Տափակ որդեր
Տափակ որդերն ընդգրկում են մակաբույծ որդերի 2 դաս՝ ծծող որդեր (տրեմատոդներ) և երիզորդեր կամ ժապավենաձև որդեր (ցեստոդներ): Մարդու մակաբույծ ծծող որդերից հաճախ հանդիպում են օպիսթորխիսները, ֆասցիոլաները և այլն, երիզորդերից՝ եզան, խոզի և թզուկ երիզորդերը, էխինոկոկի ու ալվեոկոկի թրթուրները և այլն: Տափակ որդերն ապրում են ջրում: Նրանցից շատերն ունեն ոչ մեծ չափսեր և վառ գունավորում: Առաջին եռաշերտ կենդանիներն են։ Երրորդ սաղմնային թերթիկը՝ մեզոդերմը ներկայացված է պարենքիմայով և առանձին մկանային հյուսվածքով (աղեխորշավորներն ունեն ծածկույթամկանային և մարսողամկանային ամբողջական հյուսվածքներ)։ Մարմինը տափակեցված է դորզովենտրալ (մեջքափորային) ուղղությամբ և ձգված է երկարությամբ, խոռոչ չունի։ Ներքին օրգաններն ընկղմված են պարենքիմայի (շարակցական հյուսվածքի) մեջ։ Այդ պատճառով տափակ որդերին հաճախ անվանում են պարենքիմային։ Ցածր աստիճանի կազմավորված կենդանիներ են։ Տափակ որդերն առաջին կենդանիներն են, որոնց մոտ երևան են եկել մարմնի երկկողմ համաչափությունը, մարսողության և արտաթորության օրգանները։ Սրանց մոտ առաջին անգամ դիտվում է նաև կենդանու վարքագիծը կարգավորող կենտրոնական նյարդային ապարատ՝ զույգ ուղեղային հանգույցներ («գլխուղեղ»)։ Վերջիններից սկիզբ են առնում երկայնակի նյարդային բներ, որոնք միանում են իրար լայնակի նյարդային թելերով։ Ծծող որդերի շատ տեսակներ հայտնի են որպես մարդկանց և կենդանիների տրեմատոդոզների հարուցիչներ. մակաբուծում են մարդու լյարդում, ենթաստամոքսային գեղձում, աղիներում, թոքերում, արյան մեջ, առաջացնում են տարբեր խանգարումներ: Երիզորդերը սեռահասուն փուլում մարդու և կենդանիների աղիների մակաբույծներ են, առաջացնում են տենիոզ, տենիարինխոզ, էխինոկոկոզ և այլ հիվանդություններ: Կլոր որդերի (նեմատոդներ) շարքին են դասվում ասկարիդները, մազագլուխները, սրատուտները, ֆիլարիաները, տրիխինելները և այլն: Սրանք մեծ քանակությամբ ապրում են հողում, ծովերում և քաղցրահամ ջրերում: Շատերը բույսերի, կենդանիների և մարդկանց մակաբույծներ են. առաջացնում են ասկարիդոզ, տրիխինելոզ, ֆիլարիատոզ և այլ հիվանդություններ: Փշագլուխները (գլանաճիճուներ) ապրում են անողնաշարավոր կենդանիների աղիներում: Մարմինը երկարավուն է (1–65 սմ), առջևի ծայրին գտնվում է կեռիկներով կնճիթը, որով կպչում է տիրոջ աղիների պատին: Կենդանիների ականտոցեֆալոզ հիվանդության հարուցիչներ են, երբեմն հիվանդանում են նաև մարդիկ: Հելմինթոզները որդեր, ճիճուներ, ամբողջ աշխարհում տարածված կենդանատեսակներ են, որոնց մի զգալի մասը զարգացման որոշակի փուլում տեղակայվում է մարդու,կենդանիների օրգանիզմում և բույսերի մեջ` առաջ բերելով որոշակի հիվանդություններ, որոնք կոչվում են հելմինթոզներ: Բնության մեջ գոյություն ունի հելմինթների 2 խումբ` 1) ազատ ապրող հելմինթներ, որոնք կյանքի ընթացքում ապրում են բնության մեջ` չառնչվելով ոչմի տեսակ կենդանու հետ: 2) մակաբույծներ, որոնք կյանքի որոշակի փուլում ապրում են կենդանիների օրգանիզմի տարբեր օրգաններում: Հելմինթները, մակաբուծելով կենդանու օրգանիզմում, մեխանիկորեն վնասում են այն օրգանը, որում տեղակայված են, սնվում են դրա հաշվին, իսկ իրենց կողմից արտադրված նյութերը թունավուրում են կենդանու օրգանիզմը:
Քարաքոս
Բարդ օրգանիզմներ են՝ կազմված սնկից և ֆոտոսինթեզող օրգանիզմից: Նրանց միջև գոյություն ունեն սիմբիոտիկ հարաբերություններ։ Ֆոտոբիոնտը սովորաբար կանաչ ջրիմուռ է կամ ցիանոբակտերիա։ Քարաքոսերի մորֆոլոգիան, ֆիզիոլոգիան և կենսաքիմիան բավականին տարբերվում են առանձին վերցրած բաղադրիչների նույն հատկություններից։ Քարաքոսները լինում են էքստրեմալ միջավայրերում ՝ արկտիկական տունդրաներում, չոր անապատներում, ժայռոտ ծովափերում։ Նրանք հաճախ աճում են նաև խոնավ անտառներում՝ ապրելով ծառերի ճյուղերի և բների վրա, պատերի, խաչքարերի վրա, նաև հողի մակերեսին։ Քարաքոսերը լայնորեն տարածված են և հավանաբար երկարակյաց են։ Բայց շատ քարաքոսեր խոցելի են միջավայրի պայմանների փոփոխությունների նկատմամբ, ուստի հարմար գործիք են գիտնականների համար օդի աղտոտվածությունը, օզոնային շերտի քայքայումը և մետաղներով աղտոտումը գնահատելու համար։

No comments:
Post a Comment