Wednesday, October 31, 2018

Արևմտահայերեն գրականություն. Գրիգոր Զոհրապ

Կարդում ենք արևմտահայ գրողների ստեղծագործությունները․

Նպատակը՝ արևմտահայերենի ուսումնասիրում, կարդալու, հասկանալու ուսուցում
Նախատեսված ժամկետը՝ նոյեմբեր

Գրիգոր Զոհրապը ծնվել է 1861 թվականին Կոստանդուպոլիսում: Միշտ վերջին նորաձևությամբ հագնված, վայելքների սիրահար, մի քիչ էլ գոռոզամիտ մարդ էր: Լինելով հայ գրականության մեջ նովելների ժանրի չգերազանցված վարպետ՝ նա աչքի է ընկել նաև այլ ոլորտներում: Զոհրապը քաղաքական գործիչ էր, անվանի իրավաբան:  նախնական կրթություն է ստացել Պեշիկթաշի Մաքրուհյան վարժարանում: Նրա հոր մահից մեկ տարի անց Զոհրապի մայրն ամուսնացավ Ավետիս Յորտումյանի հետ, որը Պոլսում ճանաչված փաստաբան էր: Նրանք տեղափոխվում են Օրթագյուղ: Գրիգորն ուսումը շարունակում է Օրթագյուղի Թարգմանչաց վարժարանում: Այնտեղ էլ առաջին քայլերն է անում գրականության ասպարեզում՝ գրելով առաջին բանաստեղծությունները:
1914 թվականի օգոստոսին Զոհրապն անճանաչելի էր դարձել: Փողոցում ծանոթ կամ նույնիսկ կիսածանոթ հայրենակցի հանդիպելով, մի տեսակ ցրված ու աչքերը մի անորոշ կետի հառած, ասում էր քթի տակ. «Հայու դեմ է այս կռիվը» ու արագ շարունակում էր ճանապարհը, կարծես այդ գույժը բոլորին հաղորդելու մտահոգությամբ: Իսկ երբ Ճապոնիան պատերազմ հայտարարեց Գերմանիաին, Զոհրապը սարսափով գլխի ընկավ, որ ինչքան անհեթեթ դառնա պատկերը, այնքան ավելի վատ, որովհետև անհեթեթությունը հայի ճակատագրի տրամաբանությունն է: Օգոստոսի 6-ին հրդեհեցին Տիգրանակերտի հայոց շուկան, օգոստոսի 13-ին՝ Էդիրնեի Գալեիչի, Աթ Փազարի, Գարաղաճի հայոց թաղերը: Զոհրապը հոգնեց գուժկանի պարտականությունից ու լռեց, որովհետև հիմա արդեն ինքն էլ էր հավատում: Առաջ սպասում էր, որ առարկեն իրեն, վիճեն հետը, հակառակն ապացուցեն: Այլևս կարիք չուներ, որովհետև հայու դեմ է այս կռիվը:

Աղբյուրներ՝ Պերճ Զեյթունցյան «Վերջին արևագալը»,

ankakh.com/article/45224/grigvor-zvohrap

No comments:

Post a Comment