Thursday, May 9, 2019

Միջառարկայական նախագիծ. նուկլեինաթթուներ

Նուկլեինաթթուները բարձրամոլեկուլային օրգանական միացություններ են, կենսապոլիմերներ, որոնք կազմված են նուկլեոտիդներից։ Նուկլեինաթթուներ դեզօքսիռիբոնուկլեինաթթուն և ռիբոնուկլեինաթթուն առկա են բոլոր կենդանի օրգանիզմների բջիջներում։ Նրանք կարևորագույն դերն ունեն ժառանգական ինֆորմացիայի պահպանման, փոխանցման և իրականացման մեջ։
Տարբերում են նուլեինաթթուների 2 գլխավոր տիպ՝ ռիբոնուկլեինաթթուներ (ՌՆԹ) և դեզօքսիռիբոնուկլեինաթթուներ (ԴՆԹ)։ Նուկլեինաթթուների մոլեկուլնորը, նուկլեոտիդներից բաղկացած, երկար պոլիմերային շղթաներ են։ ՌՆԹ-ի կազմի մեջ որպես ածխաջուր մտնում է ռիբոզը, իսկ ազոտային հիմքերն են՝ ադենինը, գուանինը, ցիտոզինը և ուրացիլը, իսկ ԴՆԹ-ն կազմում են համապատասխանաբար դեզօքսիռիբոզը և ադենինը, գուանինը, ցիտոզինը, թիմինը։ Նուկլեինաթթուներում փոքր քանակությամբ հանդիպում են նաև պուրինների և պիրիմիդինների այլ ածանցյալներ՝ մինորային թթվեր։
Նուկլեինաթթուները լավ լուծվում են ջրում, բայց գրեթե անլուծելի են օրգանական լուծիչներում։ Շատ զգայուն են ջերմաստիճանի և թթվայնութայն փոփոխությունների նկատմամբ։ Բնական աղբյուրներից անջատված բարձր մոլեկուլային զանգվածով ԴՆԹ–ները մեխանիկական ուժերի ազդեցության դեպքում կարող են ֆրագմենտավորվել։ Նաև նրանք ֆրագմենտավորվում են «նուկլեազ» կոչվող ֆերմենտների միջոցով։
Նուկլեինաթթուների պոլիմեր մոլեկուլները կոչվում են պոլինուկլեոտիդներ։ Նուկլեոտիդները միմյանց են միանում ֆոսֆոդիեթերային կապի միջոցով։ Քանի որ նուկլեոտիդներում գոյություն ունեն միայն 2 տեսակի շաքարային օղակներ՝ ռիբոզան ու դեզօքսիռիբոզան, ապա գոյություն ունեն միայն 2 տեսակի նուկլեինաթթուներ՝ ԴՆԹ–ն և ՌՆԹ–ն։ ԴՆԹ. Շաքարային օղակը դեզօքսիռիբոզն է, ազոտական հիմքերը՝ գուանինը, ցիտոզինը, ադենինը և թիմինը։ ԴՆԹ–ն կազմված է 2 հակազուգահեռ նուկլեոտիդային շղթաներից։ ՌՆԹ. Շաքարային օղակը ռիբոզն է, ազոտական հիմքերը՝ գուանինը, ցիտոզինը, ադենինը և ուրացիլը։ Ռիբոզայի առանձնահատկությունների շնորհիվ ՌՆԹ-ն հաճախ ունի տարբեր երկրորդային և երրորդային կառուցվածքներ, առաջացնելով կոմպլեմենտար տեղամասեր շղթայի տարբեր հատվածների միջև։

Friday, April 26, 2019

Բառային աշխատանք

Կրթահամալիրի հիմնը՝ Անդաստան

Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղությո՜ւն թող ըլլա…
Ո՛չ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին.
Ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի՝
Օրհներգությո՜ւն թող ըլլա:

Արևմտյան կողմն աշխարհի
Բերրիությո՜ւն թող ըլլա…
Ամեն աստղե ցող կայլակի,
Ու ամեն հասկ ձուլե ոսկի.
Եվ ոչխարներն երբ սարին վրա արածանին՝
Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:

Հյուսիսային կողմն աշխարհի
Առատություն թող ըլլա…
Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդին.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝
Բերկրությո՜ւն թող ըլլա:

Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերում թող ըլլա…
Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,
Հորդի գինին բաժակներուն.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝
Սիրերգությո՜ւն թող ըլլա։

անդաստան - դաշտ
ակոս - երկարավուն փոս դաշտում
կոչնակ - եկեղեցու զանգ
ցող - շաղ
ամբար - պահեստ, շտեմարան
աղուն - աղալու ցորեն

Tuesday, March 12, 2019

Եղիշե Չարենց «Տաղ Անձնական»

Թողած Կարսում, գետի ափին, տունս՝ շինված անտաշ քարով,
Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով
Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով
Ա՜նց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով:

Անց եմ կենում, շուրջս-մարդիկ, շուրջս դեմքեր հազա՜ր-հազա՜ր.
Շուրջս աշխարհն է աղմկում, մարդկային կյանքն անհավասար.
Եվ ո՞վ կասի՝ ինչո՞ւ ես դու, և ով կասի, թե ո՞ւր հասար,―
Դեմքերը, ախ, բութ են այնպես՝ կարծես շինված են տապարով:

Գորշ, տաղտկալի ու խելագար երգ է կարծես այս կյանքը մի.
Ինչ-որ մեկի սրտում բացված- վերք է կարծես այս կյանքը մի.
Եվ ո՞ւմ համար- էլ ո՞ւմ համար կարոտակեզ երգե հիմի
Սիրտս՝ լցված տարիների սեղմ արճիճով ու կապարով:

Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի
Ես- հաշմանդամ ու խելագար ու հավիտյան վտարանդի՜
Դեպի երկինք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի
Իմ բարձր, հին ու աստղային երազների ճանապարհով...

Ու էլ ամե'ն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում.
Պիտի անդարձ ես հեռանամ, պիտի գնամ՝ ա'չքս հեռուն.
Թե Կարինե Քոթանճյանին տեսնեք Կարսի փողոցներում
Ասե'ք նրան՝ Չարենցն ասավ- մնաս բարո՜վ, մնաս բարո՜վ...



Բանաստեղծությունը և հայրենաբաղձության մասին է, և իր ծանր հոգեվիճակի մասին: Սկզբում նկարագրել է իր ծննդավայրը՝ Կարսը, իսկ հետո գրել է իր հույզերի, մենության, թախծի մասին, կյանքի ու իրեն շրջապատող մարդկանց հանդեպ անտարբերության մասին: Չարենցը նաև հիշել էր իր նախկին սիրելիին՝ Կարինե Քոթանճյանին, որին երկու տարի առաջ թողել էր Մոսկվայում:

Wednesday, November 7, 2018

Գործնական քերականություն

373. Ընդգծված բառերն ու բառակապակցությունները ուղղի՛ր:
Բացի աղջկանից, բոլորն ուզում էին ուրիշ քաղաք տեղափոխվել:
Սիրահարված եմ ձեր երկրին:
Հալվում, մաշվում էր հարազատ տան ու ընկերների կարոտից:
Կարոտում էր անգամ իրենց փողոցի ծառերին:
Ի՞նչ է նշանակում ընկերությանը դավաճանել:
Խոսքը վերաբերում է քեզ ու քո ցանկություններին:
Ինչպե՞ս ես վերաբերվում նրանց:
Քույրս երրորդ դասարանցի է:
Բաժակը ձեռքում էր, որ մտավ:
Մարսը աղքատ է ջրից:
Շատ լավ է տիրապետում անգլերենին:
Բացի այդ, ազատ ժամանակն ու արձակուրդն անցկացնում էր պրոֆեսորին ոչ սազական եղանակով:
Մուգ ակնոցիդ պատճառով աչքերդ չեմ տեսնում:

374. Սխալ կազմված բայաձևերը ճշտի՛ր:
Ինչ-որ մութ մարդկանց հետ էր կապվել:
Տղաները վիճում էին բակում, ու վեճը կատակի նման չէր:
Դեռ շատ կտուժես՝ ինձ չլսելով:
Խոսքս քեզ չի վերաբերում:

375. Տեքստը համառոտ փոխադրի՛ր և հետևություններ արա:


376. Կետադրի՛ր:
Կա մի գյուղ՝ Դրմբոն, ճանապարհից հեռու:
Ընկերներս՝ գլխաբաց չթե հասարակ շապիկով երկու տղա, քայլում էին գետափով:
Ես ու իմ ընկերը՝ Անդոն, հաց ենք տանում նրա հոր բրուտ Ավագի համար:
Կարմիր շորերով աղջիկը՝ այդ բարձրահասակ երեխան հեռացավ կտուրից ու մոտեցավ աղջիկներին:
Մենք՝ ես ու Ցոլակը մտանք բակ:
Մուխի մեջ երևաց ոսկե ծամիկներով Ազնոն՝ դուստրը իմ վաղեմի ծանոթի:
Քամին՝ աշխարհի հզոր ու անսանձ ոգին վայրագ ուժով խառնեց-պղտորեց գետի անշարժ ջրերը:
Մեր՝ երեխաներիս աչքը չէր հեռանում արագիլներից:
Ամենավերին աստիճանին կանգնած էր իմ բարեկամը՝ Բաֆուտի Ֆոնը:
Ծառերից՝ հազարամյա կաղնիներից կանցնես ու կտեսնես փնտրածդ հյուղակը:
Հովտի մեջ՝ հենց առվակի մոտ երկնագույն երերացող սյուն էր կանգնած:
Վիթխարի ծառի տակ՝ նրա տախտականման արմատների մեջ ինձ անծանոթ միջատների կույտ կար:
Մեր տանն ապրելու ընթացքում՝ մանավանդ հիվանդանալուց հետո այդ սկյուռը մարդամոտ էր ու շփվող:
Հաջորդ տարի՝ աշնան առաջին օրերին մեր գազանանոցը մի հյուր էլ ունեցավ աֆրիկյան ջունգլիներից:

Wednesday, October 31, 2018

Արևմտահայերեն գրականություն. Գրիգոր Զոհրապ

Կարդում ենք արևմտահայ գրողների ստեղծագործությունները․

Նպատակը՝ արևմտահայերենի ուսումնասիրում, կարդալու, հասկանալու ուսուցում
Նախատեսված ժամկետը՝ նոյեմբեր

Գրիգոր Զոհրապը ծնվել է 1861 թվականին Կոստանդուպոլիսում: Միշտ վերջին նորաձևությամբ հագնված, վայելքների սիրահար, մի քիչ էլ գոռոզամիտ մարդ էր: Լինելով հայ գրականության մեջ նովելների ժանրի չգերազանցված վարպետ՝ նա աչքի է ընկել նաև այլ ոլորտներում: Զոհրապը քաղաքական գործիչ էր, անվանի իրավաբան:  նախնական կրթություն է ստացել Պեշիկթաշի Մաքրուհյան վարժարանում: Նրա հոր մահից մեկ տարի անց Զոհրապի մայրն ամուսնացավ Ավետիս Յորտումյանի հետ, որը Պոլսում ճանաչված փաստաբան էր: Նրանք տեղափոխվում են Օրթագյուղ: Գրիգորն ուսումը շարունակում է Օրթագյուղի Թարգմանչաց վարժարանում: Այնտեղ էլ առաջին քայլերն է անում գրականության ասպարեզում՝ գրելով առաջին բանաստեղծությունները:
1914 թվականի օգոստոսին Զոհրապն անճանաչելի էր դարձել: Փողոցում ծանոթ կամ նույնիսկ կիսածանոթ հայրենակցի հանդիպելով, մի տեսակ ցրված ու աչքերը մի անորոշ կետի հառած, ասում էր քթի տակ. «Հայու դեմ է այս կռիվը» ու արագ շարունակում էր ճանապարհը, կարծես այդ գույժը բոլորին հաղորդելու մտահոգությամբ: Իսկ երբ Ճապոնիան պատերազմ հայտարարեց Գերմանիաին, Զոհրապը սարսափով գլխի ընկավ, որ ինչքան անհեթեթ դառնա պատկերը, այնքան ավելի վատ, որովհետև անհեթեթությունը հայի ճակատագրի տրամաբանությունն է: Օգոստոսի 6-ին հրդեհեցին Տիգրանակերտի հայոց շուկան, օգոստոսի 13-ին՝ Էդիրնեի Գալեիչի, Աթ Փազարի, Գարաղաճի հայոց թաղերը: Զոհրապը հոգնեց գուժկանի պարտականությունից ու լռեց, որովհետև հիմա արդեն ինքն էլ էր հավատում: Առաջ սպասում էր, որ առարկեն իրեն, վիճեն հետը, հակառակն ապացուցեն: Այլևս կարիք չուներ, որովհետև հայու դեմ է այս կռիվը:

Աղբյուրներ՝ Պերճ Զեյթունցյան «Վերջին արևագալը»,

ankakh.com/article/45224/grigvor-zvohrap