Արաբները Արաբական թերակղզու հիմնական բնակիչներն են: VII դարի սկզբներին արաբական ցեղերը ընդունեցին մահմեդականությունը որպես նոր կրոն: 632–656 թթ-ին արաբները նվաճեցին Սասանյան տերությունը, իսկ Բյուզանդիայից բռնագրավեցին Եգիպտոսը, Ասորիքը, Պաղեստինը և ամբողջ Հյուսիսային Աֆրիկան: 711թ-ին նրանք նվաճեցին Իսպանիան: Այնուհետև ներխուժեցին Ֆրանկական պետություն, բայց 732 թ-ին Պուատիեի ճակատամարտում կրած պարտությունը վերջ դրեց Եվրոպայում նրանց ծավալմանը: Օմայանների հարստության հիմնադիր Մուավիան խալիֆության մայրաքաղաք դարձրեց Դամասկոս քաղաքը:
No comments:
Post a Comment