Thursday, May 18, 2017

Գործնական քերականություն

1. Փակագծերում տրված բառերից ընտրի՛ր ճիշտը և տեղադրի՛ր նախադասության մեջ:
1) Խորին երկյուղածությամբ մոտ գնացի ու (դողդոջյուն, դողդոջուն) ձեռքերով հանեցի ծրարը։
2) Դրամատունը (գործառնություն, գործունեություն) է կատարում թե՛ արտարժույթով, թե՛ դրամով։
3) Այս գիրքը լույս է ընծայել «Ծաղիկ» (հրատարակչությունը, հրատարակությունը)։
4) Խոսքը (վերաբերում, վերաբերվում) է 5-րդ դարի հայ պատմիչների գործերին։
5) Ամբոխը (ցնցում, ցնծում) էր՝ լսելով հուսադրող լուրերը։
6) Մարզիչը վերջին (ցուցումներն, ցուցմունքներն) էր տալիս իր սաներին, թեև նրանք ծանոթ էին տեղանքին։


2. Տրված զույգ բառերից ընտրել մեկական արմատ և կազմել մեկական բարդ բառ (6 բառ)։
Լռակյաց–մնջախաղ – լուռումունջ
Վճարունակ–գործուղում – գործունակ
Դյուրընթեռնելի–շարժասանդուղք – դյուրաշարժ
Բարեկեցիկ–նստացույց – նստակյաց
Գազօջախ–բարեկիրթ – կրթօջախ
Ընչաքաղց–ոչուփուչ – ոչինչ
Հարկադրանք–օրինապահ – օրենսդիր

No comments:

Post a Comment