Իրավագիտություն 2018-2019

20.03-22.03.19
Մարդու իրավունքների պաշտպան
ՀՈԴՎԱԾ 1. ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ
Սույն սահմանադրական օրենքով սահմանվում են Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի (այսուհետ` Պաշտպան) լիազորությունները, գործունեության կարգը և երաշխիքները, Պաշտպանի ընտրության և լիազորությունների դադարեցման կարգը, Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց (այսուհետ` պետական ծառայող) իրավական կարգավիճակի, նրանց պաշտոնի նշանակման և ազատման, դասային աստիճաններ շնորհելու, պետական ծառայության կազմակերպման և ղեկավարման առանձնահատկությունները, ինչպես նաև դրանց հետ կապված այլ հարաբերություններ:

ՀՈԴՎԱԾ 2. ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ
1. Պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետևում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ սույն օրենքով սահմանված դեպքերում` նաև կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների և ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների և ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը:
2. Պաշտպանին է վերապահված «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» ՄԱԿ-ի` 1984 թվականի կոնվենցիայի 2002 թվականի դեկտեմբերի 18-ին ընդունած կամընտիր արձանագրությամբ սահմանված կանխարգելման ազգային մեխանիզմի կարգավիճակը (այսուհետ` կանխարգելման ազգային մեխանիզմ):
3. Պաշտպանն իրականացնում է «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի` 1989 թվականի նոյեմբերի 20-ին ընդունված կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում, ինչպես նաև երեխաների իրավունքների խախտումների կանխարգելում և պաշտպանություն:

ՀՈԴՎԱԾ 3. ՊԱՇՏՊԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
1. Պաշտպանն իր գործունեությունն իրականացնելիս ղեկավարվում է իրավահավասարության, անկողմնակալության, հրապարակայնության, թափանցիկության և Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված այլ սկզբունքներով:

ՀՈԴՎԱԾ 4. ՊԱՇՏՊԱՆԻ` ԱՅԼ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ
1. Պաշտպանը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից:
2. Պաշտպանը կարող է անդամակցել կամ այլ կերպ ներգրավվել մարդու իրավունքների ոլորտի միջազգային կազմակերպությունների աշխատանքներին, եթե դա չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և սույն օրենքով Պաշտպանին վերապահված գործառույթներին, ինչպես նաև չի ազդում նրա անկողմնակալության վրա:

3. Պաշտպանն իր լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ որևէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Հրապարակային ելույթներում Պաշտպանը պարտավոր է ցուցաբերել քաղաքական զսպվածություն:



20-22.02.19
Երեխաների իրավունքներ
Հոդված 36. Ծնողների իրավունքները և պարտականությունները: Ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, կրթության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման մասին: Ծնողական իրավունքներից զրկելը կամ դրանց սահմանափակումը կարող է կատարվել միայն օրենքով, դատարանի որոշմամբ` երեխայի կենսական շահերն ապահովելու նպատակով: Չափահաս աշխատունակ անձինք պարտավոր են հոգ տանել իրենց անաշխատունակ և կարիքավոր ծնողների մասին։ Մանրամասները սահմանվում են օրենքով:
Հոդված 37. Երեխայի իրավունքները: Երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որը, երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան, հաշվի է առնվում իրեն վերաբերող հարցերում: Երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանանան: Յուրաքանչյուր երեխա ունի իր ծնողների հետ կանոնավոր անձնական փոխհարաբերություններ և անմիջական շփումներ պահպանելու իրավունք, բացառությամբ այն դեպքի, երբ դա, դատարանի որոշման համաձայն, հակասում է երեխայի շահերին: Մանրամասները սահմանվում են օրենքով: Առանց ծնողական խնամքի մնացած երեխաները պետության հոգածության և պաշտպանության ներքո են:
Հոդված 86. Պետության քաղաքականության հիմնական նպատակները: Տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում պետության քաղաքականության հիմնական նպատակներն են`                                      6) երեխաների անհատականության լիակատար և բազմակողմանի  զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծումը.
1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2017-2021 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2017-2021 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
1. Հավանություն տալ`
1) Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության 2017-2021 թվականների ռազմավարական ծրագրին` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության 2017-2021 թվականների ռազմավարական ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցին` համաձայն N 2 հավելվածի:
2. Պատասխանատու մարմինների ղեկավարներին` յուրաքանչյուր տարվա մինչև դեկտեմբերի 30-ը, յուրաքանչյուրն իր մասով, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացնել տեղեկատվություն միջոցառումների ցանկում ներառված միջոցառումների կատարման մասին:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` յուրաքանչյուր տարվան հաջորդող մինչև հունվարի 30-ը ամփոփել ստացված տեղեկատվությունը և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել միջոցառումների ցանկում ներառված միջոցառումների նախորդ տարում ստացված արդյունքների վերաբերյալ ամփոփ հաշվետվություն:
ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ                                                                  Սույն օրենքը սահմանում է երեխայի իրավունքները, պետության, համապատասխան մարմինների և քաղաքացիների պարտականությունները, ինչպես նաև երեխայի իրավունքների պաշտպանության բնագավառում պետական քաղաքականության իրականացման ծրագրային հիմունքները և կարգավորում է դրանց հետ կապված հարաբերությունները:
ԳԼՈՒԽ I  ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ 
Հոդված 1. Օրենքի գործողության շրջանակները: Պետությունը ելնում է հասարակության մեջ երեխային լիարժեք կյանքի նախապատրաստման, նրա մեջ հասարակական և ստեղծագործական ակտիվության զարգացման, բարձր բարոյական հատկանիշների, հայրենասիրության և որպես քաղաքացու դաստիարակման առաջնահերթության սկզբունքներից: Երեխան գտնվում է հասարակության և պետության հովանավորության ու պաշտպանության ներքո: Երեխա է համարվում 18 տարին չլրացած յուրաքանչյուր ոք, բացառությամբ այն դեպքերի, երբ նա օրենքով սահմանված կարգով գործունակություն է ձեռք բերում կամ գործունակ է ճանաչվում ավելի վաղ:
Հոդված 2. Երեխայի իրավունքների մասին օրենսդրությունը: Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքները սահմանվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության այլ նորմատիվ իրավական ակտերով: Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են երեխայի իրավունքները կարգավորող այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը:
Հոդված 3. Երեխայի իրավունքները պաշտպանող մարմինները: Երեխայի իրավունքների պաշտպանությունն իրականացնում են լիազորված պետական և տեղական ինքնակառավարման մարմինները: Պետությունը համապատասխան մարմինների միջոցով համագործակցում է երեխայի իրավունքների պաշտպանությանը նպաստող անձանց և հասարակական միավորումների հետ:                                                                                    Հոդված 4. Երեխաների իրավահավասարությունը: Երեխաներն ունեն հավասար իրավունքներ` անկախ իրենց և ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների (որդեգրողների, խնամակալների կամ հոգաբարձուների) ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, կրթությունից, բնակության վայրից, երեխայի ծննդյան հանգամանքից, առողջական վիճակից կամ այլ հանգամանքից:



13-15.02.19թ
Ուսումնասիրել հաշմանդամների սոցիալական ապահովության վերաբերյալ օրենսդրական ակտերը /Կոնվենցիա հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին, ՀՀ սահմանադրություն, ՀՀ օրենքը հաշմանդամների սոցիալական ապահովության պաշտպանության վերաբերյալ, հաշմանդամության սոցիալական ապահովության վերաբերյալ ՀՀ սահմանադրության համապատասխան հոդվածներ տեղադրել բլոգներում:

Հոդված 29. Խտրականության արգելքը

Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:

Հոդված 83. Սոցիալական ապահովությունը

Յուրաքանչյուր ոք, օրենքին համապատասխան, ունի մայրության, բազմազավակության, հիվանդության, հաշմանդամության, աշխատավայրում դժբախտ պատահարների, խնամքի կարիք ունենալու, կերակրողին կորցնելու, ծերության, գործազրկության, աշխատանքը կորցնելու և այլ դեպքերում սոցիալական ապահովության իրավունք:

Հոդված 86.

8) հաշմանդամության կանխարգելման, բուժման, հաշմանդամների առողջության վերականգնման ծրագրերի իրականացումը, հասարակական կյանքին հաշմանդամների մասնակցության խթանումը.


Իրավական խնդիր
Աշխատակիցը դիմել է Կազմակերպության ղեկավարին՝ հետեւյալ հարցով. ունի երկու երեխա՝ 3 եւ 7 տարեկան, որոնք հաճախում են համապատասխանաբար մանկապարտեզ եւ դպրոց: Մեծն օգտվում է երկարօրյա ծրագրից: Այնուհանդերձ, երկուսն էլ կրթական հաստատություններից պետք է դուրս գան ամենաուշը ժամը 17:00-ին, մինչդեռ նույն ժամին ավարտվում է իր աշխատանքային օրը: Երեխաներին միայնակ է խնամում, ուստի եւ անհրաժեշտ է, որ աշխատավայրից հեռանա ամենաուշը 16:15-ին:

Իր պահանջը հիմնավորում է ՀՀ աշխատանքային օրենսգրքով, հատկապես 140-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերով:

Պարտադիր առաջադրանք
Որպես կազմակերպության ղեկավար (կամ իրավախորհրդատու) որոշել, արդյոք իրավաչա՞փ է աշխատողի պահանջը եթե այո, ապա նշված իրավանորմո՞վ է կարգավորվում աշխատողի՝ կրճատ աշխատաժամանակով աշխատելու իրավունքը: Եթե ոչ, ապա ինչո՞ւ:

Մասնավոր ուշադրություն դարձնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41–րդ եւ 15–րդ հոդվածների կարգավորմանը:


Ոչ, նրա պահանջը իրավաչափ չէ, քանի որ նշված իրավանորմով նրա կրճատ աշխատաժամանակով աշխատելու իրավունքը չի կարգավորվում:

No comments:

Post a Comment