Thursday, October 4, 2018

Սպասված ցուցահանդես. օրվա լուսաբանում

Երեկ՝ հոկտեմբերի երեքին, վերջապես գնացինք ընկեր Գագիկի ցուցահանդեսին: Ճամփա ընկանք ժամը մեկին, խոսելով, երգ լսելով հասանք հանրապետության հրապարակ, որտեղ էլ մեզ դիմավորեց ընկեր Գագիկը: Միասին մտանք պատմության թանգարան: Սենյակում Էկրանների վրա երևում էին ապրիլ ամսին եղած ցույցերի տեսանյութերը: Ֆոտոներ անելուց հետո բոլորս նստեցինք, խոսեցինք մեր զգացողություններից, ընկեր Գագիկին հարցեր տվեցինք ու էլի սկսեցինք ֆոտոներ անել: Հետո մեզ միացավ արտլաբերևանի Հովհաննես Մարգարյանը, ով խմբի մյուս անդամների հետ միասին աշխատել էր ընկեր Գագիկի հետ: Եվս մեկ միասնական լուսանկար անելուց հետո դուրս եկանք, զբոսնելով գնացինք Շառլ Ազնավուրի հրապարակ: Հասանք ճիշտ ժամանակի, բայց չնախատեսված: Կինոթատրոնի աստիճանների վրա նվագախումբ էր կատարում Շառլ Ազնավուրի հիշատակին: Երբ կատարումը վերջացավ ամեն մեկս գնացինք մեր ուղղությամբ:












No comments:

Post a Comment