Հայոց լեզու, Գրականություն 2016-2017



Գործնական աշխատանք
1. Սյունակներում դեմ դիմաց գրված բառերից ընտրելով մեկական արմատ և տրված վերջածանցներից մեկը՝ կազմի՛ր 6 բարդ ածանցավոր բառ։
Մասնավճար         շինանյութ             —արան
Ամենատես            մեղրամիս             —ում
Բարձրախոս         արևմտահայ         —ք
Դասադուլ              երկրագործ           —յա
Բնագետ                հանրակառք         —ություն
Ազգանվեր             ինքնաթիռ             —ավոր։
Մասնաշենք
Ամենամսյա
Հայախոսություն
Գործադուլավոր
Հանրագիտարան
Ինքնանվիրում
2. Ներքևում գրված բոլոր բառերի տառերը խառնված են: Անհրաժեշտ է սկզբում վերականգնել բոլոր բառերը, այնուհետև յուրաքանչյուր քառյակից առանձնացնել այն բառը, որը իմաստով հեռու է մնացած երեքից:
1) բմաիռբ - բամբիռ                    1) զկաիքս - կզաքիս             1) սեանղ - սեղան
2) վտիաղ - տավիղ                      2) ագվեզա - ագեվազ          2) վհցոացուիչ - հովացուցիչ
3) դդուկու - դուդուկ                    3) սաուկար - սակուրա        3) մնկկի - մկնիկ
4) առադն - ռանդա                      4) կղուբ - կուղբ                   4) պսրոեորց - պրոցեսոր



Գործնական քերականություն
1) Կազմի՛ր բարդ բառեր՝ վերջին բաղադրիչը դարձնելով տրված բառերի առաջին արմատը:
Դիտակետ-կետաձուկ
Աստիճանացույց-ցուցանմուշ
Պատվոգիր-գրապահարան
Գնդակոծել-կոծակից
Գթասիրտ-սրտաարագացում
Տիրապետություն-պետականապաշտ
Ժպտերես-երեսագիր
Հաշվենկատ-նկատառություն
Խոտաբույս-բուսակեր
Նկարազարդ-զարդանկար
Տնօրեն-օրենսգիրք
Հևասպառ-սպառազենք
Սրբավայր-վայրագանալ
2) Տրված ածանցով և բառերից ընտրված արմատներով կազմի՛ր վեց ածանցավոր բառ։
-Ուհի վերջածանցով
Սփյուռքահայություն-հայուհի, բանվորական-բանվորուհի, երգչախումբ-երգչուհի, պարագիծ-պարուհի, ուսուցչապետ-ուսուցչուհի, նկարչատուն-նկարչուհի, գեղեցկատես-գեղեցկուհի, ինքնասպասարկում-սպասուհի, անթագակիր-թագուհի, հրեերեն։
-Ոց վերջածանցով
Թիկունք-թիկնոց, բազմատաղանդ-բազմոց, այրական-այրոց, աշխարհասփյուռ, կրակապաշտ-կրակոց, կապավոր-կապոց, չրը՛խկ-չրըխկոց, փողամոլություն-փողոց, խուճապարար, ծխածածկույթ, բազմել, հիվանդանալ-հիվանդանոց, ամրակ-ամրոց, գզիր-գզոց:
-Որդ վերջածանցով
Շարակցական-կցորդ, երկուական-երկրորդ, ծանրամարտ-ծանրորդ, անձրևաբեր-անձրևորդ, ձայներիզ-ձայնորդ, բնագիր, միջնապատ-միջնորդ, չափազանց, նախատինք, սայլապան-սայլորդ, մեղմագին-գնորդ, ժառանգազուրկ-ժառանգորդ, լողակ-լողորդ, բնատնտեսություն-բնորդ, նախնի-նախորդ։
3) Լրացրու՛ բաց թողած տառերը և կետադրի՛ր տեքստը։
Մի ռուս հետազոտող, գրել է «Հինավուրց Գառիից միշտ էլ հեռանում ես մի քիչ հեթանոսացած և քեզ թվում է սրտիդ մեջ տանում ես արեգակի քարաքանդակ ներբողը։ Արարատյան նահանգի Գառնու գավառում Ազատի աջ ափին հառնում է Գառնի ավանը համանուն ամրոցով արքունի պալատական շենքերի փլատակներով որմաքարե բերդապարիսպներով։ Գառնու հուշարձանախմբի պսակն է հեթանոսական տաճարը որն իր վրա է սևեռել հնագետների և ճարտարապետների ուշադրությունը։ Ինը աստիճանից բաղկացած քարե սանդուղքով բարձրանալով հայտնվում ես սյունազարդ աղոթասրահում որտեղ վաղնջական ժամանակներում հեթանոս հայերը մշտավառ պահելով բագինի հուրը արևշատություն ու բարձրություն են հայցել հին աստվածներից Վահագնից Աստղիկից Անահիտից։ Տաճարի երկթևեք ձե-ունը ծածկված է բազալտե սալիկներով դրանք իրար են միացած եղել արճճե գամերով։»
4) Առանձնացրու՛ և կողք կողքի գրի՛ր հոմանիշ բառերը։
1. Միալար, անհատույց, անարգ, կարկառուն, անսայթաք, ապիկար, անկեզ, անգայթ, անճարակ, անտեսված, ստոր, անընդհատ, բարձիթողի, անվանի:

Միալար - անընդհատ
Կարկառուն - անվանի
Անսայթաք - անգայթ
Ապիկար - անճարակ
Անտեսված - բարձիթողի
Անարգ - ստոր
2. Զիստ, բագին, ագուգա, ազդակ, հանդ, լաբիրինթոս, անդաստան, բավիղ, զոհասեղան, ազդր, բանակ, խթան, ապար, զորք:

Զիստ - ազդր
Բագին - զոհասեղան
Ազդակ - խթան
Հանդ - անդաստան
Լաբիրինթոս - բավիղ
Բանակ - զորք
3. Ոգեշնչել, սնգուրել, կռահել, կողոպտել, նախազգալ, խոտորել, հուսադրել, կարեկցել, ճմլել, կոծկել, շորթել, գթալ, պարտակել, տրորել:
Ոգեշնչել - հուսադրել
Կռահել - նախազգալ
Կողոպտել - շորթել
Կարեկցել - գթալ
Ճմլել - տրորել



Существование – это одно органическое целое / Գոյությունը մի օրգանական ամբողջություն է
Лучше не навешивать ярлыки, лучше не пытаться придать жизни какую-то структуру, лучше оставить окончание открытым, лучше не придумывать категорий; лучше не ставить штампов. И к вам придёт прекрасный опыт, к вам будет приходить всё больше космического опыта, потому что в действительности перегородок не существует. Существование – это одно органическое целое; это одно органическое единство. Самая маленькая травинка, самый маленький листок невзрачного деревца имеет такое же значение, как и самая большая звезда.
Ավելի լավ է՝ պիտակներ չկախել, չփորձել կյանքին ինչ-որ ձև տալ, վերջը բաց ու ազատ թողնել, կատեգորիաներ չհորինել ու կնիքներ չդնել։ Ու հրաշալի փորձ ձեռք կբերեք, ավելի ու ավելի շատ տիեզերական փորձ, որովհետև իրականության մեջ պատնեշներ չկան։ Գոյությունը մի օրգանական ամբողջություն է, միասնություն։ Ամենափոքրիկ խոտը, օտարոտի ծառի ամենափոքրիկ տերևն ունի այնպիսի նշանակություն, ինչպիսին՝ ամենամեծ աստղը։



Գործնական քերականություն
1. Փակագծերում տրված բառերից ընտրի՛ր ճիշտը և տեղադրի՛ր նախադասության մեջ:
1) Խորին երկյուղածությամբ մոտ գնացի ու (դողդոջյուն, դողդոջուն) ձեռքերով հանեցի ծրարը։
2) Դրամատունը (գործառնություն, գործունեություն) է կատարում թե՛ արտարժույթով, թե՛ դրամով։
3) Այս գիրքը լույս է ընծայել «Ծաղիկ» (հրատարակչությունը, հրատարակությունը)։
4) Խոսքը (վերաբերում, վերաբերվում) է 5-րդ դարի հայ պատմիչների գործերին։
5) Ամբոխը (ցնցում, ցնծում) էր՝ լսելով հուսադրող լուրերը։
6) Մարզիչը վերջին (ցուցումներն, ցուցմունքներն) էր տալիս իր սաներին, թեև նրանք ծանոթ էին տեղանքին։


2. Տրված զույգ բառերից ընտրել մեկական արմատ և կազմել մեկական բարդ բառ (6 բառ)։
Լռակյաց–մնջախաղ – լուռումունջ
Վճարունակ–գործուղում – գործունակ
Դյուրընթեռնելի–շարժասանդուղք – դյուրաշարժ
Բարեկեցիկ–նստացույց – նստակյաց
Գազօջախ–բարեկիրթ – կրթօջախ
Ընչաքաղց–ոչուփուչ – ոչինչ
Հարկադրանք–օրինապահ – օրենսդիր



Գործնական քերականություն
1. Կետադրի՛ր տեքստը:
Հանճարեղ հայ ճարտարապետ Տրդատը՝ Անիի բազում տաճարների, եկեղեցիների ու ապարանքների հեղինակը, Բյուզանդիայում էր: Այդ անսովոր աշխարհը ճարտարապետին գրավում էր իր եռուն կյանքով, ժողովրդի վարք ու բարքով, յուրօրինակ առօրյայով: Բայց ուր էլ լիներ, քայլերն ակամա տանում էին մայրաքաղաքի կենտրոնը, ուր երկար կանգ էր առնում կայսերական բարձրաշեն ապարանքի առջև, մանրազնին ուսումնասիրում Սուրբ Աստվածածին, Սուրբ Առաքելոց տաճարները, գողտրիկ մատուռները, եկեղեցիները, որոնք խեղդվում էին ոսկու և արծաթի երփներանգ խճաքարերի ու թանկարժեք ակնեղենի բեհեզի ու կերպասի մեջ: Իսկ դրսում՝ դրանց գավիթներում, շատրվաններ էին երկինք կարկառում, և պղնձապատ տանիքներն էին ոսկևորվում արևի դեղձան ճառագայթներից: Բայց կար մի կառույց, որ դուրս չէր գալիս Տրդատի գլխից և օրվա մեջ ժամերով կանգնում, զննում էր` ապշելով մարդկային մտքի ճախրանքի թափով: Դա Սուրբ Սոֆյայի տաճարն էր` կառուցված հինգ հարյուր երեսուներկու- հինգ հարյուր երեսունյոթ թվականներին:

2. Անհրաժեշտ տեղում լրացրու՛ բաց թողած տառերը
Հանկարծ սիրտը թպրտաց. դիմացից գալիս էր հյուծախտավորի նման վտիտ մի մարդ՝ աշնանային հին վերարկուի մեջ կծկված: Նրա պղտոր հայացքը մոլոր էր, բայց ոչինչ չէր որոնում սառցակալած մայթերի վրա: «Սա չէ դրամապանակի տերը»,- մտածեց Կոմիտասը և ափսոսանքի փոխարեն թաքուն ուրախութուն զգաց: Հուշերը ցավեցնում էին սիրտը, հիշեցնում անցյալը: Սրտմաշուկ քաղցից հետո նա փողոցում կես մարկ էր գտել ու շվարել: Ձմռան այդ օրը աշխարհում մի մարդ սպասում էր կորցրած դրամապանակի տիրոջը: Ու եկավ նա: Դեռատի կին էր՝ այր մարդու բաճկոնով, այր մարդու ոտնամաններով, լայնափողք անդրավարտիքով, գլխաշորով: Դեռատի կնոջ աչքերում բողոք կար, և հույսը կցկտուր լացի պես կախվել էր շուրթերից: Դողէրոցքով հիվանդի պես սրթսրթում էր: Գաղտուկ հայացքը կենտրոնացած էր սալարկի -Օրիո՛րդ, Դուք որևէ բա՞ն եք կորցրել: -Այո՛, դրամապանակս:



Գործնական քերականություն
1. Տրված զույգ բառերից ընտրի՛ր մեկական արմատ և կազմել մեկական բարդ բառ. ընդամենը 6 բառ:
ա) Ձայնագրելդասամատյան   - մատենագիր
Տոնահանդեսանփառունակ   - փառատոն
Լուսահորդամփոփագիր   - լուսամփոփ
Թռիչքադաշտուղղություն  - դաշտուղի
Բարյացակամ  կրթօջախ   - բարեկիրթ
Կապավորլեռնաշղթա:  - լեռնակապ
բԶարդատուփմտապատկեր  - զարդապատկեր
Արևմտամետամանոր   - 
Եռանկյուն — սնահավատ  - 
Համերգասրահխաղողօրհնեք  - 
Սահմանագիծառաջադրանք   - առաջնագիծ
Ծառատունկտոհմացեղային:   - տոհմածառ

2. Արմատական բառարանից դուրս գրի՛ր և բացատրի՛ր այս բառերը.
Ագապ — հավատացյալների համայնական ընթրիք
ազն — տոհմ
ընկեր — սրտակից՝ մտերիմ ծանոթ
բալ — մառախուղ
կարդալ — հասկանալ
նախարար  ղեկավար
ուստր  զավակ
ագի  պոչ
 


Գործնական քերականություն
Շատ ու շատ դարեր առաջ սաղարթախիտ անտառում հանդիպեցին ծառերի արքա կաղնին ու հավքերի արքա արծիվը: Շուրջը տարածած հզոր ճյուղերը՝ կանգնած էր կաղնին՝ ամբողջովին կանաչ, փարթամ տերևներով զարդարված: Խրոխտ ու երկնահուն կաղնին իշխում էր բոլորի վրա՝ հաստաբեստ ճյուղերի հովհանու տակ պահելով անտառի՝ իր համեմատությամբ գաճաճ թվացող բնակիչներին: Արծիվը՝ բարձրաբերձ քարակարկառների, լերկ լեռնագագաթների վեհապանծ տիրակալը, բացած հսկայական թևերը, գիշատիչ աչքերով նայեց կաղնուն և մագիլներով բռնելով ճյուղերից՝ քմծիծաղով ասաց.
— Տեսնում եմ՝ հպարտ ես ու ամբարտավան: Չլինի՞ կարծում ես, թե տիեզերքի տիրակալն ես: Նայի՛ր՝ ով է կանգնած քո առաջ, և խոնարհվի՛ր: Դարերն անգամ վախենում են ինձանից, և այն ժամանակ, երբ քո տեղում արմատներ- էլ չեն լինի, ես՝ ահեղ արքաս երկնքի, դեռ կսավառնեմ բարձրունքներում:
— Մի՛ պարծենա այդպես,-  բարբաջեց կաղնին՝ արհամարհանքով նայելով արծվի՝ կրակի պես բոցկլտուն աչքերին:
— Գոռո՛զ արծիվ, ժամանակը ցույց կտա:



Գործնական քերականություն
1. Ուղղի՛ր սխալները՝ բառերի դիմաց գրելով ճիշտ տարբերակը:
Բազմիցս անգամ - բազմիցս, հազվադեպ է պատահում - հազվադեպ է լինում, ուրիշ այլ մարդիկ - ուրիշ մարդիկ/այլ մարդիկ, խոսքը քեզ է վերաբերվում - խոսքը քեզ է վերաբերում, ճապոնուհի մարզուհի - ճապոնացի մարզուհի, ձեր պես - ձեզ պես, ի հօգուտ - ի օգուտ, խոստովանվել - խոստովանել, փախնել - փախչել, կապնվել - կապվել, զանգվել - զանգել, երիցս անգամ - երիցս, ներ է դնում - ներդնում, դուրս գնալ դուրս - դուրս գնալ, ներս մտավ ներս - ներս մտավ, թողել - թողնել, սիրահարվել մեկի վրա - սիրահարվել մեկին, վախում եմ - վախենում եմ:
2. Հետևյալ կապակցությունները արտահայտի՛ր մեկ բառով:
Գետի սկիզբ առնելու տեղը - ակունք
Ծովի ջրերի հետ քաշվելը - մակընթացություն
Լեռան ստորին մասը - ստորոտ
Ձկների խումբը - վտառ
Գորտի ձագ - շերեփուկ
3. Կազմի՛ր հետևյալ բառերի սեռական հոլովաձևերը:
Կատու, Լուսինե, արքա, վերարկու, ափսե, առու, ձու, լու, ժողովածու, Սարո, մեղու, տղա, այգի:



Դարձվածքների բացատրություններ
Վերնատունը դատարկ լինել - անմիտ լինել
Սրտի մտոք - սրտանց
Սրի երկու կողմն էլ կտրել - ուզածն անել
Սողոմոնյան վճիռ - Իմաստուն որոշում
Պղտոր ջրում ձուկ որսալ - Իրարանցումից օգուտ քաղել անձնական շահի համար
Պոչ խաղացնել - շողոքորթել
Ջիլը ծամել - բամբասել
Ռուբիկոնն անցնել - վճռական քայլ կատարել
Ռեխը ցրիվ տալ - հայհոյել
Սիզիֆյան աշխատանք - չարչարալից և ապարդյուն աշխատանք
Շեղբը ոսկորին հասնել - համբերությունը հատել
Շվաք անել - պաշտպանել
Շլինքը ծուռ - հուսահատ



Сон / Երազ
Одному восточному правителю приснился страшный сон. Во сне он увидел, как один за другим у него выпали все зубы. Сильно этим обеспокоенный, он призвал своего толкователя сновидений.
Тот очень внимательно выслушал рассказ правителя и сказал:
— Мой господин, я должен сообщить тебе плохую весть. Так же, как ты потерял все свои зубы, ты потеряешь одного за другим всех своих близких.
Это толкoвание разгневало правителя. Толкoватель сновидений, не сумевший сказать ничего хорошего, был брошен в тюрьму. Затем царь позвал другого толкователя снов. Тот, выслушав рассказ о сновидении, сказал:
— Мой господин, у меня для тебя хорошие вести. Ты будешь жить дольше, чем другие члены твоей семьи. Ты переживешь их всех.
Царь обрадовался и щедро наградил толкoвателя за эти слова.
Придворные были в изумлении:
— Твои слова почти не отличались от слов твоего предшественника. Так почему же он был наказан, а ты получил награду? — спросили они.
Удачливый толкователь снов на это ответил:
— Вы правы. Мы оба одинаково истолковали сновидение. Но дело не только в том, что сказать, но и в том, как это сказать.

Մի արևելյան տիրակալ սարսափելի երազ է տեսնում: Երազում նա տեսել էր թե ինչպես են թափվում նրա բոլոր ատամները: Դրանից շատ անհանգստացած նա կանչում է իր երազներ մեկնաբանողին: Երազներ մեկնաբանողը շատ ուշադիր լսում է տիրակալին և ասում.
- Իմ արքա, ես քեզ վատ լուր պիտի ասեմ: Ինչպես երազում դու կորցրել ես բոլոր ատամներդ, այդպես էլ իրականում կկորցնես բոլոր հարազատներիդ՝ մեկը մյուսի ետևից:
Այս մեկնաբանումը բարկացնում է արքային: Երազներ մեկնաբանողը չկարողանալով մի լավ բան ասել ընկնում է բանտ: Հետո արքան կանչում է մեկ ուրիշ երազներ մեկնաբանողի:
Այս երազներ մեկնաբանողը ուշադիր լսում է արքայից երազի պատմությունը և ասում.
- Իմ արքա, ես ուրախ լուր ունեմ քեզ համար: Դու ապրելու ես շատ երկար՝ շատ ավելի երկար քան ընտանիքիդ մնացած անդամները:
Արքան ուրախանում է և ճոխ նվերներով պարգևատրում է երազներ մեկնաբանողին:
Պալատականները զարմացած էին.
- Քո խոսքերը գրեթե չէին տարբերվում նախորդ երազներ մեկնաբանողի խոսքերից: Այդ դեպքում ինչո՞ւ նա պատժվեց, իսկ դու պարգևատրվեցիր:
Հաջողակ երազներ մեկնաբանողը պատասխանում է.
- Դուք ճիշտ եք, մենք երկուսս էլ երազը մեկնաբանեցինք նույն իմաստով: Սակայն պետք է ոչ միայն իմանալ թե ինչ ասել, այլ նաև թե ինչպես դա ասել:



2. Փակագծում տրված բառերը դարձրո´ւ հոգնակի և գրի´ր կետերի փոխարեն:
Ամերիկացի վիճակագիրները պարզել են, որ օրվա ընթացքում ամենաշատը քայլում են անասնապահներն ու հողագործները: Երկրորդ տեղում գյուղական նամակատարներն են: Հաջորդը մատուցողներն ու բուժքույրներն են: Նրանցից զգալիորեն քիչ են քայլում ոստիկանները, հետախույզները ու պահակները: Ամենից քիչ քայլում են նահանգապետները ու նախարարները:


Աղօթք ճաշէն առաջ
Ճաշակեսցուք խաղաղութեամբ զկերակուրս,
Որ պատրաստեալ է մեզ ի Տեառնէ:
Օրհնեալ է Տէ՛ր ի պարգեւս Իւր.
Ամէն:
Աղոթք ճաշից առաջ
Եկեք խաղաղությամբ ճաշակենք այս կերակուրը,
Որ մեզ համար տիրոջ կողմից է պատրաստված:
Օրհնյալ լինի տերը իր պարգևների մեջ.
Ամեն:

 
Խնդրանք իմաստութեան
Իմաստութիւն Հօր, Յիսուս, տուր ինձ իմաստութիւն՝ զբարիս խորհել եւ խօսել եւ գործել առաջի քո յամենայն ժամ. ի չար խորհրդոց, բանից եւ ի գործոց փրկեա զիս:
Իմաստության խնդրանք
Իմաստուն հայր Հիսուս, իմաստություն տուր ինձ՝ ամեն ժամ բարի մտածելու, խոսելու և բարի գործելու. և փրկիր ինձ չար խորհուրդներից, գործերից և խոսքերից:



Գործնական քերականություն

Լրացնել բաց թողնված տառերը:

Դարբնությունը հնագույն ժամանակներից հայտնի է եղել աշխարհի գրեթե բոլորժողովուրդներին։ Հին հույները նույնիսկ ունեցել են դարբնության աստված՝ Հեփեստոսը։Դարբինները, ավելի վաղ շրջանում պղինձը, ապա երկաթը կրակի վրա շիկացնելով ևկռելով, պատրաստում էին երկրագործական և արհեստագործական գործիքներ, տնտեսական ու կենցաղային իրեր։ Երբ արհեստների զարգացմամբ ու տարանջատմամբպղնձագործությունն անջատվեց մետաղագործության մայր արհեստից, դարբնությունհամարվեց միայն երկաթի մշակման արհեստը։ Դարբիններն են առաջին անգամ ձուլելպողպատը, հայտնագործել պղնձի օգնությամբ պողպատը երկաթին զոդելուեղանակը։ Դարբնությունը հարգված արհեստ է եղել Հին Հայաստանում։ Դարբնությունըհամարվում էր կորովի մարդկանց արհեստ։ Հայերի համար դարբնությունը ուժի, զորության խորհրդանիշ էր։ Ըստ առասպելի՝ Արտաշես արքայի որդի Արտավազդը, որըշղթայված էր Մասիսի վիհում, չար հոգի էր, որը կարող էր դուրս գալ ու կործանելաշխարհը։ Դրա համար դարբինները խփում էին սալին և ամրացնում Արտավազդիշղթաները։ Ընդհուպ մինչև տասնիներորդ դարի վերջերը ժողովրդական հավատալիքըդարբնին վերագրում էր գերբնական զորություն, որն առընչվում է վաղնջականժամանակներից եկող մետաղի պաշտամունքին։

Մթնշաղի անուրջներ

Մթնշաղի անուրջների մեջ մտնում է 79 բանաստեղծություն, որոնց մեջ կա 979 բառ և 4363 բառօգտագործում: ԵՍ բառը ամենաշատն է գործածված, քանի որ այն անհատական քնարերգության կարևոր չափանիշ է, իսկ ԴՈՒ բառի շատ օգտագործված լինելը պայմանավորված է Տերյանի քնարերգության որոշակի առանձնահատկու-թյուններով' քնարական հերոսը միշտ դիմում է անորոշ, անհայտ, կամ որոշակի էակի:Տերյանը թախծոտ գրող է: Նրա բանաստեղծությունների մեջ միշտ նշմարվում է աղոտ թախիծը: Դա է ապացուցում նրա բանաստեղծությունների մեջ շատ անգամներ օգտագործված տխուր բառը և գրեթե չի հանդիպում դրան հակադարձող ուրախ բառը: Բացի այդ «Մթնշաղի անուրջներում» շատ է օգտագործվել լույս, ժպտալ բառերը, որոնք իրենց մեջ ունեն լավ տրամադրության, ուրախության տարրեր և թվում է, թե դրանք բանաստեղծություններում պետք է նպաստեն նման տրամադրությունների արտահայտմանը, սակայն այս բառերը հիմնականում գործածվում են որպես հակառակ տրամադրության խթանիչ: Օրինակ՝ Լույսն էր մեռնում, օրը մթնում..., Իմ մեջ մեռել է մի լույս արեգակ..., Դուք լուռ ժպտում եք իմ ցավի վրա... և այլն: «Մթնշաղի անուրջներ»-ի մասին Ստեփան Զորյանը գրում է. «Վահան Տերյանն այն բախտավոր հեղինակներից էր, որոնք մի առավոտ զարթնում են հայտնի դարձած, եւ դա ոչ թե պատահականության բերումով, այլ շնորհիվ իրենց մեծ տաղանդի: Նրա առաջին իսկ գիրքը' ութսուն էջանոց «Մթնշաղի անուրջները», հռչակեց որպես բանաստեղծ եւ պատվավոր տեղ ապահովեց հայկական Պառնասում»:





  • Բլոգներում հավաքել «Իմ ընթերցած Տերյանը» խորագրով բանաստեղծություններ հետևյալ բնորոշումներով
  • ամենահուզիչ բանաստեղծությունները
Սիրտըս ցավում է անցած գնացած
  • ամենաթեթև բանաստեղծությունները
Աշնան երգ
  • ամենախաղաղ բանաստեղծությունը
Էլեգիա
  • ամենաերազկոտ բանաստեղծությունները
Անծանոթ աղջկան

  • անենաանհույս բանաստեղծությունները
Գիշեր

Լուիջին հակասական կերպար էր, մի կողմից նա խիզախ էր, մյուս կողմից՝ անլուրջ ու անհասկանալի: Հենց պատերազմի սկզբից նա սևեռվել էր Ալբերտոյի վրա, որը թշնամիների բանակից էր: Իր խոսքով ու արարքներով կենտրոնացել էր Ալբերտոյի շուրջ: Լուիջին ուներ խղճի խայթ, բայց հանուն Ալբերտոյին սպանելու, սպանում էր մեծ թվով թշնամիների, որի համար ստանում էր շատ մեդալներ, բայց դա նրան չուրախացրեց, ընդհակառակը նա ստացած մեդալները բաժանում էր զոհված թշնամիների ընտանիքներին: Խաղաղություն հաստատվելուց հետո, Լուիջին տեսավ Ալբերտոյին և սպանեց նրան: Անհեթեթ էր Լուիջիի պատմությունը և նրա պարզաբանումը դատարանում, թե իբր այդ մարդուն սպանել է իր խղճի հանգստության համար:



1. Տրված տեքստում ընդգծի´ր այն գոյականները, որոնք հոգնակի պիտի լինեին:
Շերամի գաղտնիքն առևանգելու փորձ կատարող օտարերկրացուն չինական օրենքով բանտարկություն էր սպասվում, իսկ երկրի պետական գաղտնիքը մատնած չինացուն նույն օրենքը դատապարտում էր տանջալից մահվան: Երբ մեր թվարկությունից երկու հազար տարի առաջ Չինական մեծ պարիսպը կառուցեցին, գատնիքը պահպանելու գործը հեշտացավ: Պահնորդը հետևում էր ոչ միայն նրան, ով պարիսպին էր մոտենում դրսից, այլ նաև նրան, ով ներսի կողմից էր մոտենում դարպասին: Եվ շատ մարդ գլխատվեց այն բանի համար, որ կամեցավշերամի գաղտնիքը գողանալ և Չինաստանից դուրս բերել: Չինացին հինգ հազար տարուց ավել պահեց այդ գաղտնիքը:
2. Ա և Բ շարքի գոյականները համեմատի´ր և գրի´ր դրանց նմանությունների և տարբերությունների մասին:
Ա. Ծաղիկ, ծառ, կենդանի, մարդ:
Բ. Վարդ, շուշան, մեխակ, զանգակ, նարգիզ, ընկուզենի, թթենի, բարդի, կեչի, թխկի, գայլ, աղվես, ավանակ, շուն, ուղտ, պատանի, օդաչու, հողագործ, ջրվոր, հնոցապան:Ա խմբի գոյականները ընդհանուր նկարագիրն է, իսկ Բ խմբինը կոնկրետ գոյականի տեսակները:
3. Փակագծում տրված բառերը դի´ր պահանջվող թվով:
Սպիտակ արագիլը աշխարհում շատ տարածված թռչուն է:Հայաստանում շատ է հանդիպում Եղեգնաձորի, Վայքի և Աշոցքի շրջաններում: Չվող թռչուններ են՝… և (կտուց) ու …(ոտք)՝ վառ կարմիր: Բնակվում են զույգերով ու …ով  (գաղութ): Բույնը տեղադրում են շենքիի տանիքին, մետաղյա կամ բետոնե բարձր սյունին և նման այլ տեղում: Մարդիկ սիրում են նրանց թռիչքի հանգստությունը, ու թևի խոր թափահարումը:
4. Բառակապակցությունների բառերն արտահայտի´ր բառերով:
Մարդկանց հավաքական ամբողջություն (շատ մարդիկ միասին), աշակերտների ամբողջություն (շատ աշակերտներ), զինվորներ ամբողջություն (շատ զինվորներ), շատ դեղեր, ծնողներն ու զավակները միասին, ուսանողների ամբողջություն (շատ ուսանողներ):



1. Գրի՛ր տրված բառերի ուղիղ ձևերը դրանք երկու խմբի բաժանի՛ր:Մածունը, հրամանի, հրամաններ, ալիքով, ծովեր, ծովով, ծովում, երկրից, գնացինք, գնացեք, գտեք, գտավ, կարդում, կարդա, տեսա, տեսեք, մարդիկ, մարդկանց, այգու, այգով:ԳոյականՄածուն, հրաման, ալիք, ծով, երկիր, մարդ, այգիԲայԳնալ, գտնել, կարդալ, տեսնել

2. Բառերի ընդգծված մասնիկներից ո՞րն է վերջավորություն և ո՞րը վերջածանց. վերջավորություն ունեցող և ածանցավոր բառերը խմբավորի՛ր:Փական, գառան, ձկան, լեռնային, արքային, ուսում,  պայուսակում,  կարդում, հոսանք, հասանք, մատանի, սարեցի, գրեցի, սարից, հյուսք, երևանցիք, գրքեր, հասներ, երկակի, կրակի:ՎերջածանցՓական, լեռնային, մատանի, սարեցի, գրեցի, սարից, հյուսք, երևանցիք, երկակի, կրակիՎերջավորությունԳառան, ձկան, արքային, ուսում, պայուսակում, կարդում, հոսանք, հասանք, գրքեր, հասներ
3. Համեմատի՛ր Ա և Բ խմբի բառերը: Ո՞ր խմբում են առանձին բառեր գրված, ո՞րում բառաձևեր (փոխված բառեր):
Ա. Գիր, գրական, գրականություն, գրիչ, գրել, գրություն, գրավոր, գիրք:Գյուղացի, գյուղական, գյուղակ:Երգ, երգել, երգիչ, երգային, երգեցիկ:
Բ. Գիրք, գիրքը, գրքեր, գրքից, գրքով, գրքի, գրքին, գրքերում և այլն:  Գյուղ, գյուղեր, գյուղից, գյուղում, գյուղերով, գյուղին և այլն:  Երգել, երգեց, կերգի, պիտի երգես, երգելու եմ, չեն երգի, և այլն:Ա խմբում գրված են առանձին բառեր, իսկ Բ խմբում գրված են բառաձևեր:



1.    Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ:
Քինախնդիր – վրեժխնդիր
Նշմարել – նկատել
2.    Դուրս գրի՛ր Լևոնին բնութագրող ամենագեղեցիկ նախադասությունը:
-   Նա ազնիվ է որպես նորածին և զգայուն` որպես քնարի լար
3. Ինչո՞վ էր զբաղվում Լևոնը թատրոնում, համառոտ ներկայացրու:
Լևոնը թատրոնի կասի հերթում իր տեղը ծախում էր ցանկացողին հինգ-տասը կոպեկով:
4.    Բնութագրի՛ր Լևոնի հորը՝ հիմնվելով տեքստում ասվածի վրա:
Լևոնը ասում էր, որ իր հայրը շատ բարի էր ու նրա վրա ընդամենը մի անգամ էր բարկացել:
5.    Կարդա՛ և բացատրի՛ր ընդգծված արտահայտությունը՝ Արդարև, հիվանդի աչքերի մեջ երևում էր եսամոլի հոգի, թեև գեղեցիկ էին այն աչքերը և դեռ բավական վառվռուն` մոտ հիսուն տարեկան կնոջ թառամած դեմքի վրա:
Եսամոլի հոգի ունեն այն մարդիկ, ովքեր մտածում են միայն իրենց մասին և իրենցից բացի ուրիշ ոչինչ չեն տեսնում:



1. Պատմի՛ր Լևոնի հոր մասին, արտահայտիր վերաբերմունք նրա նկատմամբ:
Լևոնի հայրը աշխատում էր թատրոնում՝ վարսավիր և անհույս սիրահարվել էր մի երգչուհու, դրա պատճառով նա դարձել էր ծաղրի առարկա: Մի օր նա ծեծում է ռեժիսորին, ով ծաղրելով նրա պատրաստած կեղծամը անվանում էր նրան սրիկա: Այդ միջադեպի պատճառով նրան ազատում են աշխատանքից և նա դառնում է հարբեցող: Մի երեկո նրան ոստիկանները ծառի տակ են գտնում, ձյան մեջ, բերում են տուն: Երեք օր չանցած նա մահանում է տիֆից:
2. Ներկայացրու Լևոնին՝ ըստ Լևոնի մոր պատմածի:
Լևոնի մայրը իր որդու հետ վատ հարաբերությունների մեջ էր: Նա դժգոհում էր տղայից և շատ կուզեր, որ նրա տեղը աղջիկ լիներ: Ասում էր, որ տղան տանջում է իրեն այնպես, ինչպես Լևոնի հայրը: Լևոնը չէր քնում, գիշեր-ցերեկ թատրոններում էր, ինչպես նրա հայրն էր և մայրը մտածում էր, որ նա կհիվանդանա ու իրեն էլ պահող չի լինի:
3. Վերնագրի՛ր այս հատվածը:
«Աղքատ արվեստասերը»
4. Որ հատվածից է երևում, որ Լևոնը.
Ա. սոցիալապես անապահով վիճակում է
Նրա կացարանից, կենցաղային պայմաններից:
Բ. համարձակ է
Նա, չլսելով մոր դժգոհությունը, գնում էր իր նախասիրության հետևից, երբ նա ութ տարեկան էր նրա մայրը հանձնում էր նրան մի ատաղձագործի ու ինքը ուրիշների համար սկսում է ճերմակեղեն կարել: Բայց երկու ամիս չանցած Լևոնըարհեստանոցից փախչում է ուսումնարան, սովորում է գրել և կարդալ:
Գ. արվեստասեր է
Նա ոչ մի ներկայացում բաց չի թողնում, մանավանդ իտալական խմբերի ներկայացումները: Նա ցերեկներն էլ թատրոնում է կամ նրա շուրջը:
Դ. երաժշտական բնազդ և դիտողական ձիրք ունի:
Այնտեղ մի անկյունում կախված էին երաժիշտների, նվագիչների, երգիչների ու երգչուհիների լուսանկարները հովհարի ձևով միմյանց միացրած: Մյուս անկյում էլ փոքրիկ գրասեղան էր դրված, որի վրա կային զանազան գերղարվեստական իրեր: Այնտեղ կայինԲեթհովենի, Մոցարտի, Շեքսպիրի և Վագների կավյա կիսարձանիկներ, մի հաստ խեցեղեն շվի և մի կոտրված սրինգ:Սեղանի առաջին պատին կախված էին մի կիթառ, մանդոլինա ու ինչ-որ մի թատերական զգեստ,Ռիգոլետտոյի հագուստի նման:


ԿԻՆ ԻՆՔՆԱՀԱՒԱՆ ԵՒ ԿԱՄԱՊԱՇՏ` ԳԵՏԱՏԱՐ

Դարձեալ այլ ոմն ունէր կին խիստ ինքնահաւան եւ կամապաշտ, եւ յորժամ անկաւ ի գետ եւ խեղդեցաւ, այրն խնդրէր զնա` ընդդէմ ջրոյն գնալով: Հարցին ցնա մարդիկ.

- Վասն է՞ ր ընդդէմ ջրոյդ խնդրէք:

Պատասխանի ետ.

- Կին իմ հանապազ էր հակառակ բերանով եւ արեամբ: Արդ զոր օրինակ առնէր ի կենդանութեանն, նոյնպէս, կարծեմ թէ, զկնի մահուանն արար: Եւ այնպէս հաւատալով, զի գնացից ընդդէմ ջրոյս:



Մի ուրիշ մարդ էլ ուներ մի կին, որը շատ ինքնահավան էր և կամապաշտ, և երբ նա ընկավ գետը և խեղդվեց, նրա ամուսինը փնտրում էր նրան` գետին հակառակ գնալով:

Նրան հարցրեցին.

- Ինչո՞ւ ես կնոջդ ջրին հակառակ փնտրում։

Նա պատասխանեց.

- Իմ կինը միշտ ինձ հակառակ էր և դրա համար էլ ջրին հակառակ եմ գնում:



ԾԵՐ ՈՄՆ ԵՒ ՄԱՀ

Ի միում աւուրց ծեր ոմն հատեալ փայտ յանտառէ եւ բարձեալ յուս իւր բերէր ի տուն. այլ պարտասեալ զճանապարհայն` հարկեցավ դնե յերկիր զբեռն իւր եւ սկսայ յօգնութիւն կարդալ զՄահ: Եւ ահա հանդիման եկն եւ երեւեցավ Մահ եւ եհարց ցնա` եթէ առ ի՞նչ կոչէր զնա: Յայնժամ զահի հարեալ` պատասխանի ետ նմա ծերն եւ ասէ.
- Զի տացես յուս զբեռն իմ:


Մի օր մի ծերունի անտառից փայտ կտրելով և բարձացնելով իր ուսին բերում էր տուն. այստեղ հոգնած ճանապարհին՝ հակադրվեց իր բեռը դնել գետնին և սկսեց օգնության կանչել մահից: Եվ ահա դիմացից եկավ մահը և հարցրեց նրան՝ ինչի՞ համար է կանչել նրան այստեղ: Այդ ժամանակ ծերունին ահաբեկված՝ պատասխանեց.


* * *
Ձմեռն էանց, անձրեւք անցին եւ գնացեալ մեկնեցան: Ծաղիկք երեւեցան յերկրի մերում, ժամանակ եհաս հատանելոյ, ձայն տատրակի լսելի եղեւ յերկրի մերում: Թզենի արձակեաց զբողբոջ իւր, որթք մեր ծաղկեալք ետուն զհոտս իւրեանց: Արի եկ, մերձաւոր իմ, գեղեցիկ իմ, աղաւնի իմ, եւ եկ դու: Երեւեցո ինձ զերեսս քո եւ լսելի արա ինձ զբարբառ. զի բարբառ քո քաղցր է, եւ տեսիլ քո գեղեցիկ:


Ձմեռն անցավ, անձրևները անցան և գնացին, հեռացան: Ծաղիկները երևացին մեր երկրում, ժամանակը հասավ էտելու, տատրակի ձայնը լսելի եղավ մեր երկրում: Թզենին արձակեց իր բողբոջը, մեր ծաղկած որթերը տվեցին իրենց բույրերը: Վեր կաց արի, մերձավոր իմ, գեղեցիկ իմ, աղավնի իմ, արի: Ցույց տուր ինձ քո երեսը և լսելի արա ինձ խոսքը. քո խոսքը քաղցր, և քո տեսքը գեղեցիկ:



Արծիւ եւ նետ

Արծիւն երթայր յերկինս, եւ հարին զնա նետիւ: Եւ նա զարմացաւ, թէ ո՞վ զայս արար:
Հայեցաւ եւ ետես զնետն` զփետուրն իւր եւ ասէ.
- Վա՛յ ինձ, զի յինէն է պատճառ սպանման իմոյ:

Արծիվը թռչում էր երկնքում, և իրեն խփեցին նետով: Նա զարմացավ, թե ո՞վ դա արեց: Տեսնելով նետը՝ իր փետուրը, արծիվը ասաց.
- Իմ մահանալու պատճառը ինձնից է:

Գողթան երգ

Քե՛զ ասեմ, այր քաջ Արտաշես,
Որ հաղթեցիր քաջ ազգին Ալանաց,
Ե՛կ հավանի՛ր իմ` աչագեղո դստեր խոսքը ալանաց
Տուր այդ պատանուն.
Քանզի մի քենի ոչ է օրեն դյուցազունների՝
Այլ դյուցազունների զարմից
Սպանել
Կամ ծառայեցնել
Ստրուկների կարգում պահել
Եվ հավիտենական թշնամություն
Երկու քաջ ազգերի մեջ հաստատել:


Քեզ եմ ասում, քաջ այր Արտաշես,
Որ հաղթեցիր քաջ ազգին ալանաց,
Ե՛կ լսիր ալանների գեղաչյա դստեր խոսքը՝
Տուր պատանուն,
Քանզի սոսկ քենի համար օրենք չէ, որ ղյուցազները
Այլ դյուցազների զավակներին զրկեն կյանքից
Կամ ծառա դարձնելով՝ ստրուկների կարգում պահեն,
Եվ հավերժ թշնամություն
Երկու քաջ ազգերի միջև, հաստատեն:

No comments:

Post a Comment