Բարդ օրգանիզմներ են՝ կազմված սնկից և ֆոտոսինթեզող օրգանիզմից: Նրանց միջև գոյություն ունեն սիմբիոտիկ հարաբերություններ։ Ֆոտոբիոնտը սովորաբար կանաչ ջրիմուռ է կամ ցիանոբակտերիա։ Քարաքոսերի մորֆոլոգիան, ֆիզիոլոգիան և կենսաքիմիան բավականին տարբերվում են առանձին վերցրած բաղադրիչների նույն հատկություններից։ Քարաքոսները լինում են էքստրեմալ միջավայրերում ՝ արկտիկական տունդրաներում, չոր անապատներում, ժայռոտ ծովափերում։ Նրանք հաճախ աճում են նաև խոնավ անտառներում՝ ապրելով ծառերի ճյուղերի և բների վրա, պատերի, խաչքարերի վրա, նաև հողի մակերեսին։ Քարաքոսերը լայնորեն տարածված են և հավանաբար երկարակյաց են։ Բայց շատ քարաքոսեր խոցելի են միջավայրի պայմանների փոփոխությունների նկատմամբ, ուստի հարմար գործիք են գիտնականների համար օդի աղտոտվածությունը, օզոնային շերտի քայքայումը և մետաղներով աղտոտումը գնահատելու համար։
No comments:
Post a Comment