Հիմնականում
նյութերը գտնվում են ջրային
լուծույթում: Լուծույթը լուծված նյութից
և լուծիչից կազմված
համակարգ է, որոնց
միջև կատարվում են ֆիզիկական
և քիմիական երևույթներ:
Լուծված նյութի զանգվածային բաժինը լուծված նյութի զանգվածի
հարաբերությունն է ընդհանուր
լուծույթի զանգվածին:
w = m լուծված
նյութ/m լուծույթ x 100%
m լուծված
նյութ = w x m լուծույթ/100
1. m աղ
= 20գ
m H2O = 80գ
w = ?
———————–
w = 20/100 x 100% = 20%
2. m լուծույթ
= 400գ
m աղ =
40գ
w = ?
———————–
w = 40/400 x 100% = 10%
3. m լուծույթ
= 200գ
w = 5%
m աղ =
?, m = H20
———————–
200 x 5/100 = 10գ
աղ
200 – 10 = 190գ
ջուր
4. m աղ
= 5գ
m լուծույթ
= 45գ
w = ?
———————–
w = 5/5 + 45 x 100% = 10%
5. m լուծույթ
= 400գ
գոլորշիացնելուց
հետո մնաց 20գ աղ
w = ?
———————–
20/400 x 100% = 5%
6. Ինչքա՞ն
աղ ու ջուր
պետք է խառնել
իրար, որպեսզի ստացվի 400գ
30%-անոց լուծույթ:
———————–
m աղ =
400 x 30/100 = 120գ աղ
m H20 = 400 – 120 = 280գ
ջուր
7. m լուծույթ
= 200գ
w = 20%
+ m H20 = 1000գ
w = ?
———————–
200 x 20/100 = 40գ
աղ
m լուծույթ
= 1000 + 200 = 1200գ
w = 40/1200 x 100% ≈ 3%
8. m լուծույթ
= 400գ
w = 20%
+ 400գ ջուր
w = ?
———————–
20 x 400/100 = 80գ
աղ
w = 80/400 + 400 x 100% = 10%
9. m = 400գ
w = 20%
+ 20գ աղ
w = ?
———————–
20 x 400/100 = 80գ
աղ
80 + 20/420 x 100% ≈ 23
80 + 20/420 x 100% ≈ 23
1. Ջրածնի ընդհանուր բնութագրումը, (1p,0n)1e,
2. Կարգաթիվը -1
3. Դիրքը պարբերական համակարգում, պարբերությունը 1, խումբը 1 խումբ, գլխավոր ենթախումբ
Հարաբերական ատոմային զանգված՝ Ar(H)=1
Պարզ նյութի քիմիական բանաձևը`H2
Հարաբերական մոլեկուլային զանգված Mr(H2)=2
Իզոտոպները—Պրոտիում-1H , դեյտերիում-2D,տրիտիում-3T
Ատոմի բաղադրությունը և կառուցվածքը- +1)1e
Վալենտականություն-1, օքսիդացման աստիճանը +1,-1
1մոլ =
12գ (C)/Ar
M – մոլային
զանգված
m – զանգված
Մոլը նյութի այն քանակն
է, որը պարունակում է
այնքան մասնիկներ, որքան ատոմներ պարունակվում
է 12գ ածխածնում:
Մոլային
զանգվածը նյութի զանգվածի հարաբերությունն
է նյութի քանակին:
M = m/n = գ/մոլ
m = M x n
n = m/M
m(CuO) = 40գ
n – ?
n = m/M
M (CuO) = 64 + 16 = 80գ/մոլ
n = 40/80 = 0,5մոլ
N = 3,01
Քիմիական
ռեակցիաների տեսակները
Քիմիական
բանաձևը՝ դա նյութի բաղադրության
պայմանական գրառում է նշանների
և ինդեքսների միջոցով:
Քիմիական
հավասարումը՝ դա քիմիական ռեակցիայի
պայմանական գրառումն է բանաձևերի և
գործակիցների միջոցով:
Առաջին օրենք՝ նյութի զանգվածի պահպանման օրենքը.
Վերցված
նյութերի (ելանյութեր) զանգվածը միշտ հավասար է
ստացված նյութերի զանգվածին:
Երկրորդ օրենք՝ նյութի բաղադրության պահպանման օրենքը.
Անկախ նյութի գտնվելու վայրից
և ստացման եղանակներից
նյութը միշտ ունի հաստատուն բաղադրություն:
1. Միացման են կոչվում այն ռեակցիաները, որոնց ժամանակ երկու նյութից ստացվում է մեկ բարդ նյութ:
2. Քայքայման են կոչվում այն ռեակցիաները, որոնց ժամանակ մեկ բարդ նյութից ստացվում է մի քանի նյութեր:
Տարրի բնութագրում
Բնութագրել
ձեր ընտրած տարրը ըստ
հետևյալ սխեմայի
1) Քիմիական տարրի նշանը՝ S
2) Կարգաթիվը՝
16, միջուկի լիցքը՝ +16 ,
3) Հարաբերական ատոմային զանգվածը՝
Ar = 32
4) Մեկ ատոմի զանգվածը՝
Mo = 32 x 1,66 x 10-27կգ =
53 x 10-27կգ
5) Դիրքը պարբերական համակարգում`ո՞ր պարբերության տարր է, խումբը, ենթախումբը
3րդ պարբերություն, 6րդ խումբ, գլխավոր
ենթախումբ
6) Ատոմի բաղադրությունը՝
(16 p 16n) 16e
7) Էլեկտրոնային թաղանթի կառուցվածքը……
+ 16 2|8|6
8) Ինչպիսի՞ տարր է` մետաղ է, թե՞ ոչ մետաղ
Ոչ մետաղ է
9) Օքսիդացման աստիճանը`ՕԱ
0, -2
Աղեր, հիմքեր և թթուներ
Անօրգանական
նյութերի դասակարգումը
Նյութը տարածության մեջ որոշակի ծավալ
զբաղեցնող մասնիկների համախումբ է խիստ որոշակի
հատկություններով, կառուցվածքով, զանգվածով օժտված: Նյութերը բաժանվում
են`պարզ և բարդի:
Պարզ են կոչվում այն
նյութերը, որոնք կազմված են
մեկ տարրի ատոմներից:
Բարդ են կոչվում այն
նյութերը, որոնք կազմված են
երկու կամ ավելի տարրի
ատոմներից:
Տարրը որոշակի ատոմների տեսակ
է:
Պարզ նյութերը բաժանվում են մետաղների և
ոչ մետաղների:
Մետաղները,
բացի սնդիկից պինդ են,
պլաստիկ են, ունեն մետաղական
փայլ, ունեն ջերմա- և
էլեկտրահաղորդականություն,
արտաքին շերտում ունեն չորսից
քիչ էլեկտրոններ, շերտը ավարտելու համար
կորցնում են էլեկտրոնները առաջացնելով
դրական իոններ:
Ոչ մետաղները, եթե պինդ են
փխրուն են, մեծ մասամբ
հեղուկ կամ գազային նյութեր
են, չունեն փայլ, չունեն
ջերմա- և էլեկտրահաղորդականություն, չունեն մետաղական
փայլ, վերջին շերտում ունեն
չորսից շատ էլեկտրոններ, շերտը
ավարտելու համար ընդունում են
էլեկտրոններ առաջացնելով բացասական իոններ:
Բարդ նյութերը բաժանվում են`օքսիդների, թթուների,
հիմքերի և աղերի:
Օքսիդներ են կոչվում այն
բարդ նյութերը, որոնք կազմված են
երկու տարրի ատոմներից, որոնցից
մեկը թթվածինն է:
Թթուներ են կոչվում այն
բարդ նյութերը, որոնք կազմված են
ջրածնի ատոմներից և թթվային մնացորդից:
Աղեր են կոչվում այն
բարդ նյութերը, որոնք կազմված են
մետաղի ատոմներից և թթվային մնացորդից:
Հիմքեր են կոչվում այն
բարդ նյութերը, որոնք կազմված են
մետաղի ատոմներից և հիդրօսո խմբերից:
No comments:
Post a Comment