Monday, March 13, 2017

Օղակավոր որդեր

Օղակավոր որդերը երկկողմանի համաչափությամբ կենդանիներ են: Մարմինն օղակաձև է, մաշկի տակ գտնվում են օղակաձև մկաններ: Օղակավոր որդերի տիպն ընդգրկում է մոտ 12,000 տեսակներ և ունեն մի քանի դասեր, որոնցից կարևոր են անձրևորդների, բազմախոզանների և տզրուկների դասերը: Նրանց մեծամասնությունը ապրում է ծովերում, քաղցրահամ ջրերում և հողում: Շնչառության համակարգը բացակայում է: Հատուկ շնչառական օրգաններ ունեն միայն ծովային կենսակերպ վարող բազմախոզանները: Օղակավոր որդերն ունեն արյունատար փակ համակարգ: Այն կազմված է մեջքային և փորային անոթներից: Մարսողության համակարգը սկսվում է փորային մասում գտնվող բերանից, այն ձևափոխվում է մկանոտ կլանի, ապա կերակրափողի:

No comments:

Post a Comment