Ֆիզիկա 2017-2018

Գ. Մխիթարյանի <<Գիտլիքների ստուգման առաջադրանքներ>> մաս II, էջ 17

Ջերմության քանակի հաշվում
Տարբերակ 1
I. m = 1գ
t = 1°c
c = 380 Ջ/կգ°c
Q – ?
—————-
Q = cmt = 380 2/կգ°c x 0,001կգ x 1°c = 0, 38Ջ
Պատ.՝ 2

II. m = 250գ = 0,25կգ
t = 1°c
c = 380 Ջ/կգ°c
Q – ?
—————-
Q = 3802/կգ°c x 0,25 = 95Ջ
Պատ.` 3

III. m = 250գ = 0,25կգ
t1 = 20°c
t2 = 620°c
c = 380 Ջ/կգ°c
Q – ?
—————-
Q = cm = (t1 – t2) = 380 Ջ/կգ°c x 0,25կգ (620°c – 20°c) = 380Ջ/կգ°c x 0,25 x 600°c = 36000Ջ = 50կՋ
Պատ.՝ 5



795.
m=20կգ
t=50°c
c=500ջ/կգ°c
Q=?
Q=mct=20կգ*50°c*500ջ/կգ°c=5000ջ

796.
m=100գ=0,1կգ
t1=15°c
t2=115°c
c=500ջ/կգ°c
Q=?
Q=mc(t2-t1)=

797.
m=15կգ
t1=15°c
t2=750°c
c=380ջ/կգ°c
Q=?
Q=mc(t2-t1)=15կգ*380ջ/կգ°c*735°c=4,189,500

798.
V=250սմ3
S=1գ/4մ3
t1=14°c
t2=100°c
c=4200ջ/կգ°c
Q=?
m=S*V=1գ/սմ3*250սմ3=250գ=0,25կգ
Q=mc(t2-t1)=



Գ. Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրաքներ մաս II>> Էջ 3-13

1. Էներգիա
Կինետիկ և պոտենցիալ էներգիաներ
Տարբերակ 1
I. (1) Այն էներգիան, որով մարմինը օժտված է իր շարժման հետևանքով, անվանվում է (1.) կինետիկ էներգիա:
II. (1) Սեղմված զսպանակի էներգիան (2.) պոտենցիալ էներգիայի օրինակ է:
III. (1) Գիրքը դրված է սեղանին: Հատակի նկատմամբ այն օժտված է (2.) պոտենցիալ էներգիայով:
IV. (1) Բրատսկի ՀԷԿ – ում ամբարտակից առաջ և նրանից հետո ջրի մակարդակների տարբերությունը 100մ է: Ի՞նչ էներգիայով է օժտված ամբարտակում գտնվող ջուրը:
Պատ.՝ 2. պոտենցիալ
V. (7) Օգտվելով նախորդ խնդրի պայմաններից՝ հաշվեք ի՞նչ էներգիայով է օժտված ամբարտակում ջրի մակերևույթին մոտ գտնվող ջուրը:
Պատ.՝ 4. 980կՋ
VI. (1) Ընտրեք հարցի առավել ճշգրիտ պատասխանը:
Ի՞նչ էներգիայով է օժտված ընկնող մարմինը:
Պատ.՝ 3. պոտենցիալ և կինետիկ
VII. (2) Ընտրեք հարցի առավել ճշգրիտ պատասխանը:
Ինչի՞ց է կախված մարմնի կինետիկ էներգիան:
Պատ.՝ 3. մարմնի զանգվածից և նրա շարժման արագությունից 
VIII. (2) Միատեսակ չափսերով կապարե և փայտե գնդերը գետնին ընկնելու պահին ունեին նույն արագությունները: Այդ պահին նրանք օժտվա՞ծ էին արդյոք նույն էներգիաներով:
Պատ.՝ 1. ավելի մեծ էներգիա ուներ կապարե գունդը
IX. (3) Հավասար զանգվածներով Ա և Բ չորսուները դրված են տարբեր բարձրություններ ունեցող թեք հարթությունների վրա: Նու՞յնն են արդյոք թեք հարթությունների հիմքերի նկատմամբ չորսուների ունեցած էներգիաները:
Պատ.՝ 1. Ա չորսուի էներգիան ավելի մեծ է, քան Բ չորսուի էներգիան 
X. (1) Մարմնի անկման ժամանակ (1.) պոտենցիալ էներգիան փոխակերպվում է կինետիկի:
Տարբերակ 2
I. (1) Այն էներգիան, որը որոշվում է փոխազդող մարմինների կամ միևնույն մարմնի մասերի փոխադարձ դիրքով, կոչվում է (2.) պոտենցիալ էներգիա:
II. (1) Ճանապարհով շարժվող ավտոմեքենան իր շարժման հետևանքով օժտված է (1.) կինետիկ էներգիայով:
III. (1) Քամուց թեքված ծառի ճյուղը օժտված է (2.) պոտենցիալ էներգիայով:
IV. (1) Ի՞նչ միավորներով են չափում էներգիան:
Պատ.՝ 2. Ջ, կՋ
V. (1) 250 կգ զանգված ունեցող ցցահար մուրճը ցցի նկատմամբ բարձրացված է 5 մ բարձրության վրա: Ի՞նչ էներգիայով է օժտված ցցահար մուրճը ցցի նկատմամբ: 
Պատ.՝ 2. կինետիկ
VI. (5) Հաշվեք ցցահար մուրճի էներգիան ցցի նկատմամբ:
Պատ.՝ 2. 12 250 Ջ
VII. (2) Ի՞նչ էներգիայով է օժտված ցցահար մուրճը անկման ժամանակ:
Պատ.՝ 3. պոտենցիալ և կինետիկ 
VIII. (2) Կապարե և փայտե՝ նույն չափսեր ունեցող երկու գնդեր բարձրացված են նույն բարձրության վրա: Արդյո՞ք նրանք ունեն նույն էներգիաները:
Պատ.՝ 1. ավելի մեծ էներգիայով օժտված է կապարե գունդը, քանի որ նրա զանգվածը մեծ է
IX. (2) Ընտրիր առավել լրիվ պատասխանի համարը: 
Ա և Բ հավասար զանգվածներով ինքնաթիռները թռչում են նույն արագությամբ, բայց Ա-ն ավելի մեծ բարձրության վրա, քան Բ-ն: Հավասա՞ր են արդյոք ինքնաթիռների կինետիկ էներգիաները:
Պատ.՝ 3. ինքնաթիռների կինետիկ էներգիաները հավասար են, քանի որ նրանք ունեն նույն զանգվածը և նույն արագությունները
X. (1) Ո՞ր համարով են նշված բերված նախադասության մեջ բաց թողնված բառերը՝ ճիշտ հաջորդականությամբ:
Նկար 2-ում պատկերված սայլակը բեռի անկման ժամանակ շարժվում է: Այդ սարքում բեռի (1.) պոտենցիալ էներգիան 
Տարբերակ 3
I. (1) Ի՞նչ տեսակի էներգիայով է օժտված ձգված կամ սեղմված զսպանակը:
Պատ.՝ 2. պոտենցիալ 
II. (1) Ընկնող քարը գետնին հարվածելու պահին օժտված է (1.) կինետիկէներգիայով:
III. (1) Լարված ժամացույցի զսպանակը օժտված է (2.) պոտենցիալ էներգիայով: 
IV. (7) Վոլգա –  Դոն ջրանցքի ամենաբարձր տեղամասում ջրի մակերևույթը 44մ-ով բարձր է Դոն գետի ջրի մակարդակից: Ի՞նչ էներգիայով է օժտված ջուրը ջրանցքում՝ գետի ջրի մակարդակի նկատմամբ:
Պատ.՝ 2. պոտենցիալ 
V. (1) Հաշվեք այն էներգիան, որով օժտված է նախորդ խնդրում նշված բարձրության վրա գտնվող 1մ³ ծավալով ջուրը:
Պատ.՝ 1. ≈ 431 կՋ
VI. (1) Երկրի նկատմամբ ի՞նչ տեսակի էներգիայով է օժտված թռչող ինքնաթիռը: Ընտրիր առավել լրիվ պատասխանը:
Պատ.՝ 3. պոտենցիալ և կինետիկ 
VII. Ինչի՞ց է կախված Երկրի մակերևույթի նկատմամբ բարձրացված մարմնի պոտենցիալ էներգիան: Ընտրիր առավել լրիվ պատասխանը:
Պատ.՝ 2. մարմնի՝ Երկրի մակերևույթից ունեցած բարձրությունից և զանգվածից
VIII. (1) Ի՞նչ պայմանների դեպքում երկու միևնույն զանգվածով մարմինները կարող են ունենալ հավասար կինետիկ էներգիաներ:
Պատ.՝ 1. շարժման արագությունները հավասար են
IX. (2) Երկրի մակերևույթի նկատմամբ նո՞ւյն պոտենցիալ էներգիայով են օժտված նկ. 3-ում պատկերված մարմինները:
Պատ.՝ 2. Ա մարմինը ունի ավելի փոքր էներգիա, քան Բ մարմինը
X. (1) Ո՞ր համարով է նշված բերված նախադասության մեջ բաց թողնված բառերը՝ ճիշտ հաջորդականությամբ:
Երբ քամու ազդեցությամբ ծառի ճյուղը կորանում է, օդի … էներգիան փոխակերպվում է ճյուղի …. էներգիայի:
Պատ.՝ 1. պոտենցիալ, կինետիկ
Տարբերակ 4
I. (1) Օդի ո՞ր էներգիան է օգտագործվում հողմաէլեկտրակայաններում:
Պատ.՝ 1. կինետիկ
II. (1) Բալոնում սեղմված գազը օժտված է (2.) պոտենցիալ էներգիայով:
III. (1) Ո՞ր էներգիայի հաշվին են շարժվում ձեռքի մեխանիկական ժամացույցի սլաքները:
Պատ.՝ 2. զսպանակի պոտենցիալ էներգիայի
IV. (1) 2500 կգ զանգվածով մուրճը բարձրացված է 1,5 մ բարձրության վրա: Ի՞նչ տեսակի էներգիայով է օժտված բարձրացված մուրճը:
Պատ.՝ 2. պոտենցիալ
V. (5) Օգտվելով նախորդ խնդրի պայմաններից՝ հաշվեք բարձրացված մուրճի էներգիան:
Պատ.՝ 3. 36750 Ջ
VI. (1) Ընկնելու ժամանակ մուրճը ի՞նչ էներգիայով է օժտված: Ընտրիր առավալ լրիվ պատասխանը:
Պատ.՝ 3. կինետիկ և պոտենցիալ
VII. (2) Փոխվո՞ւմ է արդյոք մարմնի էներգիան, երբ այն կատարում է աշխատանք:
Պատ.՝ 1. չի փոխվում 
VIII. (2) Ի՞նչ պայմանի դեպքում նույն արագությամբ շարժվող երկու մարմիններ կունենան հավասար կինետիկ էներգիաներ:
Պատ.՝ 2. մարմինների զանգվածները հավասար են
IX. (2) Հավասա՞ր են արդյոք նկար 4-ում պատկերված միանման աղյուսների՝ Երկրի նկատմամբ ունեցած պոտենցիալ էներգիաները:
Պատ.՝ 2. Բ – ն ունի ավելի մեծ էներգիա
X. (2) Ո՞ր համարով է նշված բերված նախադասության մեջ բաց թողնված բառերը՝ ճիշտ հաջորդականությամբ:
Երբ սահնակը սահում է սարից, ապա …. էներգիան փոխակերպվում է …. էներգիայի:
Պատ.՝ 1. պոտենցիալ, կինետիկ
Ջերմային երևույթներ
Ջերմահաղորդում և աշխատանք
2. Ջերմահաղորդման տեսակները
Տարբերակ 1
I. (1) Ջերմահաղորդման ո՞ր ձևի վրա է հիմնված բնակարանների ջրային ջեռուցման համակարգի աշխատանքը:
Պատ.՝ 2. կոնվեկցիայի
II. (1) Երկփեղկ պատուհանները լավ են պաշտպանում ցրտից, որովհետև փեղկերի միջև գտնվող օդը օժտված է (2.) վատ ջերմահաղորդականությամբ:
Ո՞ր նյութերն ունեն….
III. (2) ամենամեծ ջերմահաղորդականությունը
Պատ.՝ 3. արծաթ, 4. թուջ
IV. (2) ամենափոքր ջերմահաղորդականությունը
Պատ.՝ 1. թուղթ, 2. ծղոտ
V. (1) Ի՞նչ գույնով են ներկում ինքնաթիռների, Երկրի արհեստական արբանյակների, օդապարիկների արտաքին մակերևույթները, որպեսզի խուսափեն նրանց գերտաքացումից:
Պատ.՝ 1. բաց արծաթագույն
VI. (1) Փայտի կտորին մեխված են երկու միատեսակ մետաղյա սպիտակ թիթեղներ: Նրանցից մեկի ներքին մակերևությը պատված է մրով, իսկ մյուսինը թողած է փայլուն: Թիթեղների արտաքին մակերևույթներին մոմով կպցված են լուցկիներ: Թիթեղների միջև տեղավորում են մետաղյա շիկացած գունդ (նկ. 5): Լուցկիները միաժամանա՞կ կպոկվեն թիթեղներից:
Պատ.՝ 2. մրոտված մակերևույթով թիթեղից լուցկին ավելի շուտ կպոկվի
VII. (1) Կփոխվի՞ արդյոք մարմնի ջերմաստիճանը, եթե նա ճառագայթմամբ ավելի շատ էներգիա է կլանում, քան արձակում:
Պատ.՝ 1. մարմինը կտաքանա
VIII. (2) Ի՞նչ ուղղությամբ կտեղափոխվի օդը ամառային տաք օրվա ընթացքում (նկ. 6):
Պատ.՝ 1. ԱԲԳԴ
Տարբերակ 2
I. (1) Ջերմահաղորդման ո՞ր ձևով է տաքանում գազօջախին դրված կաթսայում գտնվող ջուրը:

Պատ.՝ 2. կոնվեկցիայով
II. (1) Որպեսզի պտղատու ծառերը չցրտահարվեն, ձմռանը նրանց բները ծածկում են թեփով:
Թեփը օժտված է (1.) լավ ջերմահաղորդականությամբ:
Ո՞ր նյութերն են օժտված.
III. (2) լավ ջերմահաղորդականությամբ
Պատ.՝ 3. ալյումին, 4. կապար
IV. (2) վատ ջերմահաղորդականությամբ 
Պատ.՝ 1. օդ, 2. բուրդ
V. (1) Թվարկվածներից որո՞ւմ մեջ է ջերմահաղորդումը կատարվում հիմնականում ջերմահաղորդականությամբ:
Պատ.՝ 2. աղյուս
VI. (2) Փորձանոթներից մեկը պատված է մրով, մյուսը սպիտակեցված է կրով (նկ. 7): Նրանց մեջ լցված է միատեսակ ջերմաստիճան ունեցող տաք ջուր: Փորձանոթներից որի՞ ջուրը ավելի արագ կսառչի:
Պատ.՝ 1. սպիտակեցված փորձանոթում
VII. (1) Կարելի՞ է կանխագուշակել, թե ի՞նչ ուղղությամբ կփչի քամին ծովափում, երբ սկսվեն աշնանային ցուրտ եղանակները:
Պատ.՝ ցամաքից դեպի ծով
VIII. (1) Սենյակում օդը տաքանում է ջրային ջեռուցման մարտկոցի միջոցով (նկ. 8): Սենյակում ի՞նչ ուղղությամբ է տեղափոխվում օդը:
Պատ.՝ 1. ԱԲԳԴ
Տարբերակ 3
I. (1) Ջերմահաղորդում ո՞ր տեսակի շնորհիվ ենք տաքանում խարույկի մոտ:
Պատ.՝ 2. կոնվեկցիայի
II. (1) Նույն ջերմաստիճանն ունեցող առարկաները շոշափելիս մետաղական առարկաները ավելի սառն են թվում, քան մյուսները: Դա բացատրվում է նրանով, որ մետաղները օժտված են (1.) լավ ջերմահաղորդականությամբ:
Ո՞ր նյութերն են օժտված.
III. (1) լավ ջերմահաղորդականությամբ
Պատ.՝ 2. արույր, 3. երկաթ
IV. (2) վատ ջերմահաղորդականությամբ
Պատ.՝ 1. ջուր
V. (1) Կարելի՞ է կանխագուշակել, թե ծովափում ամռան շոգ օրվա ընթացքում ի՞նչ ուղղությամբ կփչի քամին:
Պատ.՝ 1. չի կարելի
VI. (1) Անօդ տարածության մեջ իրարից հեռացված մարմինների միջև ջերմահաղորդման ո՞ր տեսակն է հնարավոր:
Պատ.՝ 3. ճառագայթում
VII. (1) Կփոխվի՞ արդյոք մարմնի ջերմաստիճանը, եթե նա ճառագայթմամբ ավելի շատ էներգիա է անջատում, քան կլանում:
Պատ.՝ 2. մարմինը սառչում է
VIII. (1) Անոթում եղած ջուրը տաքանում է սպիրտայրոցի օգնությամբ (նկ. 9): Ո՞ր ուղղությամբ նա կտեղափոխվի:
Պատ.՝ 1. ԱԲԳԴ
Տարբերակ 4
I. (1) Ջերմահաղորդման ո՞ր տեսակի շնորհիվ են տաքանում մթնոլորտի ներքևի շերտերը:
Պատ.՝ 2. կոնվեկցիայի
II. (1) Որպեսզի արդուկի բռնակը չտաքանա, այն պատրաստվում է պլաստմասսայից: Պլաստմասսան օժտված է (2.) վատջերմահաղորդականությամբ:
Ո՞ր նյութերն են օժտված.
III. (2) լավ ջերմահաղորդականությամբ
Պատ.՝ 1. պողպատ, 3. պղինձ
IV. (2) վատ ջերմահաղորդականությամբ
Պատ.՝ 2. խցան, 4. օդ
V. (2) Թվարկվածներից որո՞ւմ կոնվեկցիայի միջոցով կարող է իրականանալ ջերմահաղորդումը:
Պատ.՝ 1. ջրում, 3. օդում
VI.  (2) Ձյան վրա դրված են սպիտակ, սև և կանաչ մահուդի երեք կտորներ: Որոշ ժամանակ անց նրանց տակի ձյունը հալվում է (նկ. 10): Նկարի վրա ո՞ր համարով է նշված սպիտակ, սև և կանաչ մահուդը:
Պատ.՝ 1. սպիտակը – 1, սևը – 2, կանաչը – 3
VII. (1) Ո՞ր թեյնիկում ջուրը ավելի արագ կսառչի՝ մաքուր սպիտակում, թե մրոտվածում:
Պատ.՝ 3. մաքուր սպիտակում
VIII. (2) Ամառային շոգ օրվա ընթացքում մթնոլորտում օդը ո՞ր ուղղությամբ կտեղափոխվի (նկ. 11):
Պատ.՝ 2. ԱԴԳԲ



Գ. Մխիթարյանի «Ֆիզիկայի գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս I» էջ 10-17

Նախնական տեղեկություններ նյութի կառուցվածքի մասին

1. Մոլեկուլներ և նրանց շարժումը
Տարբերակ 1
I. Կարո՞ղ է բուսական յուղի կաթիլը անսահմանափակ տարածվել ջրի մակերևույթով:
Պատ.՝ 2. չի կարող: Կաթիլը կտարածվի այնքան ժամանակ, քանի դեռ շերտի հաստությունը չի հավասարվել յուղի ամենափոքր մասնիկների չափերին

Ընտրեք ճիշտ սահմանումը

II. փոքրագույն մասնիկները, որոնցից կազմված են տարբեր նյութերը, կոչվում են (2.) մոլեկուլներ:

III. նյութի փոքրագույն մասնիկների բաղկացուցիչ մասերը կոչվում են (1.) ատոմներ:

IV. Ո՞ր նյութերում է (պինդ, հեղուկ թե գազային) տեղի ունենում դիֆուզիան:
Պատ.՝ 4. դիֆուզիա տեղի է ունենում պինդ մարմիններում, հեղուկներում, գազերում

V. Թթու դնելիս թարմ վարունգների վրա տաք աղաջուր են լցնում: Ինչո՞ւ է վարունգների աղիացումը տաք ջրում ընթանում ավելի արագ:
Պատ.՝ 3. մոլեկուլների շարժման արագությունը մեծանում է, և դիֆուզիան արագ է կատարվում

VI. Նյութի մոլեկուլների միջև (1.) գոյություն ունի փոխադարձ ձգողություն և վանողություն:

Տարբերակ 2
I. Նույն նյութի մոլեկուլները (1.) իրարից չեն տարբերվում:

II. Տարբեր նյութերի մոլեկուլները (2.) տարբերվում են միմյանցից:

III. Ի՞նչ է դիֆուզիան:
Պատ.՝ 1. մի նյութի մոլեկուլների ներթափանցումն է մյուս նյութի մոլեկուլների մեջ, 3. նյութերի ինքնուրույն (առանց արտաքին ազդեցությունների) միմյանց խառնվելը

IV. Դիֆուզիայի երևույթից նյութի կառուցվածքի վերաբերյալ ի՞նչ կարևոր եզրակացություն կարելի է անել:
Պատ.՝ 2. բոլոր նյութերի մոլեկուլները անընդհատ շարժվում են

V. Որոշ պողպատե դետալների ամրությունը մեծացնելու համար նրանց մակերևույթները պատում են քրոմով (այդ պրոցեսը կոչվում է քրոմապատում): Քրոմապատման համար դետալը տեղավորում են քրոմի փոշու մեջ և տաքացնում մինչև 1000°C: 10 – 15 ժամ հետո քրոմը թափանցում է պողպատի վերին շերտի մեջ: Ֆիզիկական ի՞նչ երևույթ է տեղի ունենում:
Պատ.՝ 1. դիֆուզիա

VI. Ի՞նչ նպատակով են տաքացնում պողպատե դետալները և քրոմի փոշին:
Պատ.՝ 2. մեծանում են երկու նյութերի մոլեկուլների շարժման արագությունները, և դիֆուզիան արագ է ընթանում

Տարբերակ 3
I. Մետաղների, հեղուկների և օդի տաքացման դեպքում նրանց ծավալը (2.) մեծանում է:

II. որովհետև նյութերը (1.) կազմված են առանձին մասնիկներից:

III. նրանց տաքացման դեպքում մասնիկների միջև արանքները (2.) մեծանում են:

IV. Դիֆուզիան կախվա՞ծ է ջերմաստիճանից:
Պատ.՝ 1. ինչքան ջերմաստիճանը բարձր է, այնքան դիֆուզիան արագ է ընթանում

V. Արդյո՞ք նույն արագությամբ են շարժվում մոլեկուլները տաք ջրում և սառը ջրում:
Պատ.՝ 3. տաք ջրում արագությունն ավելի մեծ է, քան սառը ջրում

VI. Նյութի մոլեկուլները ձգում են միմյանց: Այդ դեպքում ինչո՞ւ նրանց միջև կան ազատ տարածություններ, և նրանք կիպ չեն կպչում իրար: Դրա պատճառը այն է, որ մոլեկուլները (3.) իրար շատ մոտենալու դեպքում միմյանց վանում են 

Տարբերակ 4
I. Ապակե սրվակի մեջ լցնում են ջուր, իսկ հետո զգուշորեն ավելացնում են սպիրտ: Չափելով սպիրտի մակարդակը՝ այն խառնում են ջրի հետ: Պարզվում է, որ ստացված խառնուրդի ծավալը փոքր է երկու հեղուկների ծավալների գումարից: Բերված բացատրություններից ո՞րն է ճիշտ:
Պատ.՝ 3. ջրի մասնիկների միջև կան միջմոլեկուլային տարացքներ, որտեղ էլ տեղավորվում են սպիրտի մասնիկները
Ի՞նչ մասնիկներից է կազմված …… մոլեկուլը.

II. թթվածնի
Պատ.՝ 3. երկու ատոմ թթվածնից

III. ջրածնի
Պատ.՝ 4. երկու ատոմ ջրածնից

IV. ջրի
Պատ.՝ 1. երկու ատոմ ջրածնից և մեկ ատոմ թթվածնից

V. Ո՞ր մարմիններում է դիֆուզիան արագ ընթանում՝ պինդ, հեղուկ, թե գազային:
Պատ.՝ 4. գազերում

VI. Նո՞ւյն արագությամբ են շարժվում արդյոք օդի մոլեկուլները ամռան շոգ և ձմռան ցուրտ օրերին:
Պատ.՝ 2. ամռանը ավելի արագ, քան ձմռանը


2. Նյութի երեք վիճակը
Տարբերակ 1
I. (1) Մոլեկուլները ինչպե՞ս են դասավորված պինդ մարմիններում և ինչպիսի՞ շարժում են կատարում:
Պատ.՝ 3. մոլեկուլները դասավորված են կանոնավոր և տատանվում են հավասարակշռության դիրքի շուրջը

II. (2) Բերված հատկություններից որո՞նք են պատկանում հեղուկներին:
Պատ.՝ 1. ունեն որոշակի ծավալ, 3. ընդունում են անոթի ձևը, 4. քիչ են սեղվում

III. (1) Կփոխվի՞ գազի ծավալը, եթե այն 1լ տարողությամբ անոթից պոմպով դուրս քաշենք և լցնենք 2լ տարողությամբ անոթի մեջ:
Պատ.՝ 1. կմեծանա երկու անգամ

IV. (3) Մոլեկուլները դասավորված են շատ մեծ հեռավորությունների վրա (իրենց չափերի հետ համեմատած). փոխազդեցության ուժը նրանց միջև թույլ է, շարժումը՝ քաոսային: Դա ինչպիսի՞ մարմին է:
Պատ.՝ 1. գազ

V. (1) Ի՞նչ վիճակում կարող է գտնվել պողպատը՝ պինդ, հեղուկ, գազային:
Պատ.՝ 4. բոլոր երեք վիճակներում

Տարբերակ 2
I. (2) Մոլեկուլները ինչպե՞ս են դասավորված հեղուկներում և ինչպիսի՞ շարժում են կատարում:
Պատ.՝ 1. մոլեկուլները դասավորված են մոլեկուլի չափերից փոքր հեռավորության վրա և ազատ տեղափոխվում են մեկը մյուսի նկատմամբ

II. (2) Բերված հատկություններից որո՞նք են պատկանում գազերին:
Պատ.՝ 1. գրավում են իրենց հատկացված ողջ ծավալը, 4. հեշտ են սեղմվում, 5. չունեն սեփական ձև

III. (1) Չափանոթում կա 100սմ³ ծավալով ջուր: Այն լցնում են 200սմ³ տարողություն ունեցող բաժակի մեջ: Կփոխվի՞ ջրի ծավալը:
Պատ.՝ 3. չի փոխվի

IV. (3) Մոլեկուլները կիպ դասավորված են, ուժեղ ձգում են իրար, և յուրաքանչյուր մոլեկուլ տատանվում է որոշակի դիրքի շուրջ: Ի՞նչ մարմին է դա:
Պատ.՝ 3. պինդ մարմին

V. (1) Ջուրը ինչպիսի՞ վիճակներում կարող է գտնվել՝ պինդ, հեղուկ, գազային:
Պատ.՝ 4. բոլոր երեք վիճակներում

Տարբերակ 3
I. (2) Ինչպե՞ս են դասավորված գազի մոլեկուլները և ինչպիսի՞ շարժում են կատարում:
Պատ.՝ 2. մոլեկուլները դասավորված են մոլեկուլի չափերը մի քանի անգամ գերազանցող հեռավորությունների վրա և շարժվում են անկանոն:

II. (2) Բերված հատկություններից որո՞նք են պատկանում պինդ մարմիններին:
Պատ.՝ 1. դժվար են փոխում ձևը, 3. պահպանում են իրենց ձևը, 5. դժվար են սեղմվում

III. (1) Կփոխվի՞ գազի ծավալը, եթե այն պոմպով քաշենք 20լ տարողությամբ բալոնից և լցնենք 40լ տարողությամբ բալոնի մեջ:
Պատ.՝ 1. կմեծանա 2 անգամ

IV. (2) Կա՞ այնպիսի նյութ, որի մոլեկուլները դասավորված են մեծ հեռավորությունների վրա, ուժեղ ձգում են միմյանց և տատանվում են որոշակի դիրքերի շուրջը:
Պատ.՝ 4. այդպիսի նյութ գոյություն չունի

V. (1) Ինչպիսի՞ վիճակում կարող է գտնվել սնդիկը՝ պինդ, հեղուկ, գազային:
Պատ.՝ 4. բոլոր երեք վիճակներում

Տարբերակ 4
I. (3) Ներքևում նշված է մոլեկուլի վարքը հեղուկներում, գազերում և պինդ մարմիններում: Ի՞նչն է ընդհանուր հեղուկների և գազերի համար:
Պատ.՝ 3. մոլեկուլները շարժվում են անկանոն

II. (2) Տրված հատկություններից որո՞նք են պատկանում պինդ մարմիններին:
Պատ.՝ 1. ունեն որոշակի ծավալ, 4. քիչ են սեղմվում

III. (1) Շշում կա 0,5լ ծավալով ջուր: Այն լցնում են 1լ տարողությամբ անոթի մեջ: Կփոխվի՞ արդյոք ջրի ծավալը:
Պատ.՝ 3. չի փոփոխվի

IV. (3) Մոլեկուլները դասավորված են այնպես, որ նրանց միջև եղած հեռավորությունները փոքր են մոլեկուլի չափերից: Նրանք ուժեղ ձգում են միմյանց և տեղափոխվում են մի տեղից մյուսը: Ինչպիսի՞ մարմին է դա:
Պատ.՝ 2. հեղուկ

V. (1) Ինչպիսի՞ վիճակում կարող է գտնվել թթվածինը՝ պինդ, հեղուկ, գազային:
Պատ.՝ 4. բոլոր երեք վիճակներում



Լաբորատոր աշխատանք 3
Թելավոր ճոճանակի տատանումների ուսումնասիրումը

Աշխատանքի նպատակը. պարզել թելավոր ճոճանակի տատանումների պարբերության և հաճախության կախումները թելի երկարությունից:


Անհրաժեշտ սարքեր և նյութեր. անցքով կամ կեռիկով գնդիկ, թել, ամրակալան՝ կցորդիչով և թաթով, վայրկենաչափ կամ վայրկենացույց սլաքով ժամացույց, չափերիզ:


Աշխատանքի ընթացքը.

1. Սեղանին դրեցի ամրակալանը և նրա վերևի ծայրին կցորդիչով ամրացրեցի թաթը: Դրանից մոտ 100 սմ երկարությամբ թելից կախեցի գնդիկն այնպես, որ փոքր-ինչ բարձր լինի սեղանից:
2. Ճափերիզով չափեցի այդ ճոճանակի / թելի երկարությունը:
3. Գնդիկը շեղեցի հավասարակշռության դիրքից 8 / 10 սմ և բաց թողեցի:
4. Չափեցի N=40 լրիվ տատանումների ժամանակը: Հաշվեցի տատանումների T տարբերությունը՝ T=t/N: Եվ հաճախականությունը՝ ν=N/t:
5. Փորձը կրկնեցի՝ կաճացնելով թելը 4 անգամ՝ 25սմ=0.25մ: Տատանումների լայնույթը դարձրեցի 2 / 3 սմ:
6. Ստացված արդյունքները գրառեցի աղյուսակում:


Իմ եզրակացությունը: Ճոճանակի թելի երկարությունից՝ տատանումների պարբերության և հաճախականության կախումների վերաբերյալ:



Էներգիա
1. Որ մեծությունն է կոչվում էներգիա
Այն մեծությունը, որը բնութագրում է մարմնի աշխատանք կատարելու ունակությունը:

2. Օրինակներով ցույց տալ էներգիայի և աշխատանքի կապը
3. Ինչ միավորներով է չափվում էներգիան միավորների ՄՀ-ում:
Միավորների ՄՀ-ում էներգիայի միավորը մեկ ջոուլն է (1Ջ):

4. Մեխանիկական էներգիայի տեսակները
Կա մեխանիկական էներգիայի երկու տեսակ՝ կինետիկ և պոտենցիալ:

5. Որ էներգիան են անվանում կինետիկ
Կինետիկ էներգիա է կոչվում մարմնի շարժմամբ պայմանավորված էներգիան:

6. Ինչ մեծություններից է կախված մարմնի կինետիկ էներգիան, որ բանաձևով է որոշվում այն
Eկ=mv2/2

7. Երբ է մարմնի կինետիկ էներգիան զրո
Մարմնի կինետիկ էներգիան զրո է, երբ մարմինը դադարի վիճակում է:

8. Որ էներգիան են անվանում պոտենցիալ
Պոտենցիալ էներգիա է կոչվում մարմինների փոխազդեցությամբ պայմանավորված էներգիան։

9. Բերել պոտենցիալ էներգիայով օժտված մարմինների օրինակներ
Ճկված քանոնը, ամբարտակի ետևում ամբարված ջուրը և գլանի մեջ սեղմված օդը օժտված են պոտենցիալ Էներգիայով:

10. Ինչ բանաձևով է որոշվում Երկրի մակերևույթից որոշակի բարձրությամբ մարմնի պոտենցիալ էներգիան
Eպ=mgh



Լուծել Է. Ղազարյանի դասագրքից էջեր 177, 178-ից խնդիրներ
29.  Ի՞նչ արագացում է ձեռք բերում 3կգ զանգվածով մարմինը 6Ն ուժի ազդեցությամբ:
m = 3կգ
F = 6Ն
a = ?

a = F/m = 6Ն/3կգ = 6կգ մ/վ2 = 3կգ = 2մ/վ2

30. Ի՞նչ արագացմամբ է թափ հավաքում 60տ զանգվածով ռեակտիվ ինքնաթիռը, եթե նրա շարժիչի քարշի ուժը 90կՆ է: Օդի դիմադրությունը հաշվի չառնել:
m = 60տ
F = 90կՆ
a = ?

60տ = 60000կգ
90կՆ = 90000Ն
a = F/m = 90000Ն/60000կգ = 1,5մ/վ2

32. Որոշեք 200 կգ զանգվածով մարմնին 0,2 մ/վ ² արագացում հաղորդող ուժի մոդուլը:
m = 200կգ
a = 0,2մ/վ2
F = ?


F = am = 0,2մ/վ2 x 200կգ = 40Ն
Պատ՝. 40 Ն:

37. Մարմինը 60 Ն ուժի ազդեցությամբ շարժվում է 8մ/վ ² արագացմամբ: Ի՞նչ ուժ է անհրաժեշտ կիրառել մարմնի վրա, որպեսզի այն շարժվի 2մ/վ ² արագացմամբ:
a1 = 8մ/վ2
F1 = 60Ն
a2 = 2մ/վ2
F2 = ?


m1 = F1/a1 = 60Ն/8մ/վ2 = 7,5կգ
F2 = a2m1= 2մ/վ2 x 7,5կգ = 15Ն
Պատ՝. 15 Ն:

38. Ինչ-որ ուժի ազդեցությամբ 10 կգ զանգվածով մարմինը ձեռք է բերում 2 մ/վ ² արագացում: Ի՞նչ արագացում ձեռք կբերի այդ նույն ուժի ազդեցությամբ 5 կգ զանգվածով մարմինը:
m1 = 10կգ
a1 = 2մ/վ2
m2 = 5կգ
a2 = ?


F1 = a1m1 = 2մ/վ2 x 10կգ = 20Ն
a2 = F1/m2 = 20Ն/5կգ = 4մ/վ2
Պատ՝. 4 մ/վ²

39. 400 գ և 600 գ զանգվածով մարմինների վրա ազդում է միևնույն ուժը: Հաշվեք այդ մարմինների արագացումների հարաբերությունը:
Պատ՝. 1,5

40. 40 Ն ուժը մարմնին հաղորդում է 0,8 մ/վ² արագացում: Ի՞նչ ուժ է անհրաժեշտ այդ մարմնին 0,15մ/վ² արագացում հաղորդելու համար:
F1 = 40Ն
a1 = 0,8մ/վ2
a2 = 0,15մ/վ2
F2 = ?


m1 = F1/a1 = 40Ն/0,8մ/վ2 = 50կգ
F2 = a2m1 = 0,15մ/վ2 x 50կգ = 7,5Ն
Պատ՝. 7,5 Ն

46. Երկու աշակերտ ուժաչափը 50 Ն ուժով քաշում են հակառակ ուղղություններով: Ի՞նչ ցույց կտա ուժաչափը:
Պատ՝. 50 Ն



Մարմնի իմպուլս
1. Որ մեծությունն է կոչվում մարմնի իմպուլս
Մարմնի իմպուլս կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի զանգվածի և արագության արտադրյալին:

2. Ինչ բանաձևով է որոշվում մարմնի իմպուլսը
p=mv

3. Ինչ միավորով է չափվում իմպուլսը միավորների ՄՀ-ում
Միավորների ՄՀ-ում իմպուլսը միավորը 1կգ·մ/վ-ն է:

4. Իմպուլսը վեկտորական մեծություն է, թե սկալյար
Իմպուլսը վեկտորական մեծություն է:

5. Ինչն են անվանում համակարգի իմպուլս
Համակարգի իմպուլս է կոչվում համակարգի բոլոր մարմինների իմպուլսների գումարը:

6. Մարմինների որ համակարգն է կոչվում փակ
Համակարգը կոչվում է փակ, եթե համակարգի մարմինները չեն փոխազդում արտաքին մարմինների հետ, կամ այդ փոխազդեցությունն այնքան փոքր է, որ կարելի է անտեսել:

7. Ձևակերպեք իմպուլսի պահպանման օրենքը
Փակ համակարգի մարմիննների իմպուլսների գումարը, անկախ այդ մարմինների փոխազդեցությունից, չի փոխվում:

8. Որ շարժումն է կոչվում ռեակտիվ
Ռեակտիվ է կոչվում այն շարժումը, որն առաջանում է, երբ մարմնից անջատվում է նրա մի մասը՝ որոշակի արագությամբ, որի հետևանքով մնացած մասը ձեռք է բերում հակառակ ուղղված արագություն:

9. Ինչ կառուցվածք ունի հրթիռը
Հրթիռը բաղկացած է երկու հիմնական մասերից՝ պատյանից և վառելանյութից: Պինդ վառելանյութով աշխատող հրթիռներում օգտագործում են հատուկ տեսակի վառոդ, իսկ հեղուկ վառելանյութով աշխատող հրթիռներում՝ կերոսին, հեղուկ ջրածին և այլն: Հրթիռի պատյանն ունի ելքի փողակ, այսինքն՝ հատուկ տեսքի մեկ կամ մի քանի անցք: Այդ անցքերից շատ մեծ արագությամբ դուրս են նետվում այրման արագասիքները՝ բարձր ճնշման և ջերմաստիճանի գազերը:



Դինամիկա
1. Նյուտոնի առաջին օրենքի ձևակերպումը
Մարմինը պահպանում է իր դադարի կամ ուղղագիծ հավասարաչափ շարժման վիճակը, եթե նրա վրա այլ մարմիններ չեն ազդում կամ դրանց ազդեցությունները համակշռված են:

2. Բերել Նյուտոնի առաջին օրենքը հաստատող օրինակներ
Նյուտոնի առաջին օրենքի ճշմարտացիությունը կախված է հաշվարկման մարնի ընտրությունից: Եթե որպես հաշվարկման մարմին ընտրենք Երկրի նկատմամբ անշարժ կամ ուղղագիծ հավասարաչափ շարժվող որևէ մարմին, ապա կհամոզվենք, որ Նյուտոնի առաջին օրենքը գործում է:

3. Ինչ պայմաններում է մարմինը շարժվում ուղղագիծ հավասարաչափ
Երբ նրա վրա ազդոզ ուժերը համակշռում են:

4. Մարմնի վրա ազդող ուժերի համազորը զրո է: Մարմինը շարժվում է, թե գտնվում է դադարի վիճակում
Եթե մարմնի վրա ազդող ուժերի համազորը զրո է, ապա մարմինը գտնվում է դադարի վիճակում:

5. Ինչն է մարմնի արագության փոփոխության պատճառը
Երբ մարմնի վրա ազդում է այլ մարմինները ապա այն իր արագությունը փոփոխում է:

6. Նյուտոնի երկրորդ օրենքի ձևակերպումը, գրել բանաձևը
Մարմնի արագացումն ուղիղ համեմատական է մարմնի վրա ազդող ուժին և հակադարձ համեմատական՝ մարմնի զանգվածին:
F=ma

7. Որ դեպքում է մարմինը շարժվում արագացմամբ
Երբ արագությունը փոփոխվում է:

8. Բերել մարմինների փոխազդեցության օրինակներ
Սայլակը հրենք ձորից:

9. Նյուտոնի երրորդ օրենքի ձևակերպումը, գրել բանաձևը
Երկու մարմիններ միմյանց հետ փոխազդում են մոդուլով հավասար և հակառակ ուղղված ուժերով:
F1=-F2

Լուծել հետևյալ խնդիրները՝
1. Ինչ-որ համազոր ուժի ազդեցությամբ 100կգ զանգվածով մարմինը շարժվում է 0,3մ/վ2 արագացմամբ: Ինչ արագացմամբ կշարժվի 120կգ զանվածով մարմինն այդ նույն ուժի ազդեցությամբ:
F=ma=100*0,3=30 a=F/m=30/120=0,25 մ/վ²
2. Ինչ հաստատուն ուժի ազդեցությամբ դադարի վիճակում գտնվող 0,3 կգ զանգվածով մարմինը 5վ-ում կանցնի 25մ ճանապարհ:
m=0,3կգ
t=5վ
S=25մ
F-?
F=ma
a=Vմիջ/t
Vմիջ=S/t     =>     F=m• Vմիջ/t=m• (S/t):t=m•S/t2 = 0,3կգ•25մ/(5վ)2 =0,3կգ•25մ/25վ2=0,3կգ•մ/վ2=0,3Ն
Պատ.՝ 0.3Ն:

3. Որքան ժամանակում 5000Ն համազոր ուժի ազդեցությամբ շարժվող 1տզանգվածով մարմնի արագությունը կաճի 500մ/վ-ից մինչև 2000մ/վ:
a=5000/1000=5 v=at t=v/a=300 վ

4. 50Ն հաստատուն համազոր ուժի ազդեցությամբ շարժվող 100կգ զանգվածովմարմնի արագությունը 8վ-ում աճեց մինչև 10մ/վ: Գտնել մարմնիարագությունը այդ ժամանակահատվածի սկզբում:
a=50/100=0,5 at=v=0,5*8=4 v0=10-4=6 մ/վ

5. Դիտորդից ինչ հեռավորության վրա է հարվածում կայծակը, եթե ամպերի որոտը կայծակը նկատելուց4վ հետո է հասնում դիտորդին: Ձայնի տարածմանարագությունը` 330մ/վ է:
t=4վ
Vձայն=330մ/վ
S=?
S=Vձայն•t
S=330մ/վ•4վ
S=1320մ
Պատ.՝ 1320մ:



Հավասարաչափ արագացող շարժում
1. Որ անհավասարաչափ շարժումն է կոչվում հավասարաչափ արագացող
Հավասարաչափ արագացող շարժում է կոչվում այն շարժումը, որի ընթացքում մարմնի արագությունը կամայական հավասար ժամանակամիջոցներում աճում է միևնույն չափով:

2. Ինչ է ցույց տալիս արագացումը: Որն է արագացման միավորը, և ինչպես է այն սահմանվում: Գրել բանաձևը:
Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է կամայական ժամանակամիջոցում արագության կրած փոփոխության և այդ ժամանակամիջոցի հարաբերությանը, կոչվում է հավասարաչափ արագացող շարժման արագացում:  
Արագացումն ընդունված է նշանակել a տառով: Եթե հավասարաչափ փոփոխական շարժում կատարող մարմնի արագությունը t ժամանակամիջոցում փոխվել է Δv -ով, ապա համաձայն սահմանման՝ մարմնի արագացումը կլինի a=Δvt
Δv=v2−v1`ցանկացած ֆիզիկական մեծության համար վերջնական և սկզբնական արժեքների տարբերությունը կան փոփոխությունն ընդունված է նշանակել Δ-ով:

3. Հավասարաչափ շարժման ճանապարհի և արագության բանաձևը և գրաֆիկը
Միավորների ՄՀ-ում արագացման միավորը 1 մ/վ2-ն է: Դա այն մարմնի արագացումն է, որի արագությունը յուրաքանչյուր վայրկյանում փոխվում է 1 մ/վ -ով։

4. Հավասարաչափ արագացող շարժման արագության և ճանապարհի բանաձևերը և գրաֆիկը, երբ արագությունը աճում է, և երբ նվազում է:

Լրացուցիչ առաջադրանք
1. Որքան ժամանակում սահնակը, շարժումն սկսելով դադարի վիճակից, կանցնի 72մ ճանապարհ, եթե շարժվում է հաստատուն` 4մ/վ2:
a = v/t
a = 72մ/4մ/վ2 = 18մ/վ

2. Ավտոնեքենան դուրս գալով կանգառից, 10վ-ում անցնում է 400մ ճանապարհ: Մեքենայի շարժումը համարելով հավասարաչափ արագացող`որոշեք այդ շարժման արագացումը և մեքենայի վերջնական արագությունը:
V = S/t
V = 400մ/10վ = 40մ/վ
a = V/t
a = 4մ/վ2



Լաբորատոր աշխատանք
Հաշվարկման մարմին: Շարժման հարաբերականությունը
Փորձ 1
Անհրաժեշտ պարագաներ – թուղթ և փայտե չորսու
Փորձի ընթացքը. փայտե չորսուն դրեցի թղթի վրա և թղթի ծայրից դանդաղ ձգեցի: Հետևեցի չորսույի և թղթի վիճակներին:
1. Սեղանի նկատմամբ թուղթը և չորսուն շարժվում են:
2. Այս դեպքում սեղանը ընտրված է որպես հաշվարկման մարմին:
3. Թղթի նկատմամբ չորսուն դադարի վիճակում է:
4. Թղթի նկատմամբ սեղանը շարժման մեջ է:
5. Որպես հաշվարկման մարմին ընտրել եմ թուղթը:
6. Որպեսզի որոշեմ մարմինը գտնվում է շարժման մեջ թե դադարի, ես ընտրում եմ հաշվարկման մարմինը:
7. Թուղթը և չորսուն ընտրելով որպես հաշվարկման մարմին, կարող եմ ասել, որ սեղանը շարժվում է:


Փորձ 2
Փայտե չորսուն դրեցի թղթի վրա և թղթի ծայրից կտրուկ ձգեցի, հետևեցի չորսույի և թղթի վիճակներին:
1. Ձգելու ընթացքում թուղթը սեղանի նկատմամբ գտնվում է շարժման վիճակում:
2. Թղթի նկատմամբ սեղանը գտնվում է շարժման վիճակում:
3. Սեղանի նկատմամբ չորսուն գտնվում է դադարի վիճակում:
4. Կարելի է ասել, որ չորսուն շարժվում է թղթի նկատմամբ:


Եզրակացություն
Երկու փորձերից եկանք եզրակացության, որ մարմնի շարժումը և դադարը հարաբերական է և այն կախված է հաշվարկման մարմնի ընտրությունից:




Լաբորատոր աշխատանք
Հավասարաչափ արագացող շարժման արագացման որոշումը


Աշխատանքի նպատակը. չափել այն արագացումը, որով շարժվում է գնդիկը թեք ճոռով:

Անհրաժեշտ սարքեր և նյութեր. մետաղե ճոռ, պողպատե գնդիկ, վայրկենաչափ, պողպատե գլան, չափերիզ, ամրակալան:

Փորձի կատարման ընթացքը.

Վերցրեցի ճոռը և ամրացրեցի ամրակալանի թաթիկին, չափեցի ճոռի երկարությունը՝ s ճանապարհն է, որից հետո ճոռի տակ հարմարեցրեցի մետաղյա գլանը: Գնդիկը վերևից թողելու ժամանակ միացրեցի վարկենաչափը:

Փորձ 1՝

t1=1.35 վ.                        t միջին=(t1+t2+t3) :3=(1.35վ+1.2վ+1.33վ):3= 3.7վ:3=1.2վ
t2=1.02վ.
t3=1.33վ.
S=113սմ=1.13 մ

a1=2S:t2 միջին =2.26մ:1.44վ2=1.6 մ/վ2:

No comments:

Post a Comment