Քիմիա 2018-2019

  • Ո՞ր մետաղի միացություններն են ամենաշատը երկրակեղևում
Ալյումինը
  • Ո՞ր մետաղների համաձուլվածքն է բրոնզը
Բրոնզը պղնձի համաձուլվածքն է՝ մյուս տարրերի (մեծ մասամբ՝ մետաղների) հետ։ Տարբերում են անագային՝ պարունակում է անագ, ալյումինային (5–11% ալյումին), կապարային: Կիրառվում է մեքենաների մասեր և գեղարվեստական ձուլվածքներ պատրաստելու համար։
  • Ո՞ր մետաղի համաձուլվածքն է պողպատը
Պողպատը երկաթի համաձուլվածքն է՝ քիչ քանակությամբ (մինչև 2%) ածխածնի և մետաղաձուլական խառնուկների՝ մանգանի, սիլիցիումի, ծծմբի, ֆոսֆորի հետ։
  • Ո՞ր մետաղն է սենյակային ջերմաստիճանում գտնվում հեղուկ վիճակում
Սնդիկը
  • Ո՞ր մետաղն է էլեկտրականության ամենալավ հաղորդիչը
Արծաթը, պղինձն ու ալյումինը ունեն ամենաբարձր էլեկտրահաղորդականությունը, որի պատճառով վերջին երկուսը հաճախակի օգտագործվում են հաղորդալարերի պատրաստման համար։ Բարձր էլեկտրահաղորդականություն ունի նաև նատրիումը:
  • Ի՞նչ ձևով են ազնիվ մետաղները հանդիպում բնության մեջ
Ազնիվ մետաղները բնության մեջ հանդիպում են ազատ վիճակում, անվանվում են նաև՝ բնածին մետաղներ։ Հազվադեպ հանդիպում են բնածին մետաղների մեծ կտորներ։ Այսպես՝ գտնված ամենամեծ բնածին պղիձն ունի 420 տ, արծաթը՝ 13,5 տ, ոսկին՝ 112 կգ զանգված։
  • Ո՞ր ջուրն է կոշտ համարվում, ինպե՞ս են վերացնում ջրի կոշտությունը

Ջուրը, որը մեծ քանակությամբ լուծված աղ է պարունակում, կոչվում է կոշտ, քիչ քանակությամբ աղ պարունակողը` փափուկ:


Մագնեզիումի այրումը




03/05/19
  • Որո՞նք են կենդանի օրգանիզմի հիմնական տարրերը

Կենդանի օրգանիզմների հիմնական տարերն են սպիտակուցները, ճարպերը, ածխաջրերը, ջուրը և նուկլեյնաթթուները։
70%-80% H2o
1-1, 5% աղեր
Օրգանական նյութեր
Սպիտակուցներ 10-20%
Ճարպեր 1-5%
Ածխաջրեր 0,2-2%
Նուկլեինաթթուներ 0,2-2%
  • Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ բույսի աճի համար

Բույսի աճի համար անհրաժեշտ են՝ արև, ջուր, թթվածին և հող։
  • Ինչպիսի՞ երևույթ է լուսասինթեզը՝ ֆոտոսինթեզը

Ֆոտոսինթեզ ածխաթթու գազից և ջրից`լույսի ազդեցության տակ օրգանական նյութերի առաջացումն է ֆոտոսինթետիկ գունանյութերի մասնակցությամբ։
Ֆոտոսինթեզը արտահայտվում է հետևյալ գումարային հավասարումով․
6CO2+6H2O —-> C6H12O6+6O2
Առաջանում է գլյուկոզ և թթվածին։
  • Ինչպիսի՞ անօրգանական և օրգանական նյութեր կան կենդանի  օրգանիզմում

Օրգանական նյութերը՝
– ճարպերը՝ կենդանական և բուսական,
– ամինաթթուները, որոնք սպիտակուցների կառուցվածքային «աղյուսիկներն» են,
– գլյուկոզը, ֆրուկտոզը, այլ շաքարները,
– մրջնաթթուն, քացախաթթուն, մրգերում և բույսերում պարունակվող այլ թթուները,
– բնական գազը, նավթը և դրա թորման արգասիքները՝ բենզինը, կերոսինը,
– ածխաջրածինները՝ պրոպանը, բութանը, ացետիլենը,
– էթիլ սպիրտը,
– ացետոնը
Անօրգանական նյութերն են օքսիդները, հիմքերը, թթուները և աղերը։
  • Ո՞րն է կենդանի օրգանիզմի կառուցվածքային միավորը

Միմյանցից խիստ տարբերվող այնպիսի օրգանիզմներ, ինչպիսիք են՝ բակտերիաները, բույսերը, սնկերը, կենդանիները, այդ թվում նաև մարդը, ունեն միևնույն կառուցվածքային միավորը: Այդ տարրական կառուցվածքային միավորը, որից կազմված են բոլոր օրգանիզմները կոչվում է բջիջ:
  • Օրգանիզմում ո՞ր նյութերն են էներգիայի հիմնական աղբյուրը

Օրգանիզմում էներգիա է ստացվում գլուկոզայի և շնչառության շնոհիվ։ Էներգիա չծախսելու դեպքում տրիգլիցիրիդը վերածվում է ճարպի։



Միջառարկայական նախագիծ. նուկլեինաթթուներ
Նուկլեինաթթուները բարձրամոլեկուլային օրգանական միացություններ են, կենսապոլիմերներ, որոնք կազմված են նուկլեոտիդներից։ Նուկլեինաթթուներ դեզօքսիռիբոնուկլեինաթթուն և ռիբոնուկլեինաթթուն առկա են բոլոր կենդանի օրգանիզմների բջիջներում։ Նրանք կարևորագույն դերն ունեն ժառանգական ինֆորմացիայի պահպանման, փոխանցման և իրականացման մեջ։ Տարբերում են նուլեինաթթուների 2 գլխավոր տիպ՝ ռիբոնուկլեինաթթուներ (ՌՆԹ) և դեզօքսիռիբոնուկլեինաթթուներ (ԴՆԹ)։ Նուկլեինաթթուների մոլեկուլնորը, նուկլեոտիդներից բաղկացած, երկար պոլիմերային շղթաներ են։ ՌՆԹ-ի կազմի մեջ որպես ածխաջուր մտնում է ռիբոզը, իսկ ազոտային հիմքերն են՝ ադենինը, գուանինը, ցիտոզինը և ուրացիլը, իսկ ԴՆԹ-ն կազմում են համապատասխանաբար դեզօքսիռիբոզը և ադենինը, գուանինը, ցիտոզինը, թիմինը։ Նուկլեինաթթուներում փոքր քանակությամբ հանդիպում են նաև պուրինների և պիրիմիդինների այլ ածանցյալներ՝ մինորային թթվեր։ Նուկլեինաթթուները լավ լուծվում են ջրում, բայց գրեթե անլուծելի են օրգանական լուծիչներում։ Շատ զգայուն են ջերմաստիճանի և թթվայնութայն փոփոխությունների նկատմամբ։ Բնական աղբյուրներից անջատված բարձր մոլեկուլային զանգվածով ԴՆԹ–ները մեխանիկական ուժերի ազդեցության դեպքում կարող են ֆրագմենտավորվել։ Նաև նրանք ֆրագմենտավորվում են «նուկլեազ» կոչվող ֆերմենտների միջոցով։ Նուկլեինաթթուների պոլիմեր մոլեկուլները կոչվում են պոլինուկլեոտիդներ։ Նուկլեոտիդները միմյանց են միանում ֆոսֆոդիեթերային կապի միջոցով։ Քանի որ նուկլեոտիդներում գոյություն ունեն միայն 2 տեսակի շաքարային օղակներ՝ ռիբոզան ու դեզօքսիռիբոզան, ապա գոյություն ունեն միայն 2 տեսակի նուկլեինաթթուներ՝ ԴՆԹ–ն և ՌՆԹ–ն։ ԴՆԹ. Շաքարային օղակը դեզօքսիռիբոզն է, ազոտական հիմքերը՝ գուանինը, ցիտոզինը, ադենինը և թիմինը։ ԴՆԹ–ն կազմված է 2 հակազուգահեռ նուկլեոտիդային շղթաներից։ ՌՆԹ. Շաքարային օղակը ռիբոզն է, ազոտական հիմքերը՝ գուանինը, ցիտոզինը, ադենինը և ուրացիլը։ Ռիբոզայի առանձնահատկությունների շնորհիվ ՌՆԹ-ն հաճախ ունի տարբեր երկրորդային և երրորդային կառուցվածքներ, առաջացնելով կոմպլեմենտար տեղամասեր շղթայի տարբեր հատվածների միջև։



Ալկոհոլային ըմպելիքների ազդեցությունը օրգանիզմի վրա
Խմած ալկոհոլի մոտ 20 տոկոսը ներծծում է ստամոքսը, մնացյալ 80 տոկոսը գնում է բարակ աղիներ, այնուհետև անցնում է արյուն ու շրջապտույտ կատարում ամբողջ օրգանիզմով: Այն ինչ չի մարսում ստամոքսը ու օրգանիզմից չի հեռանում բարակ աղիների միջոցով սկսում է «մշակել» լյարդը: Հենց այդ պատճառով էլ լյարդը ամենից շատ վնասն է կրում և առաջին հարվածը ստանում: Ալկոհոլը օրգանիզմից դուրս բերելու գործում լյարդը ամենամեծ դերակատարությունն ունի ու այդ ընթացքում չի բացառվում, որ վնասվեն լյարդի բջիջները, ինչի արդյունքում էլ առաջանում են բորբոքումներն ու հետագա բարդություններ: Ալկոհոլում պարունակվող տոկսինները հաճախ վնասում են աղիները, ինչի հետևանքով արդեն աղիներից բակտերիաները տեղափոխվում են լյարդ ու սկսվում է բորբոքային պրոցես Արբեցման արդյունքում դանդաղում են ուղեղի ռեֆլեկտորները, թուլանում է մարդու ռեակցիան: Սա նեյրոմեդիատորների աշխատանքի շեղում է, երբ ուղեղը համապատասխան իմպուլսներ չի կարողանում ուղարկել մկաններին: Պարբերական ու չափից շատ ալկոհոլ օգտագործելու դեպքում նեյրոմեդիատորները հետզհետե թուլանում են, կորցնում են իրենց իմպուլսներ ուղարկելու արագությունը և արդյունքում դուք կարծես անընդհատ արբած լինեք: հնարավոր են հիշողության երկարաժամկետ ու կայծակնային կորուստներ, ուղեղի աշխատանքի արդյունավետության անկում և ռեակցիայի թուլացում:



Հայաստանում աճեցվող խաղողի տեսակները
Խաղողագործությունը Հայկական լեռնաշխարհում զարգացել է դեռևս վաղ անցյալում։ Հայաստանում խաղողի որթի բազմաթիվ վայրի տեսակներ են փոխանցվել հնուց, որի մասին են վկայում ասորական և ուրարտական աղբյուրները, Կարմիր բլուրի պեղումներից հայտնաբերված մառանները, բազմաթիվ կարասներ և գինեգործական պարագաներ։ Խաղողագործությունը տարածված էր Արարատում, Վասպուրականում, Աղձնիքում, Փոքր Հայքում, Արցախում, Սյունիքում և Հայաստանի այլ վայրերում։ 19-20-րդ դարերում որոշ գավառներում (Արցախ, Գողթն և այլն) խաղողի որթերը բարձրացվում էին մարդու հասակից վեր՝ փայտի բարակ հենասյուներով հարմարանքների վրա, որը հատուկ է բազմամյա այգիներին։ Հայաստանում խաղողագործությյամբ զբաղվում են Արարատյան դաշտում, հյուսիս-արևելքում, Վայքի և Զանգեզուրի նախալեռնային գոտիներում։ Արարատյան և Վայքի գոտիներում այգիները թաղովի են, հյուսիսարևելյան և Զանգեզուրի գոտիներում՝ չթաղվող։ Բացառությամբ հյուսիսարևելյան գոտու որոշ այգիների՝ Հայաստանում խաղողի այգիները ջրովի են։ Հայաստանում, ըստ բնական գոտիների, շրջանացված են խաղողի 30 տեղական և 9 բերովի սորտեր, որոնցից 18-ը՝ սեղանի (Սպիտակ արաքսենի, Սպիտակ և Սև սաթենի, Դեղին և Վարդագույն Երևանի, Սև քիշմիշ, Նազելի և այլն), 21-ը՝ գինու (Ոսկեհատ, Գառան դմակ, Սև Արենի, Մսխալի և այլն)։ Հայաստանում խաղողագործության գիտական հարցերով զբաղվում են Խաղողապտղագինեգործության գիտական կենտրոնում և Հայաստանի ազգային ագրարային համալսարանում։ Ուսումնասիրվում են ընդհանուր խաղողագործության (խաղողի որթի ծագման, կենսաբանական, էկոլոգիայի և ագրոտեխնիկայի), մասնավոր խաղողագործության (խաղողի որթի առանձնահատկությունները տարբեր էկոլոգիական պայմաններում՝ ըստ արտադրության ուղղության), խաղողագրության և խաղողի ընտրասերման հիմնախնդիրներ։



Գինու քիմիան. նախագիծ
* Քանի ՞ տեսակի խաղող է աճեցվում Հայաստանում
Ըստ տնտեսական նշանակության՝ տարբերում են խաղողի՝ գինու, սեղանի և քիշմիշի, ըստ հասունացման ժամկետների՝ գերվաղահաս, վաղահաս, միջահաս, ուշահաս և առավել ուշահաս սորտեր։
* Ի՞ նչ է գինին
Գինին ոգելից խմիչք է, որը ստացվում է խաղողի հյութի խմորման միջոցով:
* Ինչպե՞ս են գինի ստանում
Կա առաջնային և երկրորդային գինեգործություն։ Առաջնային գինեգործության հիմնական պրոցեսը սպիրտային խմորումն է, երբ քաղցուին ավելացնում են խմորասնկերի մաքուր կուլտուրա (23%), խմորումը կարող է ընթանալ նաև խաղողի մեջ պարունակվող բնական խմորասնկերով։ Խաղողի քաղցուի շաքարի խմորման հետևանքով առաջանում են էթիլ սպիրտ և ածխաթթու գազ, ինչպես նաև՝ խմորման երկրորդային նյութեր։ Անապակ գինիներ պատրաստելու համար քաղցուն են թարկում են լիակատար խմորման, իսկ կիսաքաղցր, թունդ և աղանդերային գինիներ ստանալու համար՝ մասնակի խմորման։ Խմորումն ավարտվելուց հետո գինենյութի խնամքի ամենակարևոր պայմաններից է ամանը գինենյութով լիքը պահելը։ Սեղանի սպիտակ գինի ստանում են սպիտակ, վարդագույն, ինչպես նաև կարմիր և սև խաղողից՝ «սպիտակ» եղանակով վերամշակելով։
* Ինչպիսի՞ երևույթ է խաղողի խմորումը
Խմորումը կենսաքիմիական երևույթ է, որի ընթացքում խաղողում պարունակվող ածխաջրերը՝ գլյուկոզը, ֆրուկտոզը, սախարոզը, օսլան խմորում են բակտերիանների ազդեցությամբ:
* Ինչպիսի՞ անօրգանական և օրգանական նյութեր կան գինու բաղադրության մեջ
Գինում պարունակվող անօրգանական, օրգանական նյութերը: Օրգանական-սպիրտներ, գլյուկոզ, գինեթթու, քացախաթթու, սաթաթթու Անօրգանական-ջուր, ածխաթթու գազ, ծծմբային գազ, մետաղօրգանական միացություններ
* Որո՞նք են նյութերի ֆիզիկական, քիմիական և ֆիզիոլոգիական հատկությունները
Նյութի ֆիզիկական հատկություններն են՝ ագրեգատային վիճակը: Նյութի քիմիական հատկությունները, դա նյութի փոխազդեցությունն է այլ նյութերի հետ և նոր նյութերի առաջացում: Նյութի ֆիզիոլոգիական հատկություններն են այդ նյութի ազդեցութությունը կենդանի օրգանիզմների վրա:
* Ինչպիսի՞ ֆիզիկական եղանակով կարելի է գինուց բաժանել գինու սպիրտը՝ էթանոլը Եռացնելով:
* Ինչպե՞ս որոշել գինին թթվա՞ծ է
Գինու թթվածությունը որոշվում է սոդայով: Ընդամենը գինուն պետք է ավելացնել մի փոքր սոդա: Առաջացած հոտից կարելի է որոշել:
* Ինչպիսի՞ քիմիական ռեակցիայով կարելի որոշել գինում առկա գլյուկոզը ևսախարոզը
* Ինչու՞ ալկոհոլային ըմպելիքների չարաշահումը բացասական ազդեցությունը ունի օրգանիզմի վրա
Դա կապված է գինում առկա էթանոլից, որը նյարդատոքսիկ է, դա կարող է վնասել նյարդային համակարգը:

Լաբորատոր փորձ
Հայտանյութի օգնությամբ գինու միջավայրի որոշումը
Թթված գինին պարունակում է քացախաթթու. այս թթվից բացի պարունակում է նաև գինեթթու, խնձորաթթու, լիմոնաթթու, սաթաթթու և այլն:

Փորձ 1
Որոշեցինք միջավայրը
Քացախաթթվի թվայնությունը-թույլ թթվային
Աղաթթուն համեմատեցինք թթվի հետ և ստացանք թույլ վարդագույն և ուժեղ վարդագույն

Mg – MgCl2
m(Mg)=2,4գ
m(MgCl2)=2գ

Որոշենք մագնեզիումի նյութաքանակը
n=m/M
1 n(Mg)=m(Mg)/M(Mg)=2,4գ/24գ մոլ=0,1 մոլ

Որոշենք աղի նյութաքանակը
MgCl2=0,1 մոլ

2 n(MgCl2)=n(Atg)=0,1 մոլ

Որոշենք մագնեզիումի քլորիդի աղի մոլային զանգվածը
3 M(MgCl2)=24+2-35,5=24+71=95գ/մոլ
m(MgCl2)=0,1 մոլ·95գ/մոլ=9,5գ

Օքսիդների սահմանումը

Օքսիդներ են կոչվում երկու տարրից կազմված անօրգանական նյութերը, որոնցից մեկը թթվածինն է RxOy



15/03/19
Հալոգենների ընդհանուր բնութագիրը: Քլոր, քլորաջրածին, աղաթթու
Փետրվարի 25-ից մարտի 1-ը` Լաբորատոր աշխատանքներ. «Օդի բաղադրությունը: Թթվածնի ֆիզիկական, քիմիական և օրգանոլեպտիկ հատկությունները: Այրման ռեակցիաներ:


Մոմոը այրում ենք, այնուհետև օդի մուտքը փակում ենք գլանով: Մոմը հնագչեց, որովհետև թթվածնի մուտքը փակեցինք: Ջուրը բարձրավացավ գլանի 1/5 մասի չափով, քանի որ թթվածինը կազմում էր 1/5%:
Նախագիծ 3. Հալոգենների ընդհանուր  բնութագիրը: Քլոր: Քլորաջրածին: Աղաթթու:
Անհատական-հետազոտական  աշխատանք՝ «Հալոգենների  և  դրանց  միացությունների  կիրառությունը  և  կենսաբանական  դերը»:

Հալոգեններ: Ընդհանուր բնութագիրը: Քլոր: Աղաթթու նրա ֆիզիկոքիմիական հատկությունները
Անհատական հետազոտական աշխատանքի թեմա
Հալոգենները գտնվում են 7րդ խմբի, գլխավոր ենթախմբում:
Ֆտոր-F
Քլոր-CI
Բրոմ-Br
Յոդ-I
Աստատ-At*
Հալոգեններ բառը հունարեն է, նշանակում է աղ աջացանող:
Նատրիումի քլորիդ-NaCI
Նատրիումի ֆտորիդ-CaF2
Կալիում յոդիդ-KI
Նատրիումի բրոմիդ-NaB2
Հալոգենների ատոմների բաղադրությունը
F
Ar=19
Կարգաթիվ – 9
Z= +9
N=19-9=10n
(9p,10n)9e
 Cl
Ar=35
Կարգաթիվ- 17
Իզոտոպներ
N=35-17=18
119F(9p,10n) 9e
N=19-9=10
3517Cl(17p, 18n) 17e
3517Cl(17p, 20n) 17e
Քլոր
Հալոգենների պարզ միացությունները
F2-բաց գույնի գազ, քայքայիչ
Cl2-թունավոր գազեր
I2-պինդ
Br2-հեղուկ,

Քլորը թունավոր, քայքայիչ գազ է: Հայաստանում ջուրը վարակազերծում են քլորով, քանի որ էժան է:
NaCl+H2+Cl2+H2+2NaoH



Հալոգենների, դրանց միացությունների կիրառությունը և կենսաբանական դերը
Բոլոր հալոգեններից իր կիրառությամբ առավել մեծ նշանակություն ունի քլորը: Բնական
քլորը երկու իզոտոպի խառնուրդ է: Եվ արդյունաբերության մեջ, ևլաբորատորիայում քլորն ստանում են քլորիդ (CI¯) իոնների
օքսիդացումից.
Լաբորատորիայում քլոր ստանում են քլորաջրածնի օքսիդացումից (նկ.3.10 ):
4
HCI + MnO2= CI2+ MnCI2+ 2H2O
Որպես օքսիդացնող կարելի է վերցնել նաև KCIO3, KMnO4, K2Cr2O7և այլն:
Քլորը պատկանում է այն տարրերի թվին, առանց որոնց անհնար է կենդանի օրգանիզմների
գոյությունը: Քլորը օրգանիզմ է մտնում նատրիումի քլորիդի ձևով, որը խթանում է
նյութափոխանակությունը, մազերի աճը, օրգանիզմին հաղորդում է ուժ և կորով: Նատրիումի
քլորիդը հիմնականում գտնվում է արյան պլազմայում: Մարդուն օրական անհրաժեշտ է 20 գ
կերակրի աղ:
Հատուկ դեր ունի աղաթթուն` HCI, որը մտնում է ստամոքսահյութի բաղադրության մեջ:
Առանց 0,2 %-անոց աղաթթվի գործնականում դադարում է սննդի յուրացումը:
Գունավոր մետալուրգիայում քլորացման ճանապարհով հանքերից կորզում են տիտան,
նիոբիում, տանալ մետաղները:
Քլորը կիրառություն է գտել նաև ռազմական գործում` որպես քիմիական զենք: Այժմ այն
փոխարինվել է առավել արդյունավետ քլոր պարունակող թունավոր նյութերով, օրինակ`
ֆոսգենով`COCI2:
Յոդ
Մարդու օրգանիզմում յոդն անհրաժեշտ է հատկապես վահանաձև գեղձի կողմից
արտադրվող հորմոնի համար:
Վարակազերծող ընդունակություն ունի նաև յոդը, որը սովորաբար օգտագործում են
սպիրտային թուրմի ձևով (յոդի 5 % -անոց սպիրտային լուծույթ)` վերքերն ախտահանելու
նպատակով:
Յոդ պարզ նյութն օժտված է օսլայի հետ փոխազդելու բացառիկ հատկությամբ, որի հետևանքով
առաջանում է մուգ կապույտ գունավորում: Այն յոդի հայտաբերման ռեակցիան է և անվանվում է
յոդօսլայի ռեակցիա, որը համարվում է քիմիայի առավել զգայուն ռեակցիաներից մեկը:
Յոդի գլխավոր սպառողներն են դեղագործությունը և քիմիական արդյունաբերու-թյունը:
Բրոմը կարևոր նշանակություն ունի լուսանկարչական ժապավենների արտադրության մեջ:
Լուսանկարչությունը հիմնված է լույսի ազդեցությամբ արծաթի բրոմիդի քայքայման վրա:
Լուսաժապավենի վրա սև պատկերն առաջանում է անջատված մետաղական արծաթի
մանրագույն մասնիկներից:
Նատրիումի բրոմիդը, որը սովորաբար «բրոմ» են անվանում, բժշկության մեջ օգտագործում
են որպես նյարդային համակարգը հանգստացնող միջոց:
Ֆտոր տարրը մտնում է ոսկրային հյուսվածքների և հատկապես ատամի արծնի (էմալ)
բաղադրության մեջ, որի ամրությունը և փայլը պայմանավորված են հենց այդ տարրով: Ֆտորի
բացակայությունը ատամի կարիես հիվանդության առաջացման պատճառ է դառնում: Դուք երևի
նկատել եք ատամի մածուկի տուփերի վրա «ֆտորացված» բառը: Ֆտորն անհրաժեշտ տարր է
գեղձերում, մկաններում և նյարդային բջիջներում ընթացող նյութափոխանակության
գործընթացներում: Կարևոր նշանակություն ունեն նաև ֆտորի միացությունները միջուկային
արդյունաբերության և էլեկտրատեխնիկայի համար:
Մեծ կիրառություն ունի տեֆլոնը, որը քառաֆտորէթիլենի պոլիմերն է: Այս պլաստիկը
քիմիապես շատ իներտ է և բացառիկ կայուն օրգանական միացություն, որը չի քայքայվում
նույնիսկ 400-450 ջերմաստիճանում: Ձեզ բոլորիդ ծանոթ է խոհանոցային ամանեղենը, որոնց
վրա գրված է «տեֆլոն»: Տեֆլոնը մեծ չափերով օգտագործվում է նաև մեքենաշինության մեջ:
Ֆտորաջրածինն օգտագործում են չթափանցող, նախշավոր և գեղարվեստական ապակիներ
ստանալու համար: Ֆտորաջրածինը փոխազդում է ապակու բաղադրու-թյան մեջ մտնող
սիլիցիումի (IV) օքսիդի հետ` ըստ հետևյալ հավասարման.



15/02/19
Ջրի ֆիզիկական, քիմիական և օրգանոլեպտիկ հատկությունները
Փետրվարի 11-ից 15 ը` Լաբորատոր աշխատանքներ. «Ջրի ֆիզիկական, քիմիական և օրգանոլեպտիկ հատկությունները: Լուծույթների պատրաստումը և լուծված նյութի զանգվածային, մոլային բաժնի, մոլային կոնցենտրացիայի որոշումը»:
Առաջադրանք 1. Որոնք  են  ջրի  ֆիզիկական հատկությունները, թվարկեք….
Ջրի երեք ագրեգատային վիճակները - ջրի եռալը, ջրի պնդանալը, ջրի տաքացումը բնության մեջ
Ջուրը միակ նյութն է Երկրի վրա, որ սովորական ջերմաստիճանի ու ճնշման պայմաններում կարող է գտնվել երեք ագրեգատային վիճակներում՝պինդ, հեղուկ և գազային:
Ջրի անոմալ առանձնահատկություններից են եռման (+100°C) և պնդացման (վերածվում է սառույցի) (0°C) ջերմաստիճանները:
Ջուրն օժտված է  բարձր ջերմունակությամբ: Կլանելով հսկայական քանակությամբ ջերմություն՝ ջուրը համարյա չի տաքանում։
Առաջադրանք 2. Որոնք են ջրի քիմիական հատկությունները, գրեք  ջրի փոխազդեցությունը պարզ և բարդ նյութերի հետ….
Ջուրը ամֆոտեր միացություն է, ունի դիսոցման շատ փոքր աստիճան (10−9)
H2Օ⇌H++ OH– կամ HՕH+HOH⇌H3Օ++ OH–
2. Փոխազդում է մետաղների հետ.
ակտիվ մետաղներ՝
2Na+2H2O=2NaOH+H2↑
Ca+2H2O=Ca(OH)2+H2↑
պակաս ակտիվ՝
Zn+H2O=ZnO+H2↑
3Fe+4H2O=Fe3O4+4H2↑
պասիվ մետաղների հետ ջուրը չի փոխազդում։
3. Փոխազդում է ակտիվ մետաղների օքսիդների հետ.
K2O+H2O=2KOH
BaO+H2O=Ba(OH)2
4.Փոխազդում է թթվային օքսիդների հետ
SO3+H2O=H2SO4
P2O5+3H2O=2H3PO4
Առաջադրանք 3. Որոնք  են  ջրի  օրգանոլեպտիկ  հատկությունները, թվարկեք…, որն է համարվում  մաքուր խմելու ջուր…
Ջրի օրգանոլեպտիկ հատկություններն են գույնը, համը, հոտը։ Ջուրը դառնահամ են դարձնում Ca և Mgաղերը, քաղցրահամ են դարձնում K և Na աղերը։
Խմելու ջուրը պիտի պարունակի 100 մանրէից ոչ ավել։
Չի կարելի խմել այն ջուրը, որից քլորի հոտ է գալիս։
Առաջադրանք 4. Ջրի փոխազդեցությունը ակտիվ մետաղներից` նատրիումի  հետ, գրեք ընթացող ռեակցիայի հավասարումը….և հավասարեցրեք էլեկտրոնային հաշվեկշռի եղանակով….
Ջրի փոխազդեցությունը ակտիվ մետացներից նատրիումի հետ
Ջուրը քայքայում են ալկալիական մետաղները՝ Li, Na, K, Rb, Cs: Ջուրը քայքայում են հողալկալիական մետաղները՝ Ca, Sr, Ba
Na+2HOH -2NaOH+H2
Առաջադրանք 5. Խմելու սոդայի` նատրիումի հիդրոկարբոնատի լուծույթի պատրաստումը և կոնցենտրացիայի  որոշումը…
m(NaHCo3)=8,4գ
m(H2O)=100գ

Cm(NaHCO3)= n(NaHCO3)/V(լուծույթ)=0,1մոլ/0,1լ=1մոլ/լ



14/02/19
Ջրածին
Քիմիական նշանը՝ H
Կարգաթիվը` 1   =>
(Միջուկի լիցքը) Z = +1       H (1p; 0n) 1e 
Բնության մեջ միակ ատոմը, որը միջուկում նեյտրոն չունի ջրածնի պրոտիում իզոտոպն է:
HD (1p; 1n) 1e
T* (1p; 2n) 1e
A – Z = 3 – 1 = 2n

Mr (H2O) = 2 x 1 + 16 = 18
Ծանր ջուր՝ D2O
Mr (D2O) = 2 x 2 + 16 = 20
*T2O՝ ռադիոակտիվ գերծանր ջուր

Mr (*T2O) = 3 x 2 + 18 = 24
1H (1p; 0n) 1e
Իզոտոպի սահմանումը

Իզոտոպները միևնույն քիմիական տարրի ատոմներն են, որոնց միջուկի լիցքը նույնն է, բայց ունեն տարբեր զանգվածային թվեր:



25/01/19
Փորձ 1` ջրածնի այրումը
Փորձը կատարում ենք միայն օդում: (Փորձի համար անհրաժեշտ ջրածինը ստանում ենք ցինկ մետաղի և քլորաջրածնական թթվի փոխազդեցությունից): Փորձանոթի մեջ գցում ենք մի քանի կտոր ցինկ և վրան ձագարի օգնությամբ ավելացնում ենք 5մլ քլորաջրածնական թթու: Անմիջապես անջատվում են ջրածնի պղպջակները և փորձանոթի հատակը տաքանում է: Համեմատելու համար մետաղների ակտիվությունը փորձանոթի մեջ գցում ենք նաև մագնեզիումի մի փոքր կտոր: Նկատեցինք, որ մագնեզիումը ավելի արագ է փոխազդում քան ցինկը: Այսինքն մագնեզիումը ավելի ակտիվ մետաղ է քան ցինկը:
Փորձանոթի բերանին մոտեցնում ենք այրվող մարխը: Ջրածինը այրվում է շառաչյունով: Հենց այդ պատճառով էլ ջրածնի և թթվածնի խառնուրդը կոչվում է շառաչող գազ: Ընթանում են հետևյալ ռեակցիաները.
Zn + 2HCl -> ZnCl + H2
Mg + 2HCl -> MgCl2 + H2
H2 + O2 -> 2H2O + Q (ջերմություն)

Փորձ 2՝ մագնեզիումի այրումը
Այս փորձը պիտի կատարեք ուսուցչի հսկողությամբ և միայն օդում: Մագնեզիումի մի քանի կտոր բռնիչով պահում ենք բոցի վերևի մասում: Չի կարելի ուղիղ նայել այրվող մագնեզիումին: Ընթանում է հետևյալ ռեակցիան
2Mg + O2 -> 2MgO + Q

Փորձ 3՝ նատրիումի փոխազդեցությունը ջրի հետ
Նատրիումը ալկալիական մետաղ է: Ալկալիական մետաղները գտնվում են պարբերական համակարգի առաջին խմբի գլխավոր ենթախմբում:
Ջրով լցված թասիկի մեջ կաթեցնում ենք մի քանի կաթիլ հայտանյութ՝ ֆենոլֆտալեին: Այնուհետև անոթից հանում ենք նատրիումը: Նատրիումը բուռն փոխազդում է ջրի հետ և անջատվում է ջրածին գազը: Ջուրը ստանում է մորու գույն, հետևաբար առաջացել է հիմք: Եթե փորձի համար վերցնեք տաք ջուր, ապա ջրածինը բռնկվում է:

2Na + 2H2O -> 2NaOH + H2



Գործնական աշխատանք 6
Անօրգանական շղթա
Մետաղ, հիմնային օքսիդ, հիմք, աղ
Mg  Mg0  Mg (oH)2  MgCl2
Կրկնել օքսիդները և կատարել հաշվարկ

Փորձ 1
Մագնեզիում օքսիդի ստացումը մագնեզիումը օդում այրելով
Mg+O2  Mg0 + Q

Փորձ 2
Մագնեզիումի հիդրոքսիդի հիմքի ստացումը մագնեզիումի օքսիդը ջրում լուծելով
Mgo + H2 Mg(OH)2

Համոզվելու համար, որ հիմք է ստացվել օգտագործում ենք հայտանյութեր
Ֆենոլ Ֆտալեին

Փորձ 3
Չեզոքացման ռեակցիա է կոչվում հիմքի և թթվի միջև ընթացող ռեակցիան
Հիմք        թթու     աղ
Mg(OH)2 + 2HCl2  MgCl2 + 2H2O


Գիտելիքի ստուգում` թեստ-1
1. Ո՞ր  շարքում  է գրված միայն  ֆիզիկական մարմիններ.
ա) գիրք, մեխ, ալյումին, ազոտ
բ) սեղան, գրիչ, տետր, մատանի
գ) երկաթ, քանոն, ոսկի, թթվածին
դ) պղինձ, ջուր, արծաթ, ջրածին

2. Քանի՞ նյութ  է ներկայացված հետևյալ  բառակապակցություններում. ջրի  կաթիլ, պղնձե թաս, ալյումինե կաթսա, ռետինե գնդակ,  պղնձե կուժ, սառցե դղյակ.
ա) 3                            բ) 6                                 գ) 4                դ) 5

3. Նշվածներից  ո՞ր շարքում են   գրված միայն օրգանական նյութեր.
1) ջուր, թթվածին, կավիճ, սպիրտ
2) կերակրի աղ, սպիտակուց, ճարպ, ազոտ
3) շաքարավազ, քացախաթթու, գլյուկոզ, սպիրտ
4) սոդա, ջուր, ածխաթթու գազ, բենզոլ

4. Ո՞ր շարքում  են չվերականգնվող  բնական պաշարների անվանումները.
  1. բնական գազ, անտառային  ծածկույթ, օդ, ջուր
  2. մաքուր ջուր, բերրի  հող, նավթ, ածուխ
  3. բույսեր, կենդանիներ, մետաղներ, օդ
  4. մետաղներ, բնական գազ, ածուխ, նավթ

5. Որքա՞ն է ոսկու ձուլակտորի զանգվածը, որի ծավալը  2սմ3 է, իսկ ոսկու խտությունը 19,3 գ/սմ3 է.
1) 38,6գ                        2) 9,65գ                               3) 3,86գ                           4) 1,93գ
6. Համապատասխանեցրեք  նյութի հատկությունները  և անվանումը.
             Հատկությունները
        Անվանումը
ա) բնորոշ  հոտով թափանցիկ  հեղուկ բ) ջրում լավ  լուծվող պինդ նյութ
գ) մետաղական  փայլով պինդ գունավոր  նյութ
դ) ջրում  քիչ լուծվող անհոտ, անհամ  գազ
   1) կավիճ        2) սախարոզ
  3) քացախաթթու
  4) թթվածին
  5) քլոր
  6) յոդ
7. Ո՞ր շարքում  են գրված միայն  բարդ նյութերի բանաձևեր.
1)   Al, HCl,  Cu, Na2SO4                                                 3) H2O, N2, O3, Ni, S8
2)   AgBr, H2, CaCO3, P4                                               4) NaOH, CO2, NH3, CuSO4
8. Ո՞ր տարրական  մասնիկներից է կազմված  ատոմը.
   1) միայն էլեկտրոններից
   2) նեյտրոններից և էլեկտրոններից
   3) պրոտոններից, էլեկտրոններից և նեյտրոններից
   4) միայն պրոտոններից
9.   Ո՞ր շարքում   է գրված ֆոսֆոր, թթվածին, ածխածին, երկաթ և ազոտ քիմիական տարրերի նշանները.
1) F, C, P, Si, Na
2)  O, C, Li, K, Ba
3)  P, O, C, Fe, N
4)  K, Na, P, Fe, C
10.  Օդում  ֆոսֆորի  այրման, ստացված  ֆոսֆորի (V) օքսիդի  ջրում լուծվելը և ֆոսֆորական  թթվի չեզոքացումը նատրիումի հիդրօքսիդով  ռեակցիաներ ի ո՞ր տեսակին են համապատասխանում .                 
1)   միացման, տեղակալման,  փոխանակման
2)   միացման, միացման, փոխանակման
3)   փոխանակման, տեղակալման, միացման
4)   միացման, փոխանակման,  տեղակալման
11.  Բնութագրեք հետևյալ ….  տարրի ատոմը ըստ հետևյալ  սխեմայի.
ա)  քիմիական  տարրի նշանը…
բ)  կարգաթիվը, միջուկի  լիցքը՝ Z- ը
գ)  ատոմի  բաղադրությունը (պրոտոնների, նեյտրոնների, էլեկտրոնների  թիվը)
դ)  պարբերության  համարը, լրիվ լրացված  էներգիական մակարդակների  թիվը
ե)  խմբի  համարը, ենթախումբը (գլխավո՞ր  է, թե՞ երկրորդական), արտաքին
էներգիական  մակարդակում էլեկտրոնների  թիվը
զ)  էլեկտրոնների  բաշխումն ըստ էներգիական  մակարդակների
է)  էլեկտրոնային  բանաձևը (էլեկտրոնների  բաշխումն ըստ էներգիական
մակարդակների  և ենթամակարդակների)
ը)  ո՞ր հատկություններն  են ավելի ուժեղ արտահայտված` մետաղակա՞ն, թե՞
ոչմետաղական
թ)  ինչպիսի՞  պարզ և բարդ  նյութերի օրինակներ  գիտեք, որոնց բաղադրության  մեջ
առկա  է այդ   տարրի ատոմներ
ժ)  Կատարեք  հաշվարկներ (որոշեք  այդ տարրի մեկ ատոմի  զանգվածը mo (գ),
տարրի  առաջացրած  օքսիդի հարաբերական  մոլեկուլային զանգվածը`Mr,
տարրերի  զանգվածային   հարաբերությունները, զանգվածային  և մոլային բաժինները
օքսիդում):



Ֆիզիկական մարմին - ֆիզիկական մարմինը ունի ծավալ ու զանգված,
Նյութ՝ դասակարգում,
Նյութերի ֆիզիզկական հատկությունների,
Կառուցվածք՝ դասավորություն
Նյութի հատկություն են այն բնութագրիչները (հատկանիշները) որոնցով նյութերը նման են իրար կամ տարբերվում են իրարից:
Տարբերում են նյութերի երեք հատկություններ՝ ֆիզիկական - դիտարկում են կամ չափում են առանց նոր նյութ ստանալու, քիմիական - նյութի փոխազդեցությունն է այլ նյութի հետ,
ֆիզիոլոգիական - կենդանի օրգանիզմի վրա դրական կամ բացասական ազդեցությունն է

Գործնական աշխատանք. նյութերի ֆիզիկական հատկությունների դիտարկումը

1. Ջուր, անօրգանական բարդ նյութ, բանաձևն է՝ H2O, կազմված է ջրածին և թթվածին քիմիական տարրի ատոմներից:
Կերակրի աղ, անօրգանական է, բանաձևն է՝ NaCl
Էթիլ սպիրտ, օրգանական է, բանաձևն է՝ C2H5OH
Խմելու սոդա, անօրգանական է, բանաձևն է՝ NaHCO3
Գլյուկոզ, օրգանական է, բանաձևն է՝ C6H12O6
Շաքար, օրգանական է, բանաձևն է՝ C12H12O11

Քանակական բաղադրություն ասելով հասկանում ենք

ա) ատոմների թիվը, մոլեկուլը, ինդեքսը (դասիչ) - N(H)=2 ատոմ, N(O)=1 ատոմ
բ) ատոմների զանգվածային հարաբերությունը բարդ նյութում, m(H):m(o)=2*1:16=1:8
գ) Ատոմների զանգվածային բաժինները բարդ նյութում, օմեգա (W)
M2=2*1+1*16=2+16=18
W(O)=16 8*100%/18 9=800/9=88,89%
W(H)=100%-88,89=11,11%
դ) մոլային բաժին՝ քանակը,
4(H)=2/2+1*100%=66,67%
ae
4(O)=100*66,67=33;33%



Դաս 1. Կրկնողություն` Ինչ՞ է նյութը, պարզ և բարդ նյութեր, անօրգանական և օրգանական նյութեր: Մաքուր նյութեր, խառնուրդներ (համասեռ և անհամասեռ): Նյութի բաղադրությունը՝ մոլեկուլ, ատոմ, իոն (կառուցվածքը, բաղադրությունը): Նյութի հատկությունները՝ ֆիզիկական, քիմիական, ֆիզիոլոգիական:



Այն ինչից կազմված են բոլոր ֆիզիկական մարմինները (առարկաները) կոչվում է նյութ: Նյութերը ունեն որոշակի բաղադրություն, կառուցվածք և հատկություններ: Նյութերը ըստ բաղադրության դասակարգում են պարզ և բարդի: Պարզ նյութերը կազմված են միատեսակ քիմիական տարրի ատոմներից: Օրինակներ՝ ոսկի, արծաթ, ածխածին, ալմաստ, երկաթ, ֆերում, սնդիկ, թթվածին, ազոտ: Բարդ նյութերը կազմված են երկու կամ ավել քիմիական տարրի ատոմներից: Ըստ ծագման լինում են անօրգանական և օրգանական: Օրգանական նյութերի օրինակներ՝ սպիտակուց, ածխաջրեր, ածխաջրածիններ, շաքար, 

No comments:

Post a Comment