Նապաստակի տեսած առավոտյան արևն ինչպիսին էր: Հիմա նկարագրիր քո տեսած առավոտյան արևը:
Նապաստակի համար ծառերը, թփերը և նույնիսկ արևը նման էր կաղամբի:
Իմ համար արևածագը և արևամուտը աշխարի հրաշալիքներից մեկն է: Դա այնն է ինչին կարելի է հավերժ հետևել: Նայելով ծագող արևին ընկնում ես մտորումների մեջ: Այդ արևը կարծես մեծ գունդ լինի որը ներկել են բոլոր տաք գույներով: Ամեն րոպե նա ավելի ու ավելի է բարձրանում և ինչքան նա բարձր է այնքան երկինքը լցվում է վարդագույն երանգներով իսկ հետո երևում է պայծառ երկինքը, ճերմակ ամպերը:

Հաստատիր կամ ժխտիր հետևյալ մտքերը.
նապաստակը վախկոտ էր-այո
նապաստակը երազկոտ էր-այո
նապաստակը վախկոտ-երազկոտ էր-ոչ
նապաստակն ինքնահավան էր-այո
նապաստակն ուշադիր էր շրջապատի հանդեպ-ոչ
նապաստակը հումորի զգացում ուներ-ոչ
նապաստակը նախանձ էր-ոչ

Կարդալ երկրորդ, երրորդ, չորրորդ և հինգերորդ գլուխները:

Նկարագրիր նապաստակի առօրյան, զբաղմունքը, բնավորության ո՞ր գիծն է դառնում ավելի ցայտուն (պատասխանել օրինակներով)։
նապաստակի մտքերն ու ապրած կյանքը ներդաշնա՞կ են, թե հակասում են իրար. ինչու՞ — հիմնավորիր:

Կարդալ պատմվածքը մինչև վերջ:

Համառոտ փոխադրել արևելահայերեն 3 հատված:

Պատմվածքից դուրս բերել այն իրերն ու երևույթները, որոնք նապաստակը տեսնում էր կաղամբի տեսքով. դրանից ելնելով՝ կարո՞ղ ես նրա «կաղամբային»  աշխարհայացքը ներկայացնել:

Կյանքի թելը կտրվեց. հետադարձ հայացք գցելով՝ գնահատական տանք ապրած կյանքին՝ իր համար, շրջապատի համար:  

Մարդու ո՞ր տեսակին է նման Նապաստակը: Իսկ դու ինչո՞վ ես նման Նապաստակին:



Մարտի 11-14
Գրավոր պատմիր քո կարդացած ամենահետաքրքիր գրքի մասին (կարող է լինել պատմվածք, նովել, առակ, այլ․․․)
Օսկար Ուայլդ «Դորիան Գրեյի դիմանկարը»
Դորիան Գրեյի անունը պատմության մեջ մտավ իր ժամանակի լավագույն գրող Օսկար Ուայլդի շնորհիվ: Երբ որ ցանկանում ես գնահատել նրա վարքը, արդեն մի քանի տասնյակ էջ կարդալուց հետո ձանձրանում ես նրա ինքնասիրահարվածությունից: Կարելի է անցկացնել գրական զուգահեռներ Դորիան Գրեյի և Ֆաուստի միջև. երկուսն էլ մտել են գործարքի մեջ սատանայի հետ, որպեսզի պահպանեն իրենց գեղեցկությունը, երիտասարդությունը: Դորիանը ունի իր Մեֆիստոֆելին` լորդ Հենրիին, բայց եթե լինենք անկեղծ` Ֆաուստի մոտ բարոյական արժեքները ավելի բարձր են:
Դորիան Գրեյի կյանքի նպատակը պարզ է` ամեն գնով մնալ այնպիսին ինչպիսին կա, իսկ դիմանկարը թող փոխվի: Բնության օրենքներին հակառակ նա ուզում է, որ դա լինի այդպես, իսկ դա հենց այնպես չի լինում:
Գրեյի կյանքում չկա կայծ, չկա սեր: Իսկ միթե կարելի է Սիբիլ Վեյնի հանդեպ տածած կարճատև սիրահարվածությունը համարել սեր: Նա ինքն է իր համար ստեղծում հեքիաթ, պատրանք, միրաժ: Այն, ինչը Դորիան Գրեյը սեր էր համարում, մի վայրկայանում կործանվեց, հենց այդտեղ էլ հուսահատված նա գործում է իր առաջին մեծ սխալը թողնելով այն մարդուն, ով իրեն էր նվիրված ամբողջ սրտով: Դորիանի մոտ սկսում են ավելի արագ ընթանալ հոգևոր քայքայման գործընթացները: Վերջինս ավելի ուժեղ է սիրահարվում ինքն իրեն և ավելի հաճույքով է հետևում իր հոգու գործընթացին: Սյուժեից մենք տեսնում ենք, որ նա դառնալով «իդեալական», փորձում է մխիթարություն գտնել երաժշտության, թանկարժեք քարերի և թմրեցնող նյութերի մեջ, ինչպես նաև սկսում է հնաոճ իրերի հավաքածուներ հավաքել: Նա մի քանի անգամ սիրահարվում է, բայց իր կյանքի մեծ սիրուն այդպես էլ չի հասնում: Գրեյին սկսում է տանջել խիղճը, որը վեպում ստանում է տարօրինակ բնույթ: Դորիանը ինքն է խոստովանում, որ դիմանկարը իր խիղճն է և անհրաժեշտ է այն վերացնել: Եվ թե ինչ եղավ , երբ նա փորձեց վերացնել «իր խիղճը» մենք տեսանք վերջում:
Հենց այդպես էլ անցնավ Գրեյի կյանքը` անիմաստ, անօգուտ: Դորիանն այլևս չկա, միայն դիմանկարը ժամանակներին չի ենթարկվում…



Նախագիծ՝ «Կարդում ենք Չարենց» (մարտի 3-15)
  • Ծանոթացում Չարենցի թողած գրական ժառանգության հետ
  • Ստեղծագործությունների ընթերցում, բերանացի փոխանցում
  • Վերլուծական մտքի զարգացում
  • Ստեղծագործությունների ներկայացման հետաքրքիր, նոր մոտեցումների ցուցաբերում
Թեմաներ
  • Չարենցը՝ բանաստեղծ
  • Բանաստեղծություններ
  • Տեսադարան

Եղիշե Չարենց «Տաղ Անձնական»
Բանաստեղծությունը և՛ հայրենաբաղձության մասին է, և՛ իր ծանր հոգեվիճակի մասին: Սկզբում նկարագրել է իր ծննդավայրը՝ Կարսը, իսկ հետո գրել է իր հույզերի, մենության, թախծի մասին, կյանքի ու իրեն շրջապատող մարդկանց հանդեպ անտարբերության մասին: Չարենցը նաև հիշել էր իր նախկին սիրելիին՝ Կարինե Քոթանճյանին, որին երկու տարի առաջ թողել էր Մոսկվայում:



Հավաքի՛ր տեղեկություններ Եղիշե Չարենցի ծննդավայրի, Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցու (չմոռանաս աղբյուրը նշել) և ներկայացրո՛ւ:
Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցի
Սուրբ Առաքելոց Եկեղեցին, որը կառուցվել է տասներորդ դարում, գտնվում է Կարս բերդի ստորոտին: Այն միակ հայկական եկեղեցին է պահպանված Կարսում: Տաճարը հավանաբար կառուցվել է 932-937 թթ.: Այն եղել է Բագրատունյաց տոհմի Աբբաս I-ի թագավորի տաճարը, քանի որ նա տեղափոխել էր մայրաքաղաքը Կարս: Սակայն, 1579 -ին թուրքերն այն վերածում են մզկիթի և վերանվանում Քումբեթ-Ջամի: 1877թ. մինչև 1919թ., ռուսական բանակի կողմից Կարսի գրավումից հետո, տաճարը օգտագործվում է որպես Ռուս ուղղափառ եկեղեցու կառույց: Քաղաքում թուրքերի հայտնվելու պես շենքը երկար ժամանակ օգտագործվում է որպես բենզինի պահեստ: 1970թ. այստեղ բացվում է թանգարան, իսկ 1998թ.-ից` կրկին մզկիթ: Եկեղեցու բազային գմբեթին խաչը փոխարինելով կիսալուսնով և նախագահի բարձրախոսի տեղադրմամբ այն արտաքնապես վերածվում էր մզկիթի: Պահպանվում էին պատերին փորագրված զարդախաչերը ու գմբեթի տասներկու առաքեալների պատկերները, սակայն ոչ մի տեղ չի երևում հայերեն գրեր, որոնք բնորոշ են Բագրատունիների դարաշրջանի հայկական տաճարներին: Ամենայն հավանականությամբ դրանք ոչնչացվել են թուրքերի կողմից:

Աղբյուր՝ www.v1.religions.am/arm/gallery/media/Կարսի-Սուրբ-Առաքելոց-եկեղեցի/



Մարտի 6
Կարդա բանաստեղծությունը, անգիր սովորի՛ր, կատարի՛ր առաջադրանքները։


Կարծես թե դարձել եմ ես տուն,
Բոլորն առաջվանն է կրկին,
Նորից դու հին տեղը նստում,
Շարժում ես իլիկը մեր հին:

Մանում ու հեքիաթ ես ասում,
Մանում ես անվերջ ու արագ,
Սիրում եմ պարզկա քո լեզուն,
Ձեռներըդ մաշված ու բարակ։

Նայում եմ, մինչև որ անզոր
Գլուխըս ծնկիդ է թեքվում,
Նորից ես մանուկ եմ այսօր,
Դրախտ է նորից իմ հոգում։

Արևը հանգչում է հեռվում,
Գետից բարձրանում է մշուշ,
Հեքիաթըդ անվերջ օրորում,
Իլիկըդ խոսում է անուշ…

Հարցեր և առաջադրանքներ
1. Ըստ բանաստեղծության պատմի՛ր մոր մասին:
Բանաստեղծության մեջ մայրը ներկայացվել է որպես ամենասովորական ծնող, որը հոգ է տանում իր երեխայի մասին:
2. Գրի՛ր իլիկ, պարզկա, անզոր, մշուշ, անվերջ, կրկին բառերի հոմանիշները:
Թեշ, պարզ, թույլ, թուխպ, հարատև, դարձյալ
3. Գրի՛ր հին, արագ, մաշված, բարակ, անզոր, դրախտ, խոսել բառերի հականիշները:
Արդի, դանդաղ, նոր, հաստ, զորեղ, դժոխք, լռել




Դեկտեմբերի 17-21
Շիրվանզադե «Արտիստը»
1.Գտիր այն հատվածը, որտեղ նկարագրվում է Լևոնենց տունը։
1.Հինգ ամիս էր ընդամենը Օդեսայումն էի, չորրորդ անգամ փոխեցի սենյակս: Փոքրիշատե մեծ քաղաքում բնակվողմենակեցի համար մի առանձին հաճույք էր ստեպ-ստեպկացարան փոխելը: Անցնելով մի թաղից մյուսը, կարծում եսմի երկրից մյուսն անցար: Նոր հարևանություն, նոր միջավայր, երբեմն այլ կենցաղով ու ոգով:
Այս անգամ պիտի բնակվեի քաղաքի աղմկալի փողոցներիցմինում, հինգ հարկանի մի տան երրորդ հարկում: Տանտիրուհուսիտալուհի էր, գեր, առողջ, ամրակազմ մի այրի՝ մոտհիսուն տարեկան: Նրա ամուսինը եղել էր իտալական օպերայիհուշարար, շատ վաղուց հայրենիքից տեղափոխվածՌուսաստան: Մեռնելով՝ կնոջ ու միակ դստեր համար թողելէր իբրև ժառանգություն հին նոտաների մի մեծ կապոց և իտալացիարտիստների ծանոթությունը: Այրին, ապրելու ուրիշ միջոց չունենալով, պարապում էր սենյակներ վարձուտալով:
…Պատանին նայեց մեզ, չափազանց շփոթվեց և շտապեցսենյակի ընդամենը մի զույգ ջարդված աթոռներն առաջարկել յոթ հյուրերից չգիտեր որ մեկին:
Լևոնը կրկին անգամ սենյակի մի զույգ աթոռներն առաջարկեցմեզ: Նստել անկարելի էր, այդ փոքրիկ սենյակում յոթ-ութ հոգի կանգնել միայն կարող էին: Լուկրեցիա Կաֆարելլիներկար չդիմացավ օդի սակավությանը, դուրս գնաց:
Նրանց դուրս գնալուց հետո սենյակն այնչափ գոնե ազատվեց, որ ես կարող էի դիտել շուրջս: Այն, ինչ որ տեսա, ինձ հաճելի զարմացում պատճառեց: Մի անկյունում կախված Էինաշխարհիսանվանի երաժշտապետների, նվագիչների, երգիչների ու երգչուհիների լուսանկարները հովհարի ձևով միմյանց միացրած: Մյուս անկյունում դրված էր մի փոքրիկգրասեղան, ծանրաբեռնված զանազան Էժանագինգեղարվեստական իրերով: Այնտեղ տեսաԲեթհովենի, Մոցարտի, Շեքսպիրի և Վագների կավյակիսարձանիկները աղյուսիգույնով, մի հաստ խեցեղեն շվի, մի կոտրված սրինգ և ուրիշ այդպիսի պարագաներ: Սեղանի առաջին պատից կախված Էին մի կիթառ, մի մանդոլինա և մի ինչ-որ թատրոնականզգեստ՝ նման Ռիգոլետտոյիհագուստին: Ամենահետաքրքրականը մի նկար էր պոլի արայիվրա, ուր ներկայացնում էր երկու պատանիների մենամարտությունը բռունցքներով միփողոցային երգչուհու համար: Աղջիկն ընկել էր մեջտեղ գզգզված մազերով և աշխատում էր բաժանել ախոյաններին…

2.Լևոնի մոր խոսքերից ելնելով բնութագրիր մորը։
2.Մենք մտանք մի սենյակ, որ մի փոքր մեծ էր, քան մի մեծ հավաբուն: Այնտեղ, մութ անկյունում, պատի տակ երեվում էր ինչ-որ բան, նման անկողնակալի, թե թախտի՝ չգիտեմ, սինյորաՍտեֆանիայի հաղթանդամ մարմինը թաքցնում էր նրան իմաչքից: Մի քայլ առաջ գնալով, տեսա հնամաշ վերմակի տակ պառկած մի կնոջ դեմք: Նրա ճակատը կապածէր սևթաշկինակով, աչքերը հառած առաստաղին: Նա տնքտնքում էրու ծանր հառաչում: Նրա ոտների կողմում կանգնած էր «արտիստը»: Ըստ երևույթին, նրա միտքը կլանվածէր կամ մոր հիվանդությամբ, կամ մի ուրիշ հոգսով, որովհետև մերերևալը աննկատելի մնաց նրա համար:
Ահա երեք օր է, առավոտներն էլ երեսը չեմ տեսնում: Նա չի քնում, Ստեֆանիա, չի քնում: Չէ՛ որ կարող է հիվանդանալ, հետո ես ի՞նչ անեմ, ո՞վ կպահի ինձ: Գիշեր-ցերեկթատրոններումնէ: Հոր ցավը որդուն է անցել: Անիծվի նրա գերեզմանը, օրս սևացրեց:
— Էլի՛ միևնույն գանգատները, — արտասանեց Լուիզան, — և ինչպե՞ս չի հոգնում այդ կինը: Եսամոլ…
Արդարև, հիվանդի աչքերի մեջ երևում էր եսամոլի հոգի, թեևգեղեցիկ էին այդ աչքերն և դեռ բավական վառվռուն մոտ հիսուն տարեկան կնոջ թառամած դեմքի վրա:

3.Պատմվածքից ընտրիր երեք հատված, որտեղ երևա, որ Լևոնը երջանիկ մարդ է։
3.Լոլիզան մոտեցավ նրան, բռնեց ձեռներից, երեսը դարձրեց յուր կողմը, ուղիղ նայեց աչքերին բարեկամական — ո՛չ, ավելի — սիրող քրոջ քնքուշ հայացքով: Ինձ թվաց, որ այդհայացքը թափանցեց մինչև Լեռնի հողախորքը: Եվ ո՞ւմ հոգու խորքը չէր թափանցիլ այն: Լևոնը զվարթացավ և երախտագիտության զգացումով լեցուն աչքերով նայեց իտալուհուերեսին:
Երբ խոսք բաց արի թատրոնի ու երաժշտությանմասին, պատանին կերպարանափոխվեց, ինչպես կրակոտ սիրահար, երբ խոսվում է նրա սրտի ընտրյալի վերաբերմամբ:Ոգևորված նկարագրեց յուր լսած երևելիերգիչների ու նվագիչների տաղանդը: Վերքին յոթ տարվա ընթացքում նա լսել է գրեթե բոլոր նշանավոր երգիչներին ու նվագիչներին, որոնք այցելել Էին Ռուսաստան Օդեսայի վրայով:

4.Գտիր այն հատվածը, որտեղ երևում է Լևոնի նպատակասլացությունը։
4.Այրին, ամուսնու արհեստից զզված ու տանջված, ութ տարեկան Լևոնին հանձնում է մի ատաղձագործի և ինքը սկսում ուրիշների համար ճերմակեղեն կարել: Երկու ամիսչանցած՝ մանուկն արհեստանոցից փախչում է ուսումնարան: Բարի մարդիկ տալիս են նրա ուսումնավարձը: Նա սովորում է գրել-կարդալը: Այրին հանձնում է նրանհագուստեղենի վաճառատուն: Մանուկը չի մնում այնտեղ: Մի աներևույթ ձեռք մղում է նրան դեպի թատրոն: Նա դառնում է աֆիշներ բաժանող օրական հիսուն կոպեկով ևթատրոնների վերնահարկը բարձրանալուիրավունքով: Անցնում է կուլիսների հետևը, կամաց-կամաց ծանոթանում է արտիստական աշխարհի հետ: Այժմ բոլոր արտիստներըճանաչում են նրան, բոլորին նա ծառայություններ է անում, և բոլորը սիրում են նրան յուր հեզության և աշխուժության համար: Նա ոչ մի ներկայացում բաց չի թողնում, մանավանդ իտալական խմբի ներկայացումները: Նացերեկներն էլ թատրոնումն է կամ նրա շուրջը:

5.Բացատրիր Լևոնի հուսահատության պատճառը։
5.— Ի՞նչ է պատահել — Հարցրի, կարծելով, որ թաքնվում է ինչ-որ հալածողներից:
Մի քանի վայրկյան չպատասխանեց: Ես հարցս չկրկնեցի, սկսեցի հագնվել: Նա մոտեցավ դռներին, նայեց դեպի դուրս ու հետ եկավ, կանգնեց սենյակի մեջտեղում, ավելի ամուր սեղմելովմանդոլինան կռան տակ:
— Գիտե՞ք, սինյոր, — ասաց, — կարող է մայրս գալ:
— Ի՞նչ անենք, թո՞ղ գա:
— Ես նրանից եմ փախել: Ուզում էր մանդոլինասկոտրել, վառարան գցել:
— Ինչո՞ւ:
— Մինչև լույս չեմ թողել նրան քնելու, նվագել եմ: Հետոպատմեց, թե երեկ օպերային երաժշտական խմբի բենեֆիսն է եղել: Ներկայացումից հետո բոլոր երաժիշտները գնացել են հյուրանոց ընթրելու: Խմբապետը Լևոնին էլհրավիրել էր, ընթրիքի միջոցին մեկը վիոլոնչելով նվագել է, ի միջի այլոց, և՛ մի սպանական եղանակ՝ «Մադրիդի շրջմոլիկը»:
— Գլխիցս չէր դուրս գալիս էդ եղանակը: Ուզում էի անպատճառսովորել այս գիշեր, որ չմոռանամ:
— Եվ սովորեցի՛ր:
— Այո՛:

6.Բնութագրիր Լևոնին։
6.Սինյոր, կզարմանաք եթե ասեմ, որ այժմ նա երբեմն ստեղծումէ նորեկ անծանոթ արտիստի համար փառք մեր քաղաքում, — շարունակեց մոր փոխարեն Լուիզան: — Այո՛, այո՛, սինյորՉելլինի, մի՛ հակառակեք, այս ճիշտ է: Նա ունի բազմաթիվ հույնև հրեա ընկերներ, որոնք զարմանալի հավատ ունին դեպի նրա ճաշակը և սիրում են նրան: Դրանքկլակյորներ չեն, ո՛չ, այլթատերասերներ: Չգիտեմ, գուցե նրանք կաշառում են, բայցԼևոնը, ո՛չ, երբեք չի կարելի նրան կաշառել ՍինյորԿավալլարո, ճի՛շտ եմ ասում, թե ոչ:
Ես բռնեցի նրա տեղը: Նա գնաց կանգնեց շարքիվերջում: Այստեղ միայն իմացա՝ ինչ ասել է պոչ բռնել: Լևոնը կանգնում էր շարքի հետևում և, երբ բավական մոտենում էր կասին, յուր հերթը ծախում էր ցանկացողին հինգ-տասըկոպեկով: Հետո դարձյալ գնում էր ու շարքի հետևումկանգնում: Նա ամեն միջոց գործ էր դնում թատրոնից չհեռանալու համար:
Նրա օդը, կերակուրը, կյանքը, ամեն ինչ թատրոնն էր:



Միսաք Մեծարենց «Դեղին վարդեր». վերլուծություն
Փթթեցե´ք միշտդեղին վարդերլքվա՜ծ վարդեր,Խորհրդանիշն առանձնացած հոգիներու.Միշտ կը հուզեք դուք իմ հոգիս խռովքով մաղու,Անհուսության դալուկն հագած տժգույն վարդեր:

Անհուսության դալուկն հագած տժգո՜ւյն վարդեր,Զձեզ հավետ պիտի սիրեմ ես սրտագին.Ու միշտ սիրել պիտի չուզե իմ դառն հոգին,Կարմիր ու ձյուն ճերմակ վարդերն ուրախաբեր:

Կարմիր ու ձյուն ճերմակ վարդերն ուրախաբեր
– 
Սուր հեգնանք մը ցավով ճմլած հոգիներու,Ինծի երբեք անույշ հրապույր մը չեն ազդեր

– Կույս ու զվարթ երանությամբ օծված վարդեր,Երգեցե´ք միշտ ընկճվածի երգերն աղու,Լքված հոգվոց դուք մըտերիմտժգո՜ւյն վարդեր:



Տողերը գրվել են մայիսիան դեղին վարդերի մասինորոնք իրենց խնկահոտով հավետ մարում են առանձնացած և դժգույնև որ մայիսիան դեղին վարդերը միայն անհաշտ և դժգույն սրտերի մտերիմներն ենոր լացում են վարդերը տկար և նրան դժգույնությունից անգամ հոտ չունեն ինչպես լքված և մենակ հոգիներըոր մարում և ծխում են անպաշտպան ինչպես մայիսիան դեղին վարդերըԱռհասարակ վարդերը համարվել են ատելության խորհրդանիշիմ կարծիքովայդ իսկ պատճառով տողերը գրված էին մեկուսի և դժգույն սրտերի մասին:




Արևմտահայերեն գրականություն. Գրիգոր Զոհրապ
Կարդում ենք արևմտահայ գրողների ստեղծագործությունները․
Նպատակը՝ արևմտահայերենի ուսումնասիրում, կարդալու, հասկանալու ուսուցում
Նախատեսված ժամկետը՝ նոյեմբեր
Գրիգոր Զոհրապը ծնվել է 1861 թվականին Կոստանդուպոլիսում: Միշտ վերջին նորաձևությամբ հագնված, վայելքների սիրահար, մի քիչ էլ գոռոզամիտ մարդ էր: Լինելով հայ գրականության մեջ նովելների ժանրի չգերազանցված վարպետ՝ նա աչքի է ընկել նաև այլ ոլորտներում: Զոհրապը քաղաքական գործիչ էր, անվանի իրավաբան:  նախնական կրթություն է ստացել Պեշիկթաշի Մաքրուհյան վարժարանում: Նրա հոր մահից մեկ տարի անց Զոհրապի մայրն ամուսնացավ Ավետիս Յորտումյանի հետ, որը Պոլսում ճանաչված փաստաբան էր: Նրանք տեղափոխվում են Օրթագյուղ: Գրիգորն ուսումը շարունակում է Օրթագյուղի Թարգմանչաց վարժարանում: Այնտեղ էլ առաջին քայլերն է անում գրականության ասպարեզում՝ գրելով առաջին բանաստեղծությունները:
1914 թվականի օգոստոսին Զոհրապն անճանաչելի էր դարձել: Փողոցում ծանոթ կամ նույնիսկ կիսածանոթ հայրենակցի հանդիպելով, մի տեսակ ցրված ու աչքերը մի անորոշ կետի հառած, ասում էր քթի տակ. «Հայու դեմ է այս կռիվը» ու արագ շարունակում էր ճանապարհը, կարծես այդ գույժը բոլորին հաղորդելու մտահոգությամբ: Իսկ երբ Ճապոնիան պատերազմ հայտարարեց Գերմանիաին, Զոհրապը սարսափով գլխի ընկավ, որ ինչքան անհեթեթ դառնա պատկերը, այնքան ավելի վատ, որովհետև անհեթեթությունը հայի ճակատագրի տրամաբանությունն է: Օգոստոսի 6-ին հրդեհեցին Տիգրանակերտի հայոց շուկան, օգոստոսի 13-ին՝ Էդիրնեի Գալեիչի, Աթ Փազարի, Գարաղաճի հայոց թաղերը: Զոհրապը հոգնեց գուժկանի պարտականությունից ու լռեց, որովհետև հիմա արդեն ինքն էլ էր հավատում: Առաջ սպասում էր, որ առարկեն իրեն, վիճեն հետը, հակառակն ապացուցեն: Այլևս կարիք չուներ, որովհետև հայու դեմ է այս կռիվը:

Աղբյուրներ՝ Պերճ Զեյթունցյան «Վերջին արևագալը»,

ankakh.com/article/45224/grigvor-zvohrap



Հոկտեմբեր
Սասնա ծռեր
«Սանասար և Բաղդասար» ճյուղը առաջին սերնդի մասին է: Գագիկ թագավորը հարկատու է Բաղդադի խալիֆին։ Վերջինս, լսել է Գագիկի դստեր՝ Ծովինարի գեղեցկության մասին, ուզում է նրա հետ ամուսնանալ, սակայն մերժում է ստանում։ Վիրավորված խալիֆն ավերում է Հայաստանը։ Ծովինարը որոշում է հոժարակամ դառնալ խալիֆի կինը՝ երկիրը ավերումից փրկելու համար։ Լեռներում շրջելիս նա ծարավում է և Աստծուց ջուր է խնդրում։ Հանկարծակի բխած Կաթնաղբյուրից Ծովինարը մի լիքը և մի կիսատ բուռ ջուր է խմում ու հղիանում։ Հասնում է Բաղդադ։ Որոշ ժամանակ անց ծնվում են Սանասարն ու Բաղդասարը։ Խալիֆն ուզում է սպանել եղբայրներին, բայց նրանք են սպանում խալիֆին և իրենց մոր հետ փախչում են հայրենիք, հիմնում իրենց բերդը՝ Սասունը։ Սանասարն ամուսնանում է Դեղձուն-Ծամի հետ։ Ունենում են երեք զավակ՝ Մհերը, Օհանը և Վերգոն։

«Մեծ Մհեր» ճյուղը Սանասարին հաջորդող որդիներից ամենաքաջի՝ Մհերի մասին է։ Այդ տարիներին Սասունը հարկատու է Մըսրա Մելիքին։ Մհերը իր ճանապարհը փակող հսկա առյուծի երախը պատռելով՝ երկու կես է անում, որի համար նրան կոչում են Առյուծաձև Մհեր: Այնուհետև Սպիտակ Դևից ազատում է գեղեցկուհի Արմաղանին ու ամուսնանում է նրա հետ: Մենամարտում հաղթում է Մըսրա Մելիքին և Սասունն ազատում է հարկերից։ Մըսրում մահանում է Մելիքը։ Նրա կինը՝ Իսմիլ Խաթունը, խնդրում է Մհերին գալ և տեր կանգնել իր երկրին՝ գաղտնի մտադրություն ունենալով ժառանգ ունենալ նրանից։ Ծնվում է տղա, որին Իսմիլ Խաթունը կոչում է Մելիք՝ մեռած ամուսնու պատվին։ Յոթ տարի Մհերին իր մոտ է պահում՝ արբեցնելով թունդ գինով։ Ի վերջո սթափվելով և զղջալով իր սխալի համար՝ Մհերը վերադառնում է Սասուն։ Արմաղանը դժվարությամբ ներում է նրան։ Որոշ ժամանակ անց Արմաղանը ունենում է որդի, որին կոչում են Դավիթ։ Երեխայի ծնվելուն պես Մհերն ու Արմաղանը մահանում են։

«Սասունցի Դավիթ» ճյուղը այն մասին է, թե ինչպես են որբացած նորածին Դավթին ուղարկում Մըսր՝ Իսմիլ Խաթունի մոտ։ Մըսրա Մելիքը փորձում է խորամանկությամբ սպանել Դավթին, բայց Դավիթը հաղթահարում է բոլոր փորձությունները և վերադառնում է Սասուն։ Մելիքը բազմահազար զորքով արշավում է Սասուն։ Մենամարտի ընթացքում Դավիթը սրի մեկ հարվածով երկու կես է անում խոր հորի մեջ թաքնված Մըսրա Մելիքին։ Սասունն ազատագրելուց հետո Դավիթը նշանվում է Չմշկիկ Սուլթանի հետ, բայց հետո ամուսնանում է Կապուտկողի արքայադուստր Խանդութի հետ։ Ապա գնում է Գյուրջիստան և յոթ տարի մնում այնտեղ։ Ունենում են որդի և անունը դնում Մհեր։ Չափահաս դառնալով՝ Մհերը որոշում է գնալ և գտնել հորը։ Ճանապարհին հայր ու որդի հանդիպում են և, իրար չճանաչելով, մենամարտում։ Դավիթը Մհերի բազկապանից ճանաչում է որդուն և իր հետ մենամարտելու հանդգնության համար անիծում է նրան։ Դավիթը մահանում է Չմշկիկ Սուլթանի աղջկա թունավոր նետից, իսկ Խանդութը ցած է նետվում բերդի գլխից։

«Փոքր Մհեր» ճյուղում Դավթին փոխարինած Փոքր Մհերը պատերազմում է թշնամիների դեմ և հաղթում, սպանում է Չմշկիկ Սուլթանին՝ լուծելով հոր վրեժը։ Ամուսնանում է Գոհարի հետ։ Սակայն հոր անեծքը կատարվում է և Մհերը մնում է անժառանգ։ Մահանում է Գոհարը։ Հողն այլևսչի դիմանում Մհերի ոտքերի տակ։ Սասնա վերջին քաջազունը փակվում է Ագռավաքար ժայռում:




Համո Սահյան
Բանաստեղծ Համո Սահյանը (Հմայակ Սահակի Գրիգորյան) ծնվել է Սիսիանի շրջանի (այժմ՝ Սյունիքի մարզ) Լոր գյուղում: 1937 թ.ավարտել է Բաքվի երկամյա հայկական ուսուցչական ինստիտուտը: Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: Աշխատել է մի շարք թերթերում և ամսագրերում, որոնց թվում Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում, «Կոմունիստ» և «Ավանգարդ» թերթերում, «Ոզնի» հանդեսում: 1965 – 1967 թթ. եղել է «Գրական թերթի» գլխավոր խբագիրը:
Հ. Սահյանի բանաստեղծությունները տպագրվել են դեռևս 30-ական թվականներից, սակայն նա համընդհանուր ճանաչման է արժանացել ռազմաճակատում գրած «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությամբ, որը հատկանշվում է Հայաստան երկրի հանդեպ կարոտի հուզական բռնկումով և անմիջականությամբ:
Համո Սահյանի առաջին գիրքը` «Որոտանի եզերքին» բանաստեղծությունների ժողովածուն տպագրվել է 1946 թ.: Այստեղ դրսևորվում էր Սահյանի բանաստեղծական ընդհանուր ուղղվածությունը` սեր հայրենի բնաշխարհի ու մարդու նկատմամբ: Հաջորդ` «Առագաստ» (1947), «Սլացքի մեջ» (1950), «Ծիածանը տափաստանում» (1953), «Բարձունքի վրա» (1955), «Նաիրյան դալար բարդի» (1958) ժողովածուներում ավելի է ընդլայնվում Համո Սահյանի պոեզիայի թեմատիկ ընդգրկումը:
1972թ.  լույս է տեսնում Սահյանի «Սեզամ, բացվիր» ժողովածուն, որի համար 1975թ նա արժանանում է պետական մրցանակի: «Իրիկնահաց» (1977), «Կանաչ, կարմիր աշուն» (1980), «Դաղձի ծաղիկ» (1986) ժողովածուներով հեղինակը բերում է մարդկային դրամատիկ ապրումների ու ճակատագրի քնարերգությունը` բանաստեղծության բնապաշտական տարերքը հագեցնելով նոր, առավել անհատական, մտերմիկ բովանդակությամբ:
Համո Սահյանի ստեղծագործության մեջ մեծ թիվ են կազմում անցյալին, մանկությանը նվիրված բանաստեղծությունները, որոնք ունեն արդիական իմաստավորում, հասարակական հնչեղություն: Նա իրեն հատուկ բառամթերքով անդրադարձնելով իր զգայական աշխարհը` հասնում է լեզվաոճական ինքնատիպության ու կայունության: Նա թարգմանել է Ա. Պուշկինի, Ս. Եսենինի, Գ. Լորկայի և այլ բանաստեղծների ստեղծագործություններից:
Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային Կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով:
1998թ. հետմահու լույս է տեսնում Համո Սահյանի «Ինձ բացակա չդնեք» անտիպ բանաստեղծությունների ժողովածուն:



Հոկտեմբերի 22-26 Հովհաննես Թումանյան «Ահմադը»
Փաստերով ցո՛ւյց տվեք, որ.

Ահմադը տան սիրելի տղան է,
Իհարկե, անունը լսողը կասեր թուրք է, բայց հենց տուն մտներ, հերիք էր, իսկույն կիմանար, որ տան սիրելի տղան է:

Ահմադը հարազատի պես էր վերաբերվում բոլորին,
Աղքատը ողորմություն ուզեր, թե հարևանը՝ հացփոխ, իր ձեռքով տաշտից վերցնում էր տալիս:

Ահմադը տանն ուներ նույնքան իրավունք, որքան տան մյուս անդամները, 
Ու ամբողջ օրը տատս ու պապս չորս կողմը պտտվում էին, ինչ-որ լավ բան էին գտնում, շուրջն էին հավաքում, խնդրում էին, թե ուրիշ ինչ կուզի սիրտը:

Ահմադը տան ծառան էր:
― Ահմադը թուրք էր, մեր ծառան էր: Է՜, քանի տարի մեր տանն էր․․․ Հիմի իր իրավունքն առավ ու գնա՜ց․․․



Հոկտեմբերի 7
Ավետիք Իսահակյան «Ահմեդի ուղտը»
ա) Հիմնավորե՛ք մոր երազի անհրաժեշտությունը ստեղծագործության մեջ:
Եթե Ահմեդը չքներ և իր մորը երազում չտեսներ, նա չէր հասկանա, որ մարդիկ իրենից շատ չեն մտածում նրա մասին:

բ) Ընտրե՛ք մտքերից մեկը (մի քանիսը) և հիմնավորե՛ք ընտրությունը:
Առակի ասելիքը հետևյալն է.
  • մարդիկ ցանկություն չունեն իրար օգնելու.
  • օգնի՛ր ինքդ քեզ, և Աստված քեզ կօգնի,
  • լավություն արա, գցիր ջուրը, վաղ թե ուշ քո առաջ կգա,
  • ամեն մարդու համար իր շապիկն է մարմնին մոտ,
Մարդկանց ավելի շատ մտահոգում է և հետաքրքրում այն ինչ իրենց է վերաբերում:
  • ինչ որ ցանես, այն կհնձես,
  • քնով անցնես, ինչ ասես կկորցնես:




1964 թ․-ին աշխարհի վիպերգերի միջազգային մրցույթում «Սասնա ծռերը» ճանաչվել է լավագույնը: Ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ:
Իմ կարծիքով դրա պատճառն այն է, որ էպոսը խաղաղության գաղափարն է կրում իր մեջ։ Էպոսում չկա որևէ նվաճողական բան, այն ավելի շատ պատերազմի դեմ է: «Սասնա ծռերում» կարևորվում է հայրենիքի պաշտպանությունը:

Փորձիր պարզել` Կոմիտասի ո՞ր հայտնի ստեղծագործության մշակման հետ է կապվում էպոսը:
Կոմիտասի ստեղծագործությունների շարքում է դյուցազնա-հերոսական «Սասունցի Դավիթ» օպերան, որի ստեղծման աշխատանքները կոմպոզիտորին չի վիճակվել ավարտել։ Պահպանվել են «Սասնա ծռեր» էպոսի հիման վրա նրա գրած երաժշտական հատվածները, որոնցով սահմանափակվում են մեզ հասած ձեռագիր նյութերը:

Էլ ի՞նչ երաժշտական ստեղծագործություններ են գրվել էպոսյան թեմաներով:
Երաժշտարվեստում մեծ ճանաչում են ձեռք բերել գուսան Շահենի «Սասունցի Դավիթ» դյուցազներգությունը, Էդգար Հովհաննիսյանի «Սասունցի Դավիթ» բալետ-օպերան, Գևորգ Բուդաղյանի եւ Ալեքսանդր Սպենդիարյանի «Խանդութ» երաժշտական կոմպոզիցիան, Արթուր Շահնազարյանի «Սասունցի Դավիթ» երաժշտական ասքը։

Հին Կտակարանում կա հիշատակություն մեր էպոսի հերոսների մասին, գտիր հատվածը և ներկայացրու:
Դ Թագավորաց‎, ԺԹ, էջ 475 «Եւ եղաւ որ այն գիշերը դուրս եկաւ Տիրոջ հրեշտակը եւ զարկեց Ասորեստանցիների բանակումը հարիւր ութսունեւհինգ հազարԵւ երբոր առաւօտը վեր կացանեւ ահա բոլորը մեռած դիակներ էին։ Եւ Ասորեստանի Սենեքերիմ թագաւորը չուեց գնաց դարձեալու նստեց Նինուէ։ Եւ երբոր նա երկրպագում էր իր աստուծուն՝ Նեսրաքի տանընորա որդիքը Ադրամելէք եւ Սարասար նորան սրով սպանեցին եւ իրանք փախան Արարատի երկիրըԵւ նորա որդի Ասորդանը թագաւոր եղաւ նորա տեղ»:

Բացի «Սասնա ծռերից» էլ ի՞նչ անուններով է կոչվել մեր էպոսը:
«Սասնա ծռեր» էպոսը կոչվել է նաև «Սասնա փահլևաններ», «Սասնա տուն», «Ջոջանց տուն», «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ», «Դավիթ և Մհեր», «Դավթի պատմություն», «Դավթի հեքիաթ»:

Օտարերկրացիների ինչպիսի՞ հիշատակություններ կան էպոսի մասին:
Դավթի և Խանդութի մասին զրույցների, Սասունում եղած իրեղեն ապացույցների հիշատակություններ կան 16-րդ դարի պորտուգալացի ճանապարհորդներ` Անտոնիո Տենրեյրոյի և Մեստրե Աֆոնսոյի ուղեգրական նոթերում։ Եվրոպային էպոսը հայտնի է դառձել հենց նրանց շնորհիվ։

Ո՞րն է էպոսի վիպասացների բուն հայրենիքը: Հավաքիր տեղեկություններ և ներկայացրու:
Էպոսի վիպասացների բուն հայրենիքը Վանա լճի ավազանն ու նրանից հարավ-արևմուտք և հյուսիս-արևելք ընկած գավառներն են` Սասուն, Մուշ, Բաղեշ, Մոկք, Շատախ, Վան, Հայոց ձոր, Խլաթ, Արճեշ, Մանազկերտ, Ալաշկերտ, Բայազետ: XIX-XX դդ. գավառներից պանդխտած և գաղթած սերունդների միջոցով «Սասնա ծռերն» անցել է Արևելյան Հայաստան, պարսկահայերի մեջ և Թիֆլիս:

Ովքե՞ր են գրի առել պատումը, ովքե՞ր են եղել ասացողները: Տեղեկություններ ներկայացրու նրանց մասին:
Սասնա ծռերը» հայտնաբերել և ամբողջությամբ գրառել է Գարեգին Սրվանձտյանը 1873-ին, Մշո Առնիստ գյուղում, երեսփոխան Կրպոյից և հրատարակել Կոստանդնապոլսում «Գրոց ու բրոց և Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ» ։ Երկրորդ տարբերակը 1886-ին Էջմիածնում գրի է առել Մանուկ Աբեղյանը՝ Նախո քեռի Մոկացուց և հրատարակել Շուշիում«Դավիթ և Մհեր» ։Նորանոր տարբերակներ են գրառել Գ.Հովսեփյանը, Խ.Դադյանը, Ս.Հայկունին, Ա.Աբեղյանը, Ե. Լալայանը, Կ.Մելիք–Օհանջանյանը, Ա.Ղանալանյանը և ուրիշներ։ 1938-1939 թթ. «Սասնա ծռերի» 1000-ամյա հոբելյանի առթիվ մինչ այդ գրառված 60-ից ավելի պատումների հիման վրա, Մ.Աբեղյանի, Գ.Աբովի, Ա.Ղանալանյանի խմբագրությամբ հյուսվել-կազմվել է մեկ միասնական համահավաք բնագիր «Սասունցի Դավիթ» ։ Վեպի մեկ այլ համահավաք բնագիր է կազմել Տ.Չիթունին Փարիզում «Սասունական»:

Ովքե՞ր են էպոսի գրական լավագույն մշակումների հեղինակները: Ներկայացրու հատվածներ:
«Սասնա ծռերի» գրական մշակումները սկսվել են դեռևս 1890-ական թվականներից, սակայն Դավթի ճյուղի լավագույն մշակումը համարվում է Հովհաննես Թումանյանինը «Սասունցի Դավիթ»Դավթի ճյուղը մշակել է նաև Եղիշե Չարենցը «Սասունցի Դավիթը»Փոքր Մհերի ճյուղը բանասետեղծական մշակման են ենթարկել ռուս բանաստեղծ ԱԿուլեբյակինը «Մհերի դուռ» և ԱվԻսահակյանը «Սասման Մհեր»Իսկ Նաիրի Զարյանը առաջինն է,ով վեպը իր բոլոր  չորս ճյուղերով  գրել է արձակով«Սասնա Դավիթը»:

Հովհաննես Թումանյան «Սասունցի Դավիթ»
Առյուծ Մըհերը, զարմով դյուցազուն,
Քառասուն տարի իշխում էր Սասուն.
Իշխում էր ահեղ, ու նըրա օրով
Հավքն էլ չէր անցնում Սասմա սարերով։
Սասմա սարերից շա՜տ ու շատ հեռու
Թնդում էր նրա հռչակն ահարկու,
Խոսվում էր իր փառքն, արարքն անվեհեր.
Հազար բերան էր — մի Առյուծ-Մհեր։
Ավետիք Իսահակյան «Սասնա Մհերը»
Երկիրն էլ  չէր ուզի տանի Մհերին,
Արեգակն էլ `աչքի նման մեռելին
Պաղ կընայեր ու լույս չէր տա Մհերին:
Ձիու ոտքը ծունկն ի վեր
Հողերու մեջ կըմխրճվեր.
Ուժով –զոռով գնաց Մհեր,
Եկավ,հասավ Վանա ծովուն:
Ագռավու Քար բացվեց մեկեն,
Առավ –կալավ մեջ իր ծոցին
Մհերն ու Ձին:
Ագռավու Քար գոցվեց նորեն
Նըրա վըրեն:

Եղիշե Չարենց «Սասունցի Դավիթ»
Մհերը՝ զարմով արևազուն՝
Քառասուն տարի իշխեց Սասուն,
Իբրև արդ արդար և դյուցազուն։
Նա պատերազմներ մղեց բազում
Թշնամիների հանդեպ հզոր,
Որ խուժում էին անբավ ուժով
Տիրելու բարձրիկ երկրին Սասուն,
Բայց մարտերում այդ հզորազոր
Հաղթում է նա միշտ իր սրով սուր։

Նաիրի Զարյան «Սասնա Դավիթը»
Մհերը վեր կացավ,հեծավ Քուռկիկ Ջալալին,ծանր-ծանր քշում էր դեպի Ոստանա Կապան: Հողը թուլացել էր, չէր դիմանում էնոր ծանրության տակ: Ձիու ոտները թաղվում էին հողի մեջ: Մհերն ասաց.
- Հայ-Հա՜յ, հողը ծերացել է: Քշեց, քշեց հասավ Տոսպա, էն որ ասում են Վան: Էնտեղ էր Ագռավաքար…



Սեպտեմբեր
1. Ի՞նչ գիտես առակի ժանրի մասին, քանի՞ մասից է այն բաղկացած:
Առակները ունեն դեպքերի ընթացք, որով հեղինակը բարոյախոսում է ընթերցողին: Բաղկացած է երկու մասից՝ սյուժեից և բարոյախոսությունից:

2. Ի՞նչ առակագիրներ գիտես, համառոտ ներկայացրու:
Առավել ծանոթ եմ Ավիանուսին, Եզոպոսին, Վարդան Այգեկցուն, Աթաբեկ Խնկոյանին և Մխիթար Գոշին:

3. Ինչպե՞ս են գրվել ու կազմվել Սողոմոնի «Առակներ»-ը:
Մի գիշեր Յահվեն Սողոմոնի երազի մեջ նրան հարցնում է, թե ինչ է ուզում նա ստանալ: Սողոմոնը նրանից խնդրում է իմաստություն, որպեսզի կարողանա կառավարել երկիրը: Յահվեին դուր է գալիս նրա խնդրանքը, և նա պատասխանում է, որ նա կլինի այնքան իմաստուն, որքան աշխարհում դեռ ոչ մեկ չի եղել:

4. Ընթերցի՛ր առակները և գրի՛ր, թե ո՞րն է յուրաքանչյուրի ասելիքը, գաղափարը:
Առաջին առակի ասելիքն այն է, որ մարդու հետ պետք է վարվել այնպես, ինչպես որ կուզես քեզ հետ վարվեն: Երկրորդինը՝ տուժում է միշտ խաբեբան:

5. Ի՞նչ են մեզ սովորեցնում դրանք, դու համամիտ ես…մտքի հետ, դու համամիտ չես…մտքի հետ: Ինչու՞:
Ես չեմ կարծում, որ առակները ինձ երբևէ ինչ-որ կարևոր բան են սովորեցրել. ես նախընտրում եմ ավելի ծավալուն ստեղծագործություններ, որովհետև դրանք ինձ վրա ավելի մեծ տպավորություն են թողնում:



  • Երկու կանայք ի՞նչ դժվարին հարց են ներկայացնում Սողոմոնին։
Երկուսն էլ պնդում են, որ ողջ երեխայի մայրը նրանք են. մահացած երեխայի մայրը ժխտում է, որ երեխան իրենն է:


  • Ինչպես տեսնում ես նկարում, Սողոմոնն ինչպե՞ս է լուծում այդ հարցը։
Նա հրամայում է երեխային երկու կտոր անել:


  • Սողոմոնի իշխանության տարիները ինչի՞ են նմանվում, և ինչո՞ւ, պատմիր համառոտ:



  • Ինչպես կմեկնաբանես Սողոմոն իմաստունի որոշումը:
Նա ճիշտ լուծում տվեց հարցին, բայց կանանցից մեկը կարող էր այդքան հիմար չլինել:

No comments:

Post a Comment