Monday, September 25, 2017

Գարուն․ գրաբարյան ընթերցում-փոխադրություն

Ձմեռ էանց, անձրևք անցին և գնացեալ մեկնեցան: Ծաղիկք երեւեցան յերկրի մերում.ժամանակ եհաս յատանելոյ. Ձայն տատրակի լսելի եղև յերկրի մերում. Թզենի արձակեաց զբողբոջ իւր. Որթք մեր ծաղկեալք ետուն զհոտս իւրեանց: Արի՛ ե՛կ, մերձաւոր իմ, գեղեցիկ իմ, աղաւնի իմ:… Երևեցո՛ ինձ զերեսս քո և լսելի արա ինձ զբարբառ քո. Զի բարբառ քո քաղցր է և տեսիլ քո գեղեցիկ:


Ձմեռն անցավ, անձրևները անցան և գնալով հեռացան: Ծաղիկները երևացին մեր երկրում. Ժամանակը եկավ էտելու. Տատրակի ձայնը լսելի եղավ մեր երկրում. Թզենին բողբոջեց. Խաղողի որթերը ծաղկելով արձակեցին իրենց բույրերը: Վեր կաց, եկ իմ մտերիմ, իմ գեղեցիկ, իմ աղավնի:… Ցույց տուր ինձ քո երեսը և լսելի դարձրու ինձ քո խոսքը. Որովհետև քո խոսքը քաղցր է և քո տեսքը գեղեցիկ է:

No comments:

Post a Comment