Sunday, October 22, 2017

ՅԱՂԱԳՍ ՆՈՐԻՆ ՅՈՀԱՆՆՈՒ

Երբեմն սոյն Յոհան անցանէր առ այգեօք ուրումն. և էր ժամանակն զայգիսն յատելոյ: Աղաղակէր առ նա այր մի յայգւոյն, և ասէ. ‹‹Օրհնեա՛, տէր եպիսկոպոս, զմեզ և զայգիսս››: Ասէ Յոհան. ‹‹Փուշ և տատասկ բուսցի››: Ասէ այրն. ‹‹Ի մարմինդ քո բուսցի փուշ և տատասկ, փոխանակ զի տարապարտուց անիծանես զմեզ››: Եւ եղեն նշանք յաստուծոյ.զի իբրև չոգաւ եիսկոպոսն ի վանս իւր, հասին հարուածք ի վերայ նորա, սկսաւ ընդ ամենայն անդամս մարմնոյ նորա որպէս զփուշ հարկանել: Եւ մեծապէս շտապեալ անկեալ ի տանջանս չարաչարս հարուածոց, և ի մեծ տագնապի կայր աւուրս բազումս: Ապա յղեաց կոչեաց առ ինքն զայգորդն, աղաչեաց զնա առնել ի վերայ նորա աղօթս, զի փրկեսցի նա ի ցաւոցն: Այգորդն ասէր. ‹‹Իսկ ես ո՞վ եմ,զի կարեմ զոք օրհնել կամ անիծանել. Թող թէ զայր եպիսկոպոս››: Իսկ նա բնադատէր զնա յայնժամ. Մինչև յառնէր այգորդն կայր յաղօթս և ասէր. ‹‹Տէր աստուած, դու գիտես՝ զի ես այր մեղաւոր եմ և անարժան, ոչ գիտեմ զաղմուկս՝ յորում ըմբռնեցայս. Դու փրկեա՛ զիս յայս ի չարէս, զի ասեն՝ թէ զայր եպիսկոպոս դու անիծեր, և ասեն քո բանիւ եղև: Զի լաւ էր ինձ մահ, քանզի չգիտեմ զայս՝ զոր ինչ զինէն ասեն››: Եւ զայս ասացեալ՝ անդէն բժշկեցաւ եպիսկոպոսն, և սկսաւ յամենայն մարմնոցն փուշն ի բաց թափել.և էր իբրև զփուշ խոտոց. Վաղվաղակի յարուցեալ ողջացաւ յախտէն:


Առակ Հովհանի մասին
Մի անգամ այս Հովհանը անցնում էր ինչ-որ մեկի այգիների կողքով. և այգիները էտելու ժամանակն էր: Նրան մի մարդ ձայն տվեց այգում և ասաց. «Օրհնիր տեր եպիսկոպոս և մեզ և այգիներս»: Հովհանը ասաց. «Փուշ և տատասկ բուսնի»: Մարդը ասաց նրան. «Քո մարմնի վրա թող բուսնի փուշ և տատասկը, քանի որ իզուր տեղը անիծում ես մեզ»: Եվ աստծո նշան եղավ քանի որ եպիսկոպոսը գնաց իր վանքը նրա վրա հարվածներ, և նրա մարմնի բոլոր անդամները փշի պես սկեցին ծակծկվել: Եվ մեծ արագությամբ ընկավ չարաչար հարվածների և տանջանքների մեջ, և օրեր շարունակ մեծ տագնապի մեջ էր։ Ապա իր մոտ կանչեց այգեպանին, աղաչեց նրան աղոթել իր համար, որպեսզի փրկի նրան ցավերից։ Այգեպանն ասաց. «Իսկ ես ով եմ, որ կարողանամ մեկին օրհնել, կամ անիծել, այն էլ եպիսկոպոսին»։ Իսկ նա այնժամ նախատեց նրան, մինչև այգեպանը հանձն առավ աղոթքները և ասաց. «Տեր Աստված, դու գիտես՝ որ ես մեղավոր և անարժան մարդ եմ, չգիտեմ ինչպես ընկա այս փորձանքի մեջ։ Դու փրկիր ինձ այս չարից, քանի որ ասում են՝ դու անիծեցիր եպիսկոպոսին, և քո ասածով եղավ։ Քանի որ մահն ինձ համար ավելի լավ էր, որովհետև չգիտեմ՝ ինչ են իմ մասին ասում։» Եվ այս ասելով՝ բժշկեց եպիսկոպոսին, և սկսեց ամբողջ մարմնից փշեր դուրս տափվել, որոնք խոտի նման էին։ Շտապ բժշկվեց և առողջ վեր կացավ։

No comments:

Post a Comment