Աղօթք ճաշէն առաջ
Ճաշակեսցուք խաղաղութեամբ զկերակուրս,
Որ պատրաստեալ է մեզ ի Տեառնէ:
Օրհնեալ է Տէ՛ր ի պարգեւս Իւր.
Ամէն:
Աղոթք ճաշից առաջ
Եկեք խաղաղությամբ ճաշակենք այս կերակուրը,
Որ մեզ համար տիրոջ կողմից է պատրաստված:
Օրհնյալ լինի տերը իր պարգևների մեջ.
Ամեն:
Խնդրանք իմաստութեան
Իմաստութիւն Հօր, Յիսուս, տուր ինձ իմաստութիւն՝ զբարիս խորհել եւ խօսել եւ գործել առաջի քո յամենայն ժամ. ի չար խորհրդոց, բանից եւ ի գործոց փրկեա զիս:
Իմաստության խնդրանք
Իմաստուն հայր Հիսուս, իմաստություն տուր ինձ՝ ամեն ժամ բարի մտածելու, խոսելու և բարի գործելու. և փրկիր ինձ չար խորհուրդներից, գործերից և խոսքերից:
No comments:
Post a Comment