Friday, February 2, 2018

Քերականական, բառարանային աշխատանք

1. «Նոր բառերի» բառարանից դու՛րս գրիր քեզ հետաքրքրող 15 բառ իրենց բացատրություններով։

2. Գրի՛ր հաճախ սխալ գործածվող այս բառերի ճիշտ ձևերը․
Հույսով եմ - հուսով եմ
Տարեկետում - տարկետում
Ընդամեն, ընդհակառակ - ընդամենը, ընդհակառակը
Ամենալավագույն - ամենալավ / լավագույն
Թռնել, փախնել, կպնել - թռչել, փախչել, կպչել
Դառա, դառար, դառանք - դարձա, դարձար, դարձանք
Վիրաբուժ, հոգեբուժ - վիրաբույժ, հոգեբույժ
Թույլատվություն - թույլտվություն
Բարյացկամ - բարյացակամ
Դաստիրակ - դաստիարակ
Նախագա - նախագահ
Բարձրունք - բարձունք

3. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծի՛ր ճիշտ թվականը։
  • Մենք՝ ուսանողներս, այդ մասին լսում էինք (առաջին, առաջի) անգամ։
  • Շուրջ (ութանասուն, ութսուն) դպրոցահասակ երեխաներ էին մասնակցում գարնանային այդ տոնախմբությանը։
  • Փոքրիկը ձեռքում ամուր պահել էր (տաս, տասը) դրամ։
  • Բողոքի երթին մասնակցում էին (հարյուրավոր, հարուրավոր) մարդիկ։
  • Իմ տեղը երրորդ կարգի (երեսունչորրորդ, երեսունչորսերորդ) աթոռն է։
  • Երեխաներս սովորում են Երևանի (թիվ համար, թիվ) տասնչորս դպրոցում։
  • Այս տարի կայացավ հայերենագիտական միջազգային (VII-րդ, 7-րդ) գիտաժողովը։
  • Բացարձակ գերազանցիկ լինելու համար Սոնային պակասում էր ընդամենը (զրո, զերո) ամբողջ հինգ տասնորդական տոկոս վարկանիշ։

No comments:

Post a Comment