Առողջագիտություն

Թեյ
Եվրոպայում թեյի մասին իմացել են 1517 թվականից, այն որպես նվեր՝ մատուցվել է Պորտուգալիայի արքային, նրան հպատակ նավագնացների կողմից։ 100 տարի անց թեյը սկսեց ներմուծվել հոլանդական առևտրական նավերով։ 1664 թվականից թեյն ընդունվեց որպես արարողական ըմպելիք անգլիական արքունիքի կողմից։
Հայտնի է, որ չինացիներն են հայտնագործել թեյի բուժիչ հատկությունները և օգտագործել այն կենցաղում: Նրանք թեյը համարում էին տոնուսը բարձրացնող խմիչք, որը դադարեցնում էր ծերանալու պրոցեսները, վերականգնում էր երիտասարդությունը և կենսունակությունը, երկարացնում կյանքը: Այդ պատճառով էլ միայն ազնվականները կարող էին թեյ խմել, և նրանք երկար ժամանակ գաղտնի էին պահում թեյի մոգական հատկանիշները: Թեյի գիտական անվանումը Camellia Sinensis է:

Թեյի օգտակար հատկությունները

Բարձր խոլեստերին:
Հետազոտությունները պարզել են, որ սև թեյն իջեցնում է վատ խոլեստերինը: Վատ խոլեստերինի բարձր մակարդակի հետևանքով է առաջանում սրտի ինֆարկտը: Ապացուցված է, որ այն մարդիկ, ովքեր օրական խմում են 3-4 բաժակ սև թեյ, ավելի քիչ են հակված ինֆարկտի, քան նրանք, ովքեր թեյ չեն խմում:

Քաղցկեղ:

Բազմաթիվ գիտական հետազոտություններ պարզել են, որ թեյը հարուստ է այնպիսի պոլիֆենոլներով, ինչպիսին են կատեխինները (catechins), որոնք առկա են թեյի ֆլավոնոիդների մեջ, և որոնցով էլ պայմանավորված է թեյի հոտը: Թեյը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք թույլ չեն տալիս, որպեսզի զարգանա լյարդի, աղիների, հաստ աղիքի, երիկամի, կրծքի և թոքերի քաղցկեղը: Ալկալոիդները` թաննինը և կոֆեինը կասեցնում են քաղցկեղածին բջիջների առաջացումը:

Դեպրեսիա և հոգնածություն:

Թեյը մեծ հակադեպրեսանտ է և էներգիայի աղբյուր: Ալկալոիդները` թաննինը և կոֆեինն, արդյունավետ, արագ տոնուսը բարձրացնող բնական միջոցներ են: Թեյը վերացնում է հոգնածությունը, թարմացնում է ուղեղը և հավասարակշռում տրամադրությունը: Թեյի մեջ առկա L-Theanine ամինաթթուն ավելացնում է ուղեղի զգոնությունը:

Լնդեր և ատամներ:

Թաննինը տտիպ հատկություն ունի, և, եթե թեյը խմում են առանց շաքարի, այն չեզոքացնում է բերանի խոռոչում գտնվող թթուները, ոչնչացնում միկրոբները: Թեյը թույլ չի տալիս նաև, որ լնդերը թուլանան, հեռանան ատամներից:





Սննդային հավելումներ

Սննդային հավելումները, որպես առանձին սննդամթերք չեն օգտագործվում: Նրանք հատուկ ավելացվում են սննդամթերքի մեջ, արտադրության տարբեր պրոցեսների հատվածներում: Դա արվում է մթերքի պահպանման, տեղափոխման, բարևլավման, պիտանելիության ժամկետը ավելացնելու, արտաքին տեսքի հատկանիշների պահպանման համար:
Սննդային հավելումների օգտագործումը թույլատրելի է այն դեպքում, երբ մթերքի բաղադրության մեջ առկա լինելով, նույնիսկ երկար օգտագործման ժամանակ չի սպառնում մարդու առողջությանը: Սովորաբար սննդային հավելումները բաժանվում են մի քանի խմբի՝
-­Նյութեր, որոնք պահպանում են սննդամթերքի արտաքին տեսքը (ներկեր, գույնի կարգավորիչ, սպիտակեցնող նյութեր)
-Նյութեր, որոնք կարգավորում և պահպանում են մթերքի համը (բուրավետիչներ, համային հավելումներ, քաղցրացնող նյութեր, թթուներ, թթվայնության կարգավորիչներ)
-Նյութեր, որոնք պահպանում և կարգավորում են մթերքի հյուսվածքները (կարգավորիչներ, էմուլգատորներ)
-Նյութեր, որոնք բարձրացնում են պիտանելիության ժամկետը (կոնսերվանտներ, հակաօկսիդանտներ)
Սննդային հավելումները ապրանքատեսակի պիտակի վրա նշվում են հատուկ ինդեկսի և կոդերի միջոցով՝ E տառով, այնուհետև եռանիշ թվերով:
E100-E182 - գունանյութեր
E200 և ավելի - կոնսերվանտներ
E300 և ավելի - հակաօկսիդանտներ, հակաթթվացուցիչներ
E400 և ավելի – հյուսվածքների կարգավորիչներ
E450 և ավելի, E1000 – էմուլգատորներ
E600 և ավելի – համի և հոտի ուժեղացուցիչներ
E900 և ավելի – քաղցրացուցիչներ






Վիտամին D

Հայտնի է, որ մեր օրգանիզմն ինքնուրույն չի կարող վիտամիններ արտադրել: Վիտամինները ստանում է միայն սննդի հետ: Սակայն մի բացառություն կա` «արևի» կամ D վիտամինը, որը ճարպալույծ է, չի քայքայվում բարձր ջերմության ազդեցությամբ ու չի լուծվում ջրում: Որոշ գիտնականներ ու կենսաքիմիկոսներ այս վիտամինը հորմոն են համարում, քանի որ շատ տարբերություններ ունի մյուս վիտամիններից:

Ինչո՞ւ «արևի»

Այս վիտամինի հայտնաբերումն անմիջականորեն կապված է ռախիտ հիվանդության ուսումնասիրության հետ: Ռախիտը կրծքի ու վաղ մանկական տարիքի երեխաների հիվանդություն է համարվում, որն առաջանում է ձմռան «արևազուրկ» սեզոնին: Հիվանդանում են հիմնականում թույլ ու արհեստական սնունդով սնվող երեխաները: Ռախիտը նյութափոխանակության, ավելի ստույգ` հանքափոխանակության (մասնավորապես` կալցիումի) խանգարում է, ինչի հետևանքով կմախքի ոսկրերի ձևախախտում է առաջանում: Հիվանդի կմախքը փոփոխության է ենթարկվում, խանգարվում է ոսկրակառուցվածքը: Ծծկեր տարիքի երեխաների դեպքում առաջին դեղն այդ անբավարարության պարագայում մայրական կաթն է, իսկ ավելի մեծ տարիքում` ձկան յուղը (օրինակ` ձողաձկան լյարդից ստացվածը): Այդ արտադրանքը հարուստ է կալցիֆերոլով, որը երեխայի թուլացած օրգանիզմին խիստ օգտակար է: Այդ վիտամինը կարգավորում է օրգանիզմում կալցիումի ու ֆոսֆորի յուրացման գործընթացը: D վիտամինը հայտնաբերվել է 1922-ին ու քանի որ այն թվով 4-րդն էր, դրա համար էլ կոչեցին լատինական այբուբենի 4-րդ տառով: Հետո` ավելի ուշ հայտնաբերեցին, որ մարդը կարող է D վիտամին սինթեզել արևի լույսից, ավելի ճիշտ` ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ: Մարդուն անհրաժեշտ D վիտամինի չափաբաժինը 2,5-5 մգ է: Օրինակ` օրական չափաբաժինը ստանալու համար կարելի է ուտել 10 գ սաղմոն: D վիտամինի պակասը լրացնելուն օգնում են արևային լոգանքները. պետք է հիշել, որ դրանցից անմիջապես հետո չարժե ցնցուղի տակ մտնել, որովհետև այդ դեպքում վիտամինը չի հասցնի ներծծվել մաշկի մեջ: Արևային լոգանքները արևապաշտպան քսուքներով արդյունավետ չեն D վիտամինի յուրացման իմաստով: Քսուքները, ինչպես նաև հագուստն ու ապակին խոչընդոտում են վիտամինի ստացումը: Մի բան էլ պետք է հիշել, որ այդ նպատակով արեգակի ճառագայթներն արգասաբեր են առավոտյան ու ժամը 16-ից հետո, այն էլ` ընդամենը 30 րոպե: Գիտական փաստ կա, որի համաձայն` արևային լոգանքները նաև խոլեստերինի մակարդակն են նվազեցնում 1/3-ով (համեմատվել է մինչ արևային լոգանք ընդունելն ու հետո), ու ավելացնում D վիտամինի մակարդակը` 2/3-ով:

Ինչպե՞ս կարելի է որոշել, որ օրգանիզմը D վիտամինային անբավարարություն ունի:

Առաջին հերթին դրա մասին են հուշում ոսկրերի փխրունությունը, հոդացավը, օսթեոպորոզի զարգացումը, ինքնազգացողության ընդհանուր վատացումը, քնատությունն ու ապատիան, տրամադրության անկումայնությունը: Որոշ դեպքերում այդ դեֆիցիտը կարելի է դեղամիջոցներով լրացնել: Բայց այս վիտամինի միայն անբավարարությունը չէ, որ վտանգավոր է: Ավելցուկը ևս բացասական դեր է կատարում: Դա արյան մեջ կալցիումի պարունակության ավելացման ու կալցիֆիկացիայի է հանգեցնում, խանգարում օրգանիզմի կանոնավոր գործունեությանը: Երբ անոթներում, սրտում, լյարդում ու թոքերում կալցիումի նստվածք է գոյանում, օրգանների հյուսվածքների ոսկրացում է առաջանում: Դրա սկզբնական ախտանշաններն են` սրտխառնուքը, ախորժակի կորուստը, մարմնի զանգվածի անկումը, բարձր ճնշումը, քորը: Ի դեպ, արևային լոգանքերի ու D վիտամինի ընդունումը չի կարելի համատեղել, դա խիստ վտանգավոր համադրություն է: Նույնը վերաբերում է նաև մեծ քանակությամբ ձկան յուղ ընդունելուն. հետևանքը լինում է թունավորումը:

Ո՞ր մթերքներն են D վիտամինի աղբյուր

Կաթնաշոռը, պանիրը, ձեթն ու կարագը, հում դեղնուցը, ծովամթերքը, ձկան լյարդը, վարսակը, կարտոֆիլն ու մաղադանոսը, խատուտիկն ու եղինջը D վիտամինի աղբյուր են: Բուսակերները պետք է նկատի ունենան, որ բուսական ծագման սնունդն անքան էլ հարուստ չէ այս վիտամինով, ուստի, պակասը հարկ կլինի լրացնել կենդանական ծագման համապատասխան մթերքով: Ի դեպ, հատկապես կանայք պետք է հետևեն օրգանիզմում այս վիտամինի բավարար քանակությանը, քանի որ ավելի շատ կալցիում են կորցնում հղիության ընթացքում: Այդ անբավարարությունը տարիքի հետ հանգեցնում է օսթեոպորոզի զարգացման: Դա վտանգավոր հիվանդություն է, քանի որ ոսկրերը բարակում են ու դառնում փխրուն: Դրանից է, որ մեծահասակները հաճախ են կոտրվածքներ ստանում: Հիվանդությունն աստիճանաբար է զարգանում: Մեծահասակ կանանց շրջանում շատերը գիտեն, թե որքան հաճախ է կոնքազդրային հոդի կոտրվածք լինում, ինչն էլ գամում է անկողնուն: Ի դեպ, մասնագետների գնահատմամբ, ողջ աշխարհում կոտրվածքների գրեթե 60%-ն օսթեոպորոզի պատճառով է լինում: Դա խնդիր է ամենուր: D վիտամինն անհրաժեշտ է մկաններին, որ կարողանանք ծանրություն բարձրացնել: Անհրաժեշտ քանակությամբ հանքային տարրերի գործածման արդյունքում ատամներում ու ոսկրակառուցվածքում փոփոխությունը զգալի կլինի: Ասենք, եթե հիվանդ ոսկրերի դեպքում օրական 200 գ կաթնաշոռ ուտեք ու թարմ կիտրոնահյութ խմեք, ապա ոսկրազանգվածը կամրանա ու հնարավոր կլինի խուսափել կոտրվածքներից: Բանն այն է, որ սխալ սնման պատճառով ոսկրազանգվածը դառնում է ծակոտկեն, եթե պարբերաբար ուտենք ռաֆինացված, ապխտած մթերք, ֆրի, պահածոներ ու կարկանդակներ, ապա արյան մեջ կալցիումի քանակն արագ նվազում է. հետևանքը լինում է այն, որ չնչին քանակությամբ D վիտամինն ի վիճակի չի լինում ապահովելու օրգանիզմում հայտնված կալցիումի յուրացումը: Այդ ժամանակ օրգանիզմն իր ինքնակարգավորման ուժերն է միացնում ու արյուն է ուղարկում այն կալցիումը, որը կորզում է ոսկրերից: Կալցիումն անհրաժեշտ է նյարդային բջիջներին, դրա համար էլ օրգանիզմը փորձում է այդ պահանջմունքը լրացնել ցանկացած միջոցով:Կալցիումի մակարդակի նվազումը հանգեցնում է մկանային կծկումների խանգարման, այդ թվում և ամենակարևոր` սրտի մկանի: Եթե սննդի հետ բավարար քանակությամբ կալցիում եք ստանում, ապա դա կուտակվում է աղիքների պատերին, իսկ D վիտամինն օգնում է, որ այդ կալցիումը հասնի ոսկրահյուսվածք, որտեղից ավելի վաղ վերցրել էր «պարտքով»: D վիտամինը պատասխանատու է ոչ միայն ոսկրերի ու ատամների առողջության համար, այլև ուժգնացնում է օրգանիզմի դիմադրողականությունը մաշկային հիվանդությունների հանդեպ, օրինակ` փսորիազի, կանխում է սիրտանոթային հիվանդությունների ու ուռուցքային հիվանությունների զարգացումը: Վահանաձև գեղձի նորմալ աշխատանքի, արյան մակարդելիության ու նյարդային բջիջների թաղանթի վիճակը նույնպես կախված է այդ վիտամինի բավարար մակարդակից:Ուրեմն, գիտելիքներով զինված, փորձենք խելացի ապրել: 






Առողջ ապրելակերպ

Առողջությունը լինում է երեք տեսակ.
Առողջությունը մարդու նորմալ վիճակն է, երբ նա իրեն լավ է զգում:
1.      Ֆիզիկական առողջություն
2.      Հոգեկան առողջություն
3.      Բարոյական առողջություն
Առողջությունը կախված է հետևյալ գործոններից.
1.      Առողջ սննունդ
2.      Մարզանք և կոփում
3.      Շրջակա միջավայր
4.      Հիգիենա
5.      Վնասակար սովորություններ
6.      Կրթություն
7.      Աղքատություն
8.      Առողջ ապրելակերպ
9.      Ժառանգականություն
10.  Նորմալ հոգեվիճակ




Լսողական զգայարան - ականջներ

Օդի տատանումները (ձայնը) ընկալում են մեր ականջները: Ականջը կազմված է երեք բաժիններից: Արտաքին ականջ-ականջախեցի, արտաքին լսողական անցուղի, միջին ականջ-թմբկաթաղանթ, ներքին ականջ-խխունջ: Անցուղու մեջ կան մանր մազիկներ և արտադրվում է ականջածծումբ: Ականջախեցին մաքրում ենք ականջի չոփիկներով, որոնք անցուղու մեջ խորը մտցնել չի կարելի, քանի որ ականջածծումբը կհրի ներս և կառաջացնի խցանում:



Զգայարաններ

Զգայարանների միջոցով մենք կապնվում ենք արտաքին աշխարհի հետ: Մենք ունենք հինգ զգայարան.
տեսողություն - աչքեր
լսողություն - ականջներ
հոտառություն - քիթ
համ - լեզու
շոշափելիք - մաշկ



Տեսողական զգայարան - աչքեր

Աչքերը բարդ զույգ օրգաններ են, որոնք գտնվում են գանգի ակնախորոչներում: Աչքերը վերլուծում են տեսողական ինֆորմացիան և ուղարկում են ուղեղի տեսողական կենտրոն: Աչքերը շատ նուրբ օրգաններ են և նրանց առողջության համար նրանց պետք է պահել մաքուր: Աչքերի պաշտպանիչ համակարգն է կոպերը, թարթիչները, հոնքերը և արցունքները: Արցունքը արտադրվում է արցունքագեղձերում: Արցունքը լվանում,
մաքրում և խոնավացնում է աչքը: Թարթելուց աչքը մաքրվում է փոշուց, մանրեներից, որոնք կուտակվում են աչքի ելքերի մոտ: Աչքերը պետք է լվանալ ամեն օր ականջների կողմից դեպի քթի ուղղությամբ: Ինչ որ բանով՝ թրջված բամբակով մի աչքը մաքրելուց հետո նույն բամբակով մյուս աչքը մաքրել չի կարելի: Տեսողության խանգարումը լինում է կարճատեսություն կամ հեռատեսություն: Տեսողությունը պետք է պահպանել համակարգչային հիգենան, ճիշտ լուսավորությունը, չհոգնեցնել, չգերլարել: Տեսողության համար օգտակար է մաքուր օդը, բնական լուսավորությունը, պարանոցի մկանների մերսումը:




Առողջ սնունդ
Սնունդը մեր օրգանիզմում օգտագործվում է, որպես շինանյութ և Էներգիայի աղբյուր: Այն կազմված է հինգ բաղադրիչներից.
Սպիտակուց - Մսամթերք, կաթնամթերք
Ածխաջուր - Հացահատիկ,
մակարոնեղեն
Ճարպ - Կարագ, ձեթ
Հանքային աղեր
Ջուր
Յուրաքանչյուր բաղադրիչից ունի օրեկան հստակ պահանջ: Չկա այնպիսի ուտելիք, որը միաժամանակ պարունակի բոլոր նյութերի միաժամանակ, անհրաժեշտ քանակությամբ: Այն պատճառով սնունդը պիտի լինի բազմազան:
Օրեկան չորս - հինգ անգամ, չորս - հինգ ժամը մեկ. Նախաճաշ
Երկրորդ
նախաճաշ
Ճաշ
Հետճաշիկ
Ընթրիք
Փոքր չափաբաժիններով: Սնունդը ծախսվում է մեր աճի վրա և էներգիայի աղբյուրը: Առողջ սնվելակարգի պայմաններից մեկը ռեժիմով սնվելն է: Սննդի էներգետիկ արժեքը հաշվում ենք կալորիայով: Սննդի որակն և քանակը կազմված կախված է սեռից, տարիքից, մասնագիտությունից, կլիմայական պայմաններից: Եթե այս ամենը հավասարակշռված է կոչվում է ռացիոնալ սննունդ:

No comments:

Post a Comment