Մայիսի 2-11
ա) Ի՞նչ է հեղափոխությունը: Հեղափոխության ինչպիսի՞ ձևեր ու տեսակներ գիտեք:
Հեղափոխությունը իշխանության մեջ փոփոխություններին ուղղված շարժում է: Հեղափոխությունները լինում են տարբեր ձևերի, օրինակ՝ կարող է երկրում մի քանի փոփոխություններ լինեն, կամ լրիվ փոխվի իշխանությունը այդ երկրում:
բ) Ի՞նչ արդյունքների կարող է հանգեցնել հեղափոխությունը:
Հեղափոխության հետևանքով մի երկրում կարող են իշխանությունում տեղի ունենալ տարբեր փոփոխություններ, կամ կարող է լրիվ փոխվել կառավարության ձևը:
գ) Պատմության մեջ տեղի ունեցած ի՞նչ հեղափոխություններ գիտեք:
Պատմության մեջ հայտնի են Ամերիկյան և Ֆրանսիական հեղափոխությունները:
դ) Ինչպիսի՞ հեղափոխություն է տեղի ունենում այսօր մեր երկրում: Փորձե՛ք ձեր գնահատականն ու վերաբերմունքն արտահայտել Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացների մասին:
Հիմա մեր երկրում տեղի է ունենում հեղափոխություն, որովհետև ժողովուրդը ուզում է փոխել վարչապետը և ուզում է գա նորը: Ուզում է վարչապետ լինի մեկը, ով կարող է վերջապես ճիշտ կառավարել մեր երկիրը: Իմ կարծիքով դա մեր երկրի զարգացման համար առաջին ճիշտ քայլն է, որ կարող ենք կատարել այսօր:
Ապրիլի 23-27
1. Ուսումնասիրելով ՀՀ Սահմանադրությունը /2015թ. դեկտեմբերի 6/` դուրս գրե՛ք մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատություններն ամրագրող հոդվածները՝ դրանք դասարանում քննարկելու նպատակով:
Գլուխ 2. Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները
74. Հիմնական իրավունքների և ազատությունների կիրառելիությունն իրավաբանական անձանց նկատմամբ
75. Հիմնական իրավունքների և ազատությունների իրականացման կազմակերպական կառուցակարգերը և ընթացակարգերը
76. Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումներն արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ
77. Հիմնական իրավունքների և ազատությունների չարաշահման արգելքը
80. Հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ դրույթների էության անխախտելիությունը
81. Հիմնական իրավունքներն և ազատությունները և միջազգային իրավական պրակտիկան
ժողովրդավարություն

ա/ Բացատրե՛ք «Իրավունք» և «Մարդու
իրավունք» հասկացությունները.
Կարծում եմ, որ իրավունքը
այն է, ինչ
մենք կարող ենք մեզ
թույլ տալ, այն ինչ
կարող ենք անել և
բոլորը ունեն այդ իրավունքը։
Իսկ մարդու իրավունքը
մեկ բանով է
տարբերվում է ուղղակի
իրավունքից։ Տարբերվում է այն
բանով, որ այն
միայն մարդունն է։ Այսինքն
ուղղակի իրավունք կարող են
ունենալ ոչ միայն
մարդիկ, այլ նաև կենդանիները
և այլն․․․
բ/ Թվարկե՛ք, ձեր կարծիքով,
Մարդու ամենաառաջնային իրավունքները.
Կարծում եմ, որ մարդու
ամենաառաջին իրավունքը ապրելն է։
Բոլոր մարդիկ ունեն ապրելու
իրավունք։ Հետո գալիս է
լավ ապրելու իրավունքը,
ընտրության իրավունքը, կրթվելու իրավունքը և
այլն․․․
գ/ Որքանո՞վ են, ձեր
կարծիքով, պաշտպանված Մարդու իրավունքները մեր
երկրում.
Մեր երկրում մարդու իրավունքները
ընդհանրապես պաշտպանված են, բայց ոչ
այդքանով, որքան մյուս՝ ավելի
զարգացած երկրներում։ Բայց սա էլ
է լավ չնայած
այն բանին, որ
կան երկրներ, որտեղ
մարդու իրավունքները հաշվի չեն առնվում։
Ապրիլի 9-13
1. Ներկայացրե՛ք
կոռուպցիայի պատճառները և հետևանքները՝
ա) պատճառները
Կոռուպցիայի
հիմնական պատճառներն են եսասիրությունն
ու ագահությունը: Մարդը
սկսում է ավելի
կարևորել իր սեփական
բարեկացությունը քան հասարակության բարեկացությունը:
բ) հետևանքները
Կոռուպցիայի
հետևանքներն են՝
հնարավորություն
է տալիս հարկերից
խուսափելու առավել ունևորներին՝ հիմնական
բեռը գցելով ավելի անապահով
խմբերի վրա
առաջացնում
է դժգոհություն, մեծացնում
հանրային լարվածությունը
սպառում է օրինականությանն
ու ժողովրդավարությանը
իջեցնում
է մարդկանց բարոյական
գիտակցության մակարդակը, թուլացնում է իշխանության
նկատմամբ վստահությունը
նվազեցնում
է քաղաքացիների մասնակցությունը
հասարակական գործունեությանը ու հետաքրքրությունը
պետական իշխանության մարմինների աշխատանքի հանդեպ
կազմակերպված
հանցագործությունների աճին է հանգեցնում
2. Ներկայացրե՛ք
Թրաֆիքինգի՝
ա) իրականացնողների գործողությունները
– հավաքագրում
– տեղափոխում
– փոխանցում
– պահում
– ընդունում
– թաքցնում
– ստացում
բ) իրականացման եղանակները
– սպառնալիքի
գործադրում
– ուժի կիրառում
– հարկադրանքի
այլ միջոցների կիրառում
(փաստաթղթերի կեղծում կամ առգրավում)
– առևանգում
– խարդախություն
– խաբեություն
– պաշտոնական
դիրքի չարաշահում
– զոհի վիճակի խոցելիության չարաշահում
– գումարների
տրամադրում
– կաշառում
– անձի նկատմամբ վերահսկողություն իրականացնող
այլ անձի ձեռքբերում
գ) իրականացնելու նպատակները
– հարկադիր
աշխատանք կամ ծառայություն
– ստրկություն
կամ ստրկությանը հավասարազոր
վիճակ
– տաժանակիր աշխատանք
Ապրիլի 3-7
Մարտի 5-9– տաժանակիր աշխատանք
Ապրիլի 3-7
Համեմատե՛ք
Ազգային ժողովի կառուցվածքն ու
գործառույթները ըստ հին ու
նոր Սահմանադրությունների.
Նոր սահմանադրություն մեջ ավելացել են
7 գլուխներ իրենց հոդվածներով: Նոր
սահմանադրությունում ավելացել է՝ տնտեսական, սոցիալական և մշակությաինոլորտներում օրենսդրական երաշխիքները և պետության քաղաքականությանհիմնական նպատակներ կետը, որի շնորհիվ
մարդը մշակույթի կամ տնտեսության
մեջ կարող է
գումարներ դնել հասկանալով, որ
այդ գործը կունենա
օրենսդրական երաշխիքներ: Նոր սահմանադրության մեջ
ավելացված գլուխները պետք է
կարողանան շտկել մարդու կենցաղային
և սոցիալական կյանքը:
1. Ուսումնասիրելով ՀՀ Սահմանադրությունը /2015թ. դեկտեմբերի 6/` դուրս գրե՛ք մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատություններն ամրագրող հոդվածները՝ դրանք դասարանում քննարկելու նպատակով:
Գլուխ 2. Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները
74. Հիմնական իրավունքների և ազատությունների կիրառելիությունն իրավաբանական անձանց նկատմամբ
75. Հիմնական իրավունքների և ազատությունների իրականացման կազմակերպական կառուցակարգերը և ընթացակարգերը
76. Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումներն արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ
77. Հիմնական իրավունքների և ազատությունների չարաշահման արգելքը
80. Հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ դրույթների էության անխախտելիությունը
81. Հիմնական իրավունքներն և ազատությունները և միջազգային իրավական պրակտիկան
ժողովրդավարություն
Դեմոկրատիա - դեմոս (ժողովուրդ) + կրակոս
(իշխանություն) = դեմոկրատիա (ժողովրդավարություն)
Ժողովրդավարական
իշխանություն - իշխանություն, որը ձևավորվում է
ժողովրդի կողմից
Իշխանության երեք ճյուղերը՝ օրենսդիր իշխանություն (ազգային ժողով), գործադիր իշխանություն (կառավարություն), դատական իշխանություն (դատարաններ և արդարադատություն՝ առաջին ատյանի դատարաններ, վերաքննիչ դատարան, վճռաբեկ դատարան, սահմանադրական դատարան)

Փետրվարի
19-23
Պատրաստվե՛ք
դաս-քննարկման «Ժողովրդավարություն» թեմայի շուրջ՝
1. Ժողովրդավարական իշխանություն
2. Իշխանության երեք ճյուղերը /Հասարակագիտության դասագիրք, 8-րդ դասարան, էջ 98-103/.
1. Ժողովրդավարական իշխանություն
2. Իշխանության երեք ճյուղերը /Հասարակագիտության դասագիրք, 8-րդ դասարան, էջ 98-103/.
- Ի՞նչ եք կարծում, մեր հանրապետությունը որքանո՞վ է համապատասխանում ժողովրդավարական պետության չափանիշներին: Ի՞նչն է, ձեր կարծիքով, առաջնահերթ բարելավման կարիք զգում:
Ես կարծում եմ, որ
մեր հանրապետությունը այդքան էլ չի
համապատասխանում ժողովրդավարական պետության չափանիշներին: Շատ բաներով չի
համապատասխանում ժողովրդավարական պետության չափանիշներին:
- Կուզենայի՞ք արդյոք որևէ բնագավառում փոփոխություններ կատարել: Հատկապես ո՞ր և ինչու՞: Հիմնավորե՛ք ձեր պատասխանը:
Ես կուզենայի, որ կրթության ու
բժշկության բնագավառներում կատարվեին ավելի շատ փոփոխություններ,
ավելի շատ զարգանային: Նաև
պետք է բարելավել մարդկանց
բնակավայրերը: Իմ կարծիքով դրանք
առաջնահերթ խնդիրներն են:
- Պատկերացրե՛ք, որ դուք ընտրվել եք ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր: Օրենսդրական ի՞նչ փոփոխություններ կառաջարկեիք: Ներկայացրե՛ք, ձեր կարծիքով, առավել կարևոր երեք առաջարկություն:
Ես կփորձեի բարելավել մեր
կրթական համակարգը՝ կվերանորոգեի դպրոցների շենքերը, կուզեի շատ փոփոխություններ
անել կրթական ծրագրի հետ,
որովհետև իմ կարծիքով այն
հին է և ոչ
այդքան արդյունավետ: Կուզեի ավելի շատ
փող ծախսվեր կրթության բնագավառի
բարելվան համար և ընդհանրապես
կուզեի շատ փոփոխություններ անել
կրթության բնագավառում:
Փետրվարի
5-9
Պատրաստվե՛ք
և ներկայացրե՛ք «Ի՞նչ
է իշխանությունը» թեման.
1.Իշխանություն
և հեղինակություն 2. Իշխանության գործառույթները
/բանավոր պատասխան, քննարկում, կարծիքների և տեսակետների արտահայտում,
Հասարակագիտության դասագիրք, 8-րդ դասարան, էջ
87-93/
- Թվարկե՛ք իշխանության գործառույթները:
Իշխանության
հիմնական նպատակներից է մարդկանց ու
հասարակական խմբերի միջև հարաբերությունները
կարգավորելն է, այսինքն՝ օրենքներ
են հաստատված, որպեսզի հնարավոր լինի
մարդկանց պահանջմունքները բավարարել, ու որպեսզի կարողանանք
մեր նպատակները իրականացնել: Իշխանությունը ապահովում է մեր անվտանգությունը,
պաշտպանում է մեր իրավունքները,
այն ընդհանրապես ապահովում է հասարակական կարգուկանոն:
- Համեմատե՛ք <<իշխանություն>> և <<հեղինակություն>> հասկացությունները: Ձեր կարծիքով, որքանո՞վ են դրանք փոխկապակցված:
Իմ կարծիքով իշխանությունն ու հեղինակությունը իրար
հետ փոխկապակցված են և շատ
էլ նման են իրար,
բայց իրականում նաև տարբեր են:
Օրինակ՝ իշխանություն ունեցող մարդը նաև
սովորաբար ունենում է հեղինակություն, իսկ
միայն հեղինակությամբ մարդը՝ կարող է
որոշ չափով էլ իշխանություն
ունենալ: Նա իր հեղինակությամբ
կարող է փոխել, համոզել
ուրիշներին, ինչպես իշխանություն ունեցող
մարդը: Իշխող մարդը կարող
է լինել շատ
սիրված և հարգված և
այդպես ձեռք բերել հեղինակություն:
- Ընթերցե՛ք դասագրքի 92-93-րդ էջերում ներկայացված <<Առյուծը, աղվեսը և մուկը>> առակը և բացատրե՛ք դրա խորհուրդը:
Կարծում
եմ, որ այս առակում
առյուծը ուներ և՛ իշխանություն,
և՛ հեղինակոթյուն, բայց նա չօգտագործեց
իր իշխանությունը, միայն ցույց տվեց
իր հեղինակությունը: Նա շատ ավելի
ուժեղ էր աղվեսից և
կարող էր նրանից հանգիստ
հրաժարվել, բայց իմ կարծիքով
իրեն ճանաչում էին իր բարի
սրտով: Առյուծի այդ բարի
հեղինակությունը շահագործելով ու առիթից օգտվելով
աղվեսը կարողացավ այդպիսի խորամանկություն անել:
Նա գիտեր, որ առյուծը
չի հրաժարվի իր խնդրանքից և
ձևացնում էր, որ վախենում
էր նրանից: Նրանից էլ
ավելի փոքր ու թույլ
կենդանին՝ մուկը, չէր վախենում
առյուծից և ուզում էր
օգնել նրան: Իմ կարծիքով
դա էլ խոսում է
առյուծի լավ հեղինակության մասին:
Կարծում եմ, որ այս
առակը մեզ սովորեցնում է,
որ պետք է մարդիկ
մեզ լավ հեղինակությամբ ճանաչեն,
այսինքն՝ բարիությամբ և այլ լավ
հատկանիշներով, բայց չպետք է
մոռանանք մեր իշխանությունը և
պետք է այն օգտագործենք,
երբ պետք է գալիս
պաշտպանել մեր իրավունքները:
Պատրաստվե՛ք
դաս-քննարկման՝ «Քվեարկությունը՝ որպես իրավունք, պահանջ
և պատասխանատվություն» թեմայի
շուրջ /Հասարակագիտության դասագիրք, 8-րդ դասարան, էջ
85-86, նաև ՀՀ Սահմանադրություն, ՀՀ
Ընտրական Օրենսգիրք և համացանց/
Ի՞նչ տեղեկություններ ունեք Հայաստանում ընտրությունների
վերաբերյալ: Օգտվելով համացանցից՝ նշե՛ք, թե ինչ
ընդհանրություններ և տարբերություններ կան
մեր հանրապետությունում և այլ երկրներում
տեղի ունեցող ընտրությունների միջև:
Նախագահին ընտրում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Ընտրությունները լինում են հինգ տարին մեկ: Նախագահը պետք է լինի երեսունհինգ տարին լրացած: Նույն անձը չի կարող լինել նախագահ երկու անգամից ավել: Ընտրություններին կարող են մասնակցել տասնութ տարին լրացած անձիք: Չկան տարբերություններ մեր հանրապետությունում և այլ երկրներում տեղի ունեցող ընտրությունների միջև:

Նոյեմբերի
27-Դեկտեմբերի 1
Պատրաստվե՛ք
և ներկայացրե՛ք «Պատասխանատվություն
և հանդուրժողականություն» թեման /բանավոր,
սեփական կարծիքներով և մոտեցումներով, Հասարակագիտության
դասագիրք, 8-րդ դասարան, էջ
75-84/
Թվարկե՛ք,
թե դուք որպես աշակերտ
ինչ պատասխանատվություն ունեք դպրոցում:
Որպես աշակերտ ես պատասխանատվություն
եմ կրում դասերին մասնակցելու,
տնային առաջադրանքները կատարելու և կարգապահ լինելու:
Բերե՛ք
օրինակներ, երբ դուք դրսևորել
եք հանդուրժողականություն, բերե՛ք օրինակներ, երբ
դուք անհանդուրժող եք եղել:
Չեմ հանդուրժում երկու բան. առաջինը՝ երբ ինչ-որ մեկը իմ փոխարեն որոշումներ է կայացնում, երկրորդը՝ երբ ինչ-որ մեկը փորձում է իր կրոնական հավատքները «փաթաթել» իմ վրա:
Չեմ հանդուրժում երկու բան. առաջինը՝ երբ ինչ-որ մեկը իմ փոխարեն որոշումներ է կայացնում, երկրորդը՝ երբ ինչ-որ մեկը փորձում է իր կրոնական հավատքները «փաթաթել» իմ վրա:
Նոյեմբերի
20-24
Պատրաստվե՛ք
դաս-քննարկման «Հավասարություն» և «Իրավահավասարություն» թեմաների շուրջ/բանավոր, Հասարակագիտության դասագիրք, 8-րդ դասարան, էջ
71-74/
Գրավոր
առաջադրանք՝
Թվարկե՛ք
հատկանիշներ, որոնցով մարդիկ տարբերվում
են իրարից.
Մարդիկ
տարբերվում են ազգությամբ, ընդունակություններով,
մտածելակերպով, արտաքինով, բնավորությամբ:
Բացատրե՛ք
«Իրավական հավասարություն» հասկացությունը.
Բացատրե՛ք
«Սոցիալական հավասարություն» հասկացությունը.
Սոցիալական հավասարություն կարելի է ասել գոյություն չունի, որովհետև կան շատ հարուստներ և շատ աղքատներ:
Սոցիալական հավասարություն կարելի է ասել գոյություն չունի, որովհետև կան շատ հարուստներ և շատ աղքատներ:
1. Ի՞նչ է ազատությունը: Բերե՛ք առնվազն երեք բացատրություն:
1. Ազատությունը
ժողովրդի իրավունքն է՝ տնօրինելու
իր քաղաքական, պետական,
հասարակական ու մշակութային
կյանքը։
2. Ազատ լինել նշանակում է
զերծ լինել ուրիշի իշխանությունից:
3. Ազատ լինել նշանակում է ունենալ իրավունք գործելու և խոսելու այնպես ինչպես ուզում ես:
2. Ձեր կարծիքով՝ ո՞ր դեպքում
մարդու ազատությունը կարող է սահմանափակվել:
Մարդու ազատությունը կարող է սահմանափակվել, երբ նա անկախ չէ,
և իր իրավունքները
սահմանափակվում է ինչ-որ մեկի կողմից:
3. Ազատության մասին՝ գրքում ներկայացված ասույթներից ընտրե՛ք այն ասույթները, որոնց հետ դուք համաձայն եք /էջ 63/
3. Ազատության մասին՝ գրքում ներկայացված ասույթներից ընտրե՛ք այն ասույթները, որոնց հետ դուք համաձայն եք /էջ 63/
Չկա մարդ, որն ազատությունը չսիրի: Բայց արդարամիտը դա պահանջում է
բոլորի համար, անարդարամիտը՝ միայն
իր: - Լյուդվիգ Բյոռնե
Հոկտեմբերի 2-6
Թվարկե՛ք ընտանեկան վեճերի և կոնֆլիկտների պատճառներ: Առաջարկե՛ք դրանց լուծման ուղիներ:
Ընտանեկան վեճերը կարող են լինել ընդհանուր համաձայնության չգալու, ֆինանսապես անապահովության կամ էլ հոգեբանական խնդիրների պատճառով: Այս վեճերը կարող են լուծվել հոգեբանի օգնությամբ:
Սեպտեմբերի 19-23
Փորձե՛ք բացատրել «համայնք» հասկացությունը տարբեր իմաստներով:
Տարածքը իր բնակիչներով, մարդկանց խմբերով՝ կոչվում է համայնք: Համայնքը ունի նախագահ, ով ղեկավարում է համայնքը:
Խմբի ներսում ի՞նչ պատճառներով
կարող են առաջանալ
հակասություններ և ինչպե՞ս
կարելի է դրանք
հաղթահարել.
Թվարկե՛ք մի քանի պատճառներ
Մի խումբ մարդիկ չեն ցանկանում մասնակցել, մյուսները բողոքում են, թե ինչու պետք է միայն իրենք աշխատեն:
Աշխատանքը կազմակերպելիս կարող են լինել հակասություններ:
Ոմանք կարող են ըմբոստանալ՝ չենթարկվելով կազմակերպիչներին:
Թվարկե՛ք հաղթահարման ուղիներ
Բացատրական աշխատանք տանել բնակչության հետ:
Քննարկել աշխատանքի կազմակերպման հերթականությունը նախապես:
Հավասարապես բաժանել աշխատանքը և բոլորի կարծիքը հաշվի առնել:

No comments:
Post a Comment