Ճամփորդություններ 2018-2019

Փարաջանովի թանգարան
Հունվարի քսաներեքին, կրթահամալիրի տարբեր դասարաններով ճամփա ընկանք դեպի Սերգեյ Փարաջանովի թանգարան: Նրա աշխատանքներից ոչ մեկին ծանոթ չէի, այդ պատճառով էլ անհամբեր սպասել եմ այս օրվան: Հասանք տեղ, ներս մտանք և սկսեցինք ծանոթանալ Փարաջանովի գլուխգործոցներին: Համոզվեցի, որ նա, իրոք, ամենահետաքրքիր և տարբերվող հայ արտիստներից մեկն է: Չնայած, որ այդպիսի կոլաժները այդքան էլ «իմ ոճը չէին», ինձ դրանք շատ հետաքրքրեցին, կային մի քանիսը, որոնք մեծ տպավորություն թողեցին ինձ վրա. «Հռոմուլոսը և Հռոմոսը Աքսեսուարներով»«Մի քանի դրվագ Ջոկոնդայի կյանքից», և հատկապես «Լացող Ջոկոնդան»: Խոսեցինք նաև նրա ֆիլմերից, մի քանի տեսարաններ դիտեցինք, որոշեցի, որ տուն հասնելուն պես անպայման կդիտեմ մի քանիսը: Հետո դուրս եկանք, լուսանկարներ անելով, խոսելով հասանք սրճարան, նստեցինք, հանգստացանք, կերանք, հետո դուրս եկանք նորից քայլելու ու հասանք Կասկադ: Շատախոսեցինք, գժություններ արեցինք, իսկ հետո ամեն մեկս գնացինք մեր ճանապարհով: Տուն հասա, պատահականության սկզբունքով միացրեցի Փարաջանովի ֆիլմերից մեկը՝ «Նռան գույնը», ու սկսեցի խորասուզված դիտել: Ֆիլմը շա՜տ լավն էր, շատ եմ ցավում, որ մեր օրերում չունենք նման տաղանդավոր կինոռեժիսորներ...





Գյումրի. արվեստի ու արհեստի քաղաք
Երեկ, վաղ առավոտյան մի կերպ արթնացել էի, որ գնամ շատ սպասված ճամփորդության: Տիկին Սոֆիայի և մի քանի ինձ անծանոթ սովորողների հետ գնացել էինք Գյումրի: Ճանապարհն այնքան երկար էր, որ հասցրեցի ամբողջ փլեյլիստիս երգերը լսել, ձանձրույթից էլ մեռնում էի: Երեք ժամ հետո վերջապես տեղ հասանք: Մեզ դիմավորեց քանդակագործ Արտուշ Պապոյանը: Քայլելով գնացինք նրա տուն, նա պատմեց նրա քանդակներից, հետո էլ տեսանք նրա արվեստանոցը: Դուրս եկանք, որոշեցինք սրճարան գնալ: Այնտեղ էլ երկար նստեցինք: Մեր մյուս նշանակետն էր արվեստի թանգարանը, չեմ հիշում որ մեկը, երկար քայլեցինք, հասանք ու տեսանք, որ թանգարանը արդեն փակվել էր: Դեռ շուտ էր, գնացինք մի այգի խոսեցինք, խաղացինք հետո նորից քայլելով գնացինք դեպի կայարան, նստեցինք վագոնը ու շարժվեցինք:

No comments:

Post a Comment