Wednesday, February 21, 2018

Գործնական քերականություն

1. Ընդգծի՛ր բաշխական թվականները։
  • Մեկ-մեկ, բազմակի, երկուական, ինը տասներորդ, հինգական, իններորդ
  • Մեկումեջ, հինգ-հինգ, քանակական, չորս հինգերորդ, յոթական, երիցս
  • Երկրորդական, տասնհինգ-տասնհինգ, յոթ ութերորդ, մեկական, բաշխական, տասական։

2. Ընդգծի՛ր բարդ ածանցավոր թվականները։
  • Քառասուներորդ, հիսունհինգ, հարյուր ութսուն, տասական, երեք քառորդ, եռամսյա
  • Տասնմեկական, հնգամյակ, քսանմեկերորդ, քսանչորս, քառասուներկու, տասներեք
  • Քսաներկու, երեսունմեկ, երեսունական, տասնվեցական, քսանյոթ-քսանյոթ, երեսուն միլիոն։

3. Փակագծերում տրված բառերը տեղադրի՛ր նախադասության մեջ՝ անհրաժեշտության դեպքում ենթարկելով համապատասխան փոփոխությունների:
Հանկարծ դրսից լսվեց անհասկանալի բացականչություններ, որոնք որքան մոտենում էին, այնքան ավելի սարսափազդու էին դառնում: (Դառնալ, մոտենալ, լսվել, բացականչություն)

Ես ոչ մի կերպ չեմ պատկերացնում, թե առանց բարեգործության ինչպես կարող է մարդ հանգիստ վայելել իր կարողությունը՝ բաժին չհանելով ուրիշներին:  (Ուրիշ, ինքը, բարեգործություն, պատկերացնել)

Մանուկ հասակում մորիցս լսել էի, որ ամեն մարդու աջ ուսի վրա հրեշտակ կա նստած, ձախ ուսի վրա՝ սատանա․ նրանք շարունակ կռվում են իրար հետ։  (Մայր, կռվել, մարդ, նստել)

Մեր բակում մի երկյուղած հաստաբուն բարդի կար, որը կարծես իր ուսերի վրա պահում էր կապույտ երկինքը։  (Պահել, երկճյուղել, բակ, ուս)

4. Բառերից քանիսու՞մ է գրվում ն տառը, լրացրու՛ և ընդգծի՛ր։
Ամբաստանել, անբասիր, բամբիռ, շիմպանզե, անփոփոխ, ամբիոն, ճամփորդ, շամփուր, բամբասել, Սամվել, անփույթ, փամփուշտ, սուսամբար, անբիծ, գամփռ։

5. Բառերը գրի՛ր գծիկով, միասին կամ անջատ։
Ինչ (որ) – Ինչ-որ,
ընդ (որում ընդ որում,
թև (թևի թև թևի,
բաց (դեղին բաց դեղին,
նոփ (նոր նոփ-նոր,
դարից (դար– դարից դար,
դեմ (դիմաց դեմ-դիմաց,
դույզն (ինչ) – դույզն ինչ,
բերնից (բերան) – բերնից բերան,
մի (երկու մի երկու,
ընդ (սմին) – ընդսմին,
դեմ (հանդիման) – դեմ հանդիման,
երկրից (երկիր) – երկրից երկիր,
գլուխ (կոտրուկ) – գլուխկոտրուկ,
դիցուք (թե) – դիցուք թե։

No comments:

Post a Comment