Պատմություն 2018-2019

Հայոց մայրաքաղաքներ
1- Վան (Ք.ա 9-7րդ դարեր)
2- Արմավիր (Երվանդունիներ 6-7 դարեր)
3- Երվանդաշատ (Երվանդունիներ 6-7 դարեր)
4- Արտաշատ (Ք.ա 2-1 դար Արտաշես I-ին)
5- Տիգրանակերտ (Տիգրան Մեծ)
6- Վաղարշապատ (Վաղարշ I-ին)
7- Դվին (Խոսրով II-րդ)
8- Բագարան (Բագրատունիներ 9-11 դարեր)
9- Կարս (Բագրատունիներ 9-11 դարեր)
10- Շիրակավան (Բագրատունիներ 9-11 դարեր)
11- Անի (961 թթ. եղել է հայոց մայրաքաղաք)
12- Երևան (1440 թվականին ձևավորվել է որպես քաղաք)



Կրասոսի արշավանքը (Արտավազդ II)
Տիգրան Մեծին հոջորդում է իր որդին՝ Արտավազդ II-ը (Ք.ա 55-34 թթ): Նա նույնպես Արտաշեսյան արքայատոհմից էր: Նա գրել է ՛՛ողբերգություններ,ճառեր ու պատմական երկեր՛՛: 54 թվականին Հռոմը արևելք է ուղարկում Կրասոս զորավարին, որի նպատակն էր Պարթևստանի գրավումը: Քանի-որ Հայաստանը Արտաշատի պայմանագրով համարվում էր Հռոմի դաշնակից: Կրասոսը Արտավազդ II-ից օգնություն է խնդրում (զորք), սակայն նա չի կատարում Արտավազդ II-ի պայմանները, որոնք Հայաստանի շահերից էին բծում: Բայց Մեծ Հայքի արքան նրան չի՛ օգնում: Եվ 53 թ-ին Կրասոսը սկսեց իր արշավանքը: Նույն թվականին Հռոմեական զորքը ՛՛Խառանի ճակատամարտում՛՛ ջաղջախիչ պարտություն է կրում: Սպանվում է նաև Կրասոսը: Բայց մինչ դա, Պարթևստանի Օրոդես II-ը Կրասոսի դեմ է ուղարկում Սուրեն զորավարին: Հայ և Պարթև արքաները բարեկամության դաշինք են կնքում: Դա ամրապնդում է պարթև արքայազն Բակուրի և Արտավազդ II-ի քրոջ ամուսնությամբ: Արքաները ներկայացում էին դիտում, երբ բերվում է սպանված Կրասոսի գլուխը: Իսկ Պարթևստանում 38թ-ին գահը զավթում է Օրոդես II-ի որդի Հրահատը: Եվ նրա գահակալությամբ հայ-պարթևական դաշինքը խզվում է: Շուտով արևելք է արշավում մեկ այլ հռոմեական զորավար՝ Անտոնիոսը, ով նույնպես ծրագրավորում է նվաճել Պարթևստանը: Ելնելով Կրասոսի սխալներից, նախընտրեց արշավել Հայաստանի տարածքով, ինչպես ժամանակին խորհուրդ էր տվել Արտավազդ II-ը: Անտոնիոսը 100000-անոց բանակով Ք.ա 36թ-ին սկսեց արշավը, սակայն պարտություն կրեց: Հռոմեացիները կորցրին 44000 զինվոր: Անտոնիոսի զորքը հետ է քաշվում Հայաստան: Անտոնիոսը Հռոմում արդարանալու համար պարտության մեղքը բարդում է Արտավազդ II-ի վրա: Ք.ա 34 թ. Անտոնիոսի զորքեր անակնկալ ներխուժում են Հայաստան: Հայոց արքան գնում է բանակցությունների արյունահեղությունից խուսափելու համար, սակայն խափեությամբ ձերբակալվում է և տարվում է Եգիպտոս: Մեծ Հայքի թագավոր հռչակվեց Արտավազդի որդին՝ Արտաշեց II-ը (Ք.ա 30-20թթ): Արտաշեսը չկարողացավ պայքարել հռոմեացիների դեմ, և Պարթևստանում ապաստան է գտնում: Անտոնիոսը Եգիպտոսում պահանջեց, որ գերված Արտավազդ II-ը և իր ընտանիքը խոնարհվեն և երկրպագեն իր կնոջը՝ Կլոեպատրային, դրա դիմաց խոստանալով ազատություն: Սակայն վեհանձն արքան և իր ընտանիքը ընտրեց մահը: Անտոնիոսին արհամարհելով: Ք.ա 31թ-ին Արտավազդ II-ը և թագուհին մահապատժի ենթարկվեցին, իսկ նրանց երկու արքայորդիները մնացին պատանդ, ուղարկվեցին Հռոմ:



Լևոն Ա
Լևոն Ա Ռուբինյան, Կիլիկիայի Հայոց գահակալ իշխան 1129–1137 թվականներին։ Կոստանդին Ա–ի որդին։ Հաջորդեց եղբորը՝ Թորոս Ա իշխանին, որի գահակիցն ու զորավարն էր։ Ռազմական տաղանդի, քաջության համար ժողովուրդը Լևոնին անվանել է Նոր Աժդահակ։ Լևոնի գահակալման առաջին տարում, Թորոս Ա–ի մահից անմիջապես հետո, Կիլիկիայի վրա հարձակվեցին հյուսիս–արևելքից սելջուկյան թուրքերը, հարավ–արևելքից՝ խաչակիր ասպետները։ Խելամտորեն օգտագործելով սելջուկյան թուրքերի ու խաչակիրների միջև եղած թշնամանքը՝ Լևոնը առանձին–առանձին ջախջախեց ու վտարեց նրանց Կիլիկիայից։ 1132 թվականին Լևոնը բյուզանդական տիրապետությունից ազատագրեց Կիլիկիայի ծովեզրյա հայաբնակ շրջանները։ Կիլիկիայի Հայկական Թագավորություն, 1135
Այնուհետև Լևոնը, դաշնակցելով Եդեսիայի կառավարիչ Ջոսլինին և Հալեպի Զանգի ամիրային, 1135–1136 թվականներին հաջողությամբ կռիվներ մղեց Անտիոքի դքսության ու Երուսաղեմի թագավորության դեմ, ընդարձակեց իշխանության սահմանները դեպի հարավ–արևելք։ Անտիոքի դուքս Ռայմոնդը Մարաշի դուքս Բաղդինի աջակցությամբ 1136 թվականին խարդախաբար ձերբակալեց Լևոնին, որն ազատ արձակվեց Մամեստիա, Ադանա, Սարվանդիքար քաղաքները Թայմոնդին զիջելուց, 6000 դուկատ փրկագին վճարելուց հետո։ Նույն թվականին Լևոնը պարտության մատնեց Ռայմոնդին և վերստին գրավեց հիշյալ քաղաքները։ Բյուզանդիայի հարձակման սպառնալիքի պայմաններում, շուտով Լևոնը և Ռայմոնդը հաշտվեցին։ Լևոնը հերոսական դիմադրություն կազմակերպեց 1137 թվականի հուլիսին Կիլիկիա ներխուժած բյուզանդական մեծաթիվ ուժերի դեմ։ Սակայն շրջապատման մեջ ընկնելով, անձնատուր եղավ Հովհաննես Կոմնենոս կայսրին։ Վերջինս Լևոնին, նրա կնոջը և երկու որդուն՝ Ռայմոնդին և Թորոսին, շղթայակապ ուղարկեց Կոստանդնուպոլիս։ Այստեղ 1138 թվականին սպանեցին գահաժառանգ Ռայմոնդին։ Վշտից վախճանվեց նաև Լևոնը։ Իսկ Թորոսը  1143 թվականին կարողացավ փախչել գերությունից և վերականգնել Հայոց ընդհատված պետականությունը։



Անի
Շիրակում Անի ամրոցի շուրջ գոյացող նոր քաղաքը Բագրատունիները 961 թվականին հռչակեցին մայրաքաղաք։ Անին աշխարհագրական և ռազմավարական հարմար դիրք ուներ և գտնվում էր բանուկ առևտրական ճանապարհների խաչմերուկում։ 963 թվականին հայոց շահնշահ Աշոտ Գ Ողորմածը Կարսում ստեղծում է նոր թագավորություն, որի ղեկավար է նշանակում եղբորը։ 964 թվականին նա ամրոցից հյուսիս՝ հրվանդանի նեղ մասում, կառուցեց «Աշոտաշեն»պարիսպները։ Անին առևտրական կապերի մեջ էր Բյուզանդիայի, Պարսկաստանի, արաբական երկրների, Հարավային Ռուսաստանի և Միջին Ասիայի հետ։ Չինաստանից ներմուծվում էին ճենապակե իրեր, մետաքս, Միջագետքից և Պարսկաստանից՝ հախճապակե իրեր, Բյուզանդիայից, Կիլիկիայից և Եգիպտոսից՝ նկարազարդ ապակյա իրեր։ Հայաստանից խալիֆայաթյան տարբեր երկրներ և Բյուզանդիա արտահանվող առարկաների մեջ մեծ տոկոս էր կազմում Անիի արհեստավորների մանածագործական արտադրանքը, խեցեղենը, պղնձե իրերը, հայկական գորգերը, ոսկե ու արծաթե զարդերը։ 11-րդ դարում Անին մեծ, սոցիալական բարդ կազմ, առևտրական ու արհեստավորական համքարություններ ունեցող քաղաք էր։



Լևոն Բ
1196 թ.–ին Հենրիխ VI կայսրը թագ ուղարկեց Լևոնին։ Լևոնը թագադրվեց 1198 թ.–ի հունվարի 6–ին, Տարսոն քաղաքի Մայր Տաճարում։ Նոր դաշնակիցներ ունենալու նպատակով Լևոնը խնամական կապեր հաստատեց մերձավոր քրիստոնեական պետությունների արքունիքների հետ։ 1209 թ.-ին իր եղբոր կրտսեր դստերը՝ Փիլիպպինեին, Լևոնը կնության տվեց Նիկիայինորահաստատ կայսր Թեոդորոս Լասկարիսին, 1210 թ.–ին ինքն ամուսնացավ Կիպրոսի թագավոր Ամորի Լուսինյանի դուստր Սիպիլի, իսկ Ռուբեն Ռայմոնդը՝ Լուսինյան արքայատան մի ուրիշ դշխուհու՝ Հելվիսի հետ։ 1214 թ.–ին իր դուստր Ռիթա–Ստեփանիային Լևոնը ամուսնացրեց Երուսաղեմի ֆրանկական թագավոր Հովհան Բրիենի հետ։ 1218 թ.–ին Տավրոսում ռազմական դաշինք կնքելով Պտղոմայիդից հայրենիք վերադարձող Հունգարիայի Անդրեաս թագավորի հետ՝ Լևոնը իր դեռատի դստերը պսակեց նրա որդու հետ՝ խոստանալով նրան նշանակել Հայոց թագաժառանգ։




Մեսրոպ Մաշտոցը և հայոց այբուբենը
Ծնվել է 361/362 թ․ Տարոն գավառի, Հացեկաց գյուղում։ Կրթություն է ստացել Տարոնում, հետո մեկնել Վաղարշապատ և անցել զինվորական ծառայողության։ Տիրապետել է մայրենի լեզվին, հունարենին, ասորերենին և պարսկերենին։ Հետո նա իրեն նվիրում է հոգևր կյանքին։ Նա բանավոր թարգմանում էր Աստվածաշունչը հայերեն օտար լեզուներից։ Այդ ժամանակ մտածում է գրավոր թարգմանության մասին։ Դրա համար պետք էր հայերեն տառեր։ Այդ միտքը նա բարձրաձայնում է Սահակ Պարթևի մոտ, ով իր համաձայնությունը ներկայացրեց։ Նրան հաջողվեց 405թ-ին ստեղծել հայոց գիրը։ Առաջին գրված նախադասությունը ՝ <<Ճանաչել իմաստությունն ու խրատը, իմնալ հանճարի խոսքերը>>։ Նա գրել է հոգևոր ճառեր, երգեր ՝ շարականներ։ Հայերի համար Մեսրոպ Մաշտոցի գործը անգնահատելի նշանակություն ունեցավ։ Մեսրոպ Մաշտոցը և Սահակ Պարթևը կրթական աշխատանք ծավալեցին մեր մայրենի լեզվով դպրոցներ հիմնելով։



Փետրվարի 25-մարտի 1
Քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն
Հիվանդացած Տրդատ III-ին բուժում է Գրիգոր Պարթևը, մինչ այդ վերջինս գտնվում էր Խոր Վիրապի բանտում, քանի որ առաջինը՝ քրիստոնյա լինելով հրաժարվել էր զոհ մատուցել Անահիտ աստվածուհու մեհյանին, և երկրորդ՝ Տրդատը իմացավ, որ Գրիգոր Պարթևի հայրը սպանել է իր հորը: Տր­դա­տը եր­կու հրո­վար­տակ է ար­ձ­կում: Առա­ջի­ն հրովարտակով հրա­մա­յում է Հա­յաս­տա­նում գտ­ն­վող քրիս­տո­նյա­նե­րին կապած ար­քու­նիք բե­րել և նրանց ու­նեց­ված­քը բռ­նա­գ­րա­վել, իսկ եր­կ­րոր­դով մահապա­տիժ է սահ­մա­նում քրիս­տո­նյա­նե­րին թաք­ց­նող­նե­րի հա­մար: Տր­դա­տը ցան­կա­նում է ամուս­նա­նալ Հռիփ­սի­մեի հետ, սա­կայն մեր­ժ­վե­լով հրա­մա­յում է բո­լոր կույ­սե­րին նա­հա­տա­կել: Հռիփ­սի­մեի նա­հա­տա­կու­թյու­նը հո­գե­կան հզոր ցն­ցում­ներ է պատ­ճա­ռում Տրդատին, և հենց այդ ժամանակ էլ նա հիվանդանում է: Դրանից առաջ Թա­գա­վո­րի քույր Խոս­րո­վի­դուխ­տը մի քա­նի ան­գամ երազ է տես­ել թե Տր­դա­տին կա­րող է բու­ժել մի­այն բան­տար­կ­ված Գրի­գո­րը: Նա ազատ­վում է բան­տար­կու­թյու­նից, նախ ամ­փո­փում է նա­հա­տակ կույ­սե­րի աճյուն­նե­րը, ապա վաթսունվեց օր քա­րո­զում քրիս­տո­նեու­թյան մա­սին ու բժշ­կում Տրդատ թա­գա­վո­րին: Թա­գա­վո­րը և ողջ ար­քու­նի­քը քրիս­տո­նյա են դառ­նում և քրիստոնեությունը հռչակվում է որպես պետական կրոն:

Սա երևի թե հայոց պատմության ամենակարևոր իրադարձություններից է: Բայց այս հավատափոխությանը հարմարվելը, ակնհայտ է, որ բավականին դժվար էր եղել: Փոխվել էր մեր դարավոր հավատալիքը, ամբողջ ազգը պարտավորված էր մոռանալ իր հավատքը և ընդունել մեկ ուրիշը, ուրիշ ազգից եկածը: Քանդեցին մեհյանները և դրանց ավերակների վրա կառուցեցին եկեղեցիներ, որպեսզի մարդիկ իրենց սովորույթին համաձայն գնային այնտեղ, որտեղ միշտ են գնացել: Կարծում եմ, որ հենց այդ ժամանակ մենք կորցրեցինք մեր պատմության մի փոքրիկ մաս: Ինչևէ, ոչ մի ազգ էլ չէր կարող հավերժ դավանել այն կրոնը, որը սկզբից էր դավանում: Կարծում եմ, որ եթե չլիներ այս իրադարձությունը Հայաստանը կամ իսլամն էր ընդունելու կամ էլ ընդունելու էր քրիստոնեությունը ավելի ուշ: Առաջինի դեպքում մեզ համար վատ կլիներ, իսկ երկրորդի դեպքում երևի ոչինչ էլ չէր փոխվի, ստացվում է, որ ավելի լավ չէր կարող լինել, հետևաբար ինչ-որ բանից բողոքելն անիմաստ է:



Հայաստանի պատմավարչական բաժանումները
Հնագույն ժամանակներում Ք․ա 3-2հազարամյակներում մեր հայրենիքը բաժանված է եղել բազմաթիվ մանր կազմավորումների։ Առաջին հազարամյակներից սկսվել է նոր համահայկական թագավորությունների դարաշրջան։ Վանի թագավորության օրոք Հայկազուն Երվանդականների գահակալման առաջին շրջանում հայերը համադիր էին։ Այդ վիճակը փոխվեց 4-րդ դարում, այդ ժամանակից Հայաստանը բաժանվեց երկու մասի, Մեծ Հայքի (300.000 կմ, ք)և Փոքր Հայքի (80.000կմ, ք)։ Մեծ Հայքը բաժանվել է 15 նահանգների։ Այրարատ, Գուգարք, Տայք, Բարձր Հայք, Ծոփք, Մոկք, Ազձնիք, Կորճայք, Պարսկահայք, Փայտակարան, Տուրուբերան, Վասպուրական, Ուտիք, Արցախ, Սյունիք։ Մեծ Հայքի ամենախոշոր աշխարհը եղել է Այրարատը։ Այն ընդգրկել է մայրաքաղաքների մեծ մասը։ Վան, Անի, Արտաշատ, Դվին, Կարս, Վաղարշապատ, Տիգրանակերտ, Շիրակավան, Բագարան, Արմավիր, Երվանդաշատ, Երևան։ Փոքր Հայքը Մեծ Հայքից արևմուտք է։ Նրանց սահմանը Եփրատն էր։ 9-14-րդ դարերում Հայաստանը եղել է զորեղ պետություն։ Միջերկրական ծովի մոտ Կիլիկիայում 50.000 կմ ք, Ցեղասպանության հետևանքով Հայաստանի զգալի մասը հայաթափվել է, ներկայիս Հայաստանը կազմում է 30.000կմ ք, որն իր մեջ ընդգրկում է միայն հատվածներ, Այրարատից, Գուգարքից, Սյունիքից և Ուտիքից։



Լոռու և Ախալքալաքի հարցը
Լոռու և Ախալքալաքի հարցերը կարևոր տեղ էին գրավում հայ-վրացական հարաբերություններում։ Մենշևիկյան իշխանությունները չէին պատրաստվում հեռանալ Լոռուց՝ ձգտելով նրա բռնակցմանը Վրաստանին։ Լոռու ազատագրումը ծրագրված էր իրականացնել այնտեղ ապստամբություն կազմակերպելու և դրսից օգնություն ցույց տալու միջոցով։ Ապա հաջորդելու էր Վրաստանի խորհրդայնացման գործընթացը։ Այս բոլոր իրադարձություններին հետևում էր Վ. Լենինը, ինչը վկայում էր դրանց կարևորության մասին։

Նախիջևանի հարցը
Հայաստանի խորհրդայնացման հաջորդ օրն իսկ Ադրբեջանի հեղկոմն ընդունեց դեկրետ այն մասին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այլևս տարածքային վեճեր գոյություն չունեն, որ Զանգեզուրը, Լեռնային Ղարաբաղը և Նախիջևանը համարվում են Հայաստանի անբաժանելի մասեր։ Ելնելով Ադրբեջանի հեղկոմի որոշումից՝ Հայաստանի ՍԽՀ հեղկոմը 1920 թ. դեկտեմբերի 24-ին հռչակագիր ընդունեց Նախիջևանի մարզի ինքնորոշման մասին։ Սակայն թուրք-թաթարական (ադրբեջանական) ազգայնամոլ առաջնորդների հրահրումով հայոց պատմական Նախիջևանի մարզում իշխանությունը նվաճեցին թաթար բեկերն ու խաները։ Մոսկվայի պայմանագրով այն անցավ Ադրբեջանին։ Տասնամյակներ շարունակ, հատկապես խորհրդային իշխանության տարիներին, մարզում հայերի թիվն անընդհատ նվազել է, տեսակարար կշիռն ընկել՝ 1916թ. 40 տոկոսից իջնելով 1926թ. 10,8 և 1979թ. 1,4 տոկոսի։




Ռուսաստանում Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո 1917 թվականի դեկտեմբերի 16-ին Արցախ-Ղարաբաղի մայրաքաղաք Շուշիում ստեղծվեց Հայոց ազգային խորհուրդ, որը 1918 թվականի հուլիսի 22-ին վերանվանվեց Լեռնային Ղարաբաղի կառավարություն‌: Նրա վարած արտաքին և ներքին ինքնուրույն քաղաքականությունը արտացոլված և վավերացված է Ղարաբաղի և ժողովրդական ներկայացուցիչների այն ինը համագումարների որոշումներում և հռչակագրերում, որոնք անցկացվել էին 1918 թվականի հուլիսից մինչև 1920 թվականի փետրվարն ընդգրկած ժամանակաշրջանում: Այդ տարիներին ղարաբաղցիների հիմնական պայքարն ուղղված էր 1918 թվականին Բաքվում թուրք օկուպանտների կողմից արհեստականորեն ստեղծված Ադրբեջանի Հանրապետության նվաճողական քաղաքականության դեմ, որն առաջին իսկ օրից, միջոցների մեջ խտրություն չդնելով, ձգտում էր տեր դառնալ Լեռնային Ղարաբաղին:



Նոյեմբերի 26-30
Գրող, կինոդրամատուրգ, բանասեր և թարգմանիչ Ակսել Բակունցը հայ դասական պատմվածքի և վիպակի խոշոր ներկայացուցիչն է: Ակսել Բակունցը (իսկական անուն-ազգանունը՝ Ալեքսանդր Թևոսյան) 1917 թ-ին ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, 1923 թ-ին՝ Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտը: 1918 թ-ին կամավորական խմբերի կազմում մասնակցել է Էրզրումի, Կարսի կռիվներին, ապա` Սարդարապատի հերոսամարտին: 1924–26 թթ-ին աշխատել է գյուղատնտես Զանգեզուրում: Այդ տարիներին Երևանի և Թիֆլիսի թերթերում ու ամսագրերում տպագրել է պատմվածքներ, ակնարկներ և զրույցներ: Նա ճանաչվել է «Մթնաձոր» (1927 թ.) պատմվածքների ժողովածուով, որտեղ արտահայտիչ գույներով պատկերել է հայրենի բնությունը, մարդկանց սոցիալական կյանքը, կենցաղը, հայ գեղջուկի հոգու գեղեցկությունը: Գյուղի թեման է շոշափում նաև «Սև ցելերի սերմնացանը» (1933 թ.) պատմվածքների ժողովածուն: Այս երկու ժողովածուների մեջ են ամփոփված «Ալպիական մանուշակ», «Լառ Մարգար», «Միրհավ», «Խոնարհ աղջիկը», «Մթնաձորի չարքը», «Բրուտի տղան», «Ծիրանի փողը», «Սպիտակ ձին», «Նամակ ռուսաց թագավորին» և այլ հայտնի պատմվածքներ, որոնց հերոսներն ազնիվ են, արդարամիտ, բյուրեղյա հոգի ու ջերմ սիրտ ունեն: «Ալպիական մանուշակում» Բակունցը պատկերել է լեռնային Հայաստանի գողտրիկ անկյուններից մեկը՝ իր ավերակ բերդով, ալպիական ծաղիկների գեղեցկությամբ, գյուղական կենցաղին բնորոշ տեսարաններով. կինը` օջախի առաջ, ոտաբոբիկ երեխաները, հոգնաբեկ հնձվորը` կորեկի արտում, և այլն: Ամբողջ պատմվածքը բնությանը ձոնված մի հրաշալի բանաստեղծություն է: «Միրհավը» պատմվածքում գրողը փառաբանել է սերը, կյանքի գեղեցկությունը: Հրից ու սրից, հալածանքից ու եղեռնից հազիվ փրկված հայ ժողովրդի մի բեկորն է «Ծիրանի փողը» պատմվածքի հերոսը՝ Հազրոն: Գյուղական հասարակ ջրվորի մասին է «Լառ Մարգարը» պատմվածքը, որի հերոսը կորցրել է հայրենի տունը, ունեցվածքը, հարազատներին, սիրելի մարդկանց, սակայն անաղարտ է պահել հոգու ազնվությունն ու վեհությունը: Մանկության օրերի սրտառուչ հուշագրություն է «Բրուտի տղան» պատմվածքը: «Նամակ ռուսաց թագավորին» պատմվածքի հերոսը՝ Արթին պապը, թագավորին նամակ գրելու համար դաժանորեն ծեծվում է և մերժվում, սակայն շարունակում է հավատալ արդարության հաղթանակին: Բակունցը գրել է նաև գավառական քաղաքի կյանքն ու կենցաղը պատկերող «Կյորես» երգիծական վիպակը, «Խաչատուր Աբովյան», «Կարմրաքար» անավարտ վեպերը, կինոսցենարներ, բանասիրական աշխատություններ: Նա թարգմանել է Նիկոլայ Գոգոլի «Տարաս Բուլբան», աշխարհաբարի վերածել «Աղվեսագիրք» հավաքածուն: Բակունցի սցենարներով Հայֆիլմում նկարահանվել են «Սև թևի տակ» (1930 թ.), «Արևի զավակը» (1933 թ.), «Զանգեզուր» (1938 թ.), իսկ նրա մի քանի պատմվածքների հիման վրա՝ «Լուսաբացից առաջ» (1961 թ.) և «Այս կանաչ, կարմիր աշխարհը» (1975 թ.) կինոնկարները: Բակունցի անունով են կոչվել փողոցներ և դպրոցներ Երևանում ու հանրապետության այլ քաղաքներում, մանկավարժական քոլեջ` Երևանում, 1970 թ-ից Գորիսում գործում է նրա տուն-թանգարանը:




Նոյեմբերի 19-24
Հրանտ Ավագյանը ծնվել է 1924թ. հոկտեմբերի 15-ին ք. Բաքու: Հայրը գ. Քարինտակից էր: Զորակոչվել է ԶՈւ 1941թ. նոյեմբերի 30-ին Բաքվի ՔԶԿ-ի կողմից: ՀՄՊ-ին մասնակցել է 1942թ. օգոստոսից: 1942թ. հոկտեմբերից Բաքվի Ռազմա-ծովային ուսումնարանի կուրսանտ Ա. մասնակցել է Կովկասի համար մղված ծանր մարտերին: Հատկապես աչքի է ընկել Վերբիգ (ք. Զելովից հս-արլ., Գերմանիա) երկաթուղային կայարանի մոտ մարտերում: 1945թ. ապրիլի 16-ին դիպուկ կրակով ոչնչացրել է 56 և գերել 14 զինվոր, գրավել 2 զրահամեքենա, ծածանել գումարտակի դրոշը: 1945թ. ապրիլի 24-ին Բեռլինի դաժան մարտերում ծանր վիրավորվել է: Բեռլինի համար մղված մարտերում ցուցաբերած արիության և հերոսության համար 1-ին հրաձգային գումարտակի (1054-րդ Հրաձգային գունդ, 301-րդ Հրաձգային դիվիզիա, 9-րդ Հրաձգային կորպուս, 5-րդ հարվածային Բանակ, 1-ին Բելառուս. ռ-ճակատ) կոմերիտկազմակերպիչ լեյտենանտ Հ. Ա. Ավագյանին ԽՍՀՄ ԳԽՆ 1946թ. մայիսի 15-ի հրամանագրով շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում, պարգևատրվել է Լենինի շքանշանով և «Ոսկե աստղ» մեդալով: 1947թ. ավարտել քաղկազմի դասընթացները, 1953թ. Ռազմա-քաղաքական ակադեմիան, 1972թ.` նրան կից Բարձրագույն ակադեմիական դասընթացները: 1945-49թթ. ծառայել է Գերմանիայում, 1953-59թթ.` Անդրկովկաս. և Հս.-Կովկաս. ռազմական օկրուգներում հրաձգային գնդի հրամանատարի քաղգծով տեղակալ: 1959-68թթ.` Հս.-Կովկաս. ռազմական օկրուգում հրաձգային դիվիզիայի քաղբաժնի պետ, 1968-73թթ.` Գերմանիայում խորհրդային զորքերի խմբի Տանկային բանակի քաղբաժնի պետի 1-ին տեղակալ, 1973-85թթ.` Միացյալ զինվորական ուսումնարանի (Օդեսա), ապա Բարձրագույն համազորային հրամանատարային ուսումնարանի (Բաքու) քաղբաժնի պետ: Զորացրվել է 1985թ.: 1990թ. հունվարին Բաքվի հայոց ցեղասպանությունից հետո գաղթել է Դնեպրոպետրովսկ, ապա՝ Կրասնոդար: Պարգևատրվել է Կարմիր դրոշի, Կարմիր աստղի, Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի, «ԽՍՀՄ ԶՈՒ-ում Հայրենիքին ծառայության համար» 3-րդ աստիճանի շքանշաններով, «Արիության համար», «Մարտական վաստակի համար» և 19 այլ մեդալներով: Մայրամաթաղ գյուղի (Հս. Օսեթիա) պատվավոր բնակիչ:



Սևրի հաշտության պայմանագիր. այն ստորագրվել է 1920 թ. օգոստոսի 10-ին, Սևրում (Փարիզի մոտ), Թուրքիայի սուլթանական կառավարության և 1914-18 թթ. առաջին համաշխարհային պատերազմում հաղթած դաշնակից պետությունների՝ Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Բելգիա, Հունաստան, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Հայաստան, Չեխոսլովակիա, Սերբերի, Խորվաթների և Սլովենների թագավորություն, Հեջազ միջև: Հայաստանի Հանրապետության անունից պայմանագիրը ստորագրել է Ա. Ահարոնյանը: Ա. Ահարոնյանը և արևմտահայության ներկայացուցիչ Ազգային պատվիրակության ղեկավար Պողոս Նուբարը գլխավոր դաշնակից պետությունների հետ կնքել են լրացուցիչ պայմանագիր փոքրամասնությունների իրավունքների, դիվանագիտական և առևտրային հարաբերությունների վերաբերյալ: Միջագգային իրավունքի տեսակետից Հայաստանի Հանրապետությունը, որպես պայմանագրի մասնակից, դե յուրե ճանաչվում էր պայմանագիրը ստորագրած մյուս բոլոր պետությունների կողմից:

Հոդված 88. Թուրքիան հայտարարում է, որ ճանաչում է Հայաստանը, ինչպես այդ բանն արդեն արել են դաշնակից տերությունները, որպես ազատ և անկախ պետություն:
Հոդված 89. Թուրքիան և Հայաստանը, ինչպես և բարձր պայմանավորվող կողմերը, համաձայնվում են Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի վիլայեթներում Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանատումը թողնել ԱՄՆ-ի որոշմանը և ընդունել ինչպես նրա որոշումը, այնպես էլ այն բոլոր միջոցառումները, որոնք նա կարող է առաջարկել Հայաստանին դեպի ծով ելք տալու և հիշյալ սահմանագծին հարող օսմանյան բոլոր  տարածքների ապառազմականացման վերաբերյալ:
Հոդված 90. Այն դեպքում, եթե 89-րդ հոդվածի համաձայն սահմանագիծը որոշելիս հիշյալ վիլայեթների ամբողջ տարածքը կամ նրա մի մասը հանձնվի Հայաստանին, Թուրքիան այսօր արդեն հայտարարում է, որ որոշման օրից սկսած ինքը հրաժարվում է հանձնված տարածքի նկատմամբ բոլոր իրավունքներից և  իրավահիմունքներից: Սույն պայմանագրի որոշումները, որոնք կիրառվելու են Թուրքիայից անջատվող տարածքների նկատմամբ, այս պահից սկսած կգործադրվեն նաև այդ տարածքի նկատմամբ: Հայաստանի սուվերենությանը հանձնվող տարածքի կապակցությամբ նրա վրա դրվող Թուրքիայի ֆինանսական պարտավորությունների բաժինը և դրանց բնույթն ու այն իրավունքները, որոնցով նա կարող է փաստարկել, կսահմանվեն սույն պայմանագրի 8-րդ մասի (ֆինանսական դրույթներ) 241-244-րդ հոդվածների համաձայն: Հաջորդ կոնվենցիաները կկարգավորեն, եթե դա անհրաժեշտ լինի, այն բոլոր հարցերը, որոնք չեն կարգավորվել սույն պայմանագրով եւ որոնք կարող են սնունդ առնել հիշյալ տարածքի փոխանցման կապակցությամբ:
Հոդված 91. Եթե 89-րդ հոդվածում նշված տարածքի մի մասը հանձնվի Հայաստանին, ապա սահմանագծման հանձնաժողովը, որի կազմը կորոշվի հետագայում, կստեղծվի երեք ամսվա ընթացքում այն բանից հետո, երբ արդեն ընդունված կլինի Հայաստանի և Թուրքիայի միջև տեղում սահմանագիծ անցկացնելու վերաբերյալ հիշյալ հոդվածում նախատեսվող որոշումը:
Հոդված 92. Ադրբեջանի և Վրաստանի հետ Հայաստանի սահմանները ըստ պատկանելույն  կորոշվեն շահագրգիռ պետությունների ընդհանուր համաձայնությամբ: Երբ 89-րդ հոդվածում նախատեսված որոշումն արդեն ընդունված կլինի, և եթե դրանից հետո այս կամ այն շահագրգիռ պետությունները չեն կարողանա ընդհանուր համաձայնությամբ որոշել իրենց սահմանագիծը, վերջինս կորոշեն գլխավոր դաշնակից տերությունները, որոնք դրա հետ միասին պետք է հոգ տանեն սահմանազատումը տեղում գծանշելու մասին:
Հոդված 93. Հայաստանն ընդունում է` համաձայնվելով դրանք մտցնել գլխավոր տերությունների հետ պայմանագրերի մեջ այն որոշումները, որոնց այդ դրությունները անհրաժեշտ կհամարեն Հայաստանում այն բնակիչների շահերը պաշտպանելու համար, որոնք ռասայի, լեզվի և կրոնի առումով տարբերվում են ազգաբնակչության մեծամասնությունից: Հայաստանը նմանապես համաձայնվում է գլխավոր տերությունների հետ պայմանագրի մեջ մտցնել այն որոշումները, որոնք այդ տերությունները անհրաժեշտ կհամարեն տրանզիտի ազատությունը և այլ ազգերի առեւտրի համար արդարացի պայմանակարգը պաշտպանելու համար:

Ծանոթագրություն. Սևրի պայմանագիրը` բաղկացած 352 հոդվածներից, ստորագրել են մի կողմից Բրիտանական կայսրությունը, Ֆրանսիան, Իտալիան և Ճապոնիան, որոնք պայմանագրում նշված են որպես գլխավոր դաշնակից տերություններ, ինչպես նաև վերոհիշյալ գլխավոր տերությունների դաշնակից Հայաստանը, Բելգիան, Հունաստանը, Հեջասը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Սերբախորվաթասլովենական պետությունը և Չեխոսլովակիան: Ստորագրող երկրորդ կողմը պարտված Թուրքիան էր:

No comments:

Post a Comment