Sunday, October 22, 2017

Տանտեր-տանուտեր
Տանտեր-ը՝ տան գլխավորն է: Տանուտեր-ը արդեն քիչ գործածական բառերից է, դարձել է հնաբանություն: Տանուտեր-ը անցյալում գյուղի տերն էր՝ կառավարիչը, որի գործառույթը հիմա, որոշ պայմանականությամբ, գյուղապետն է կատարում:

Տեղի տալ-տեղիք տալ
Պետք է ուշադիր լինել և չշփոթել, որ տեղի տալ-ը տեղը զիջելն է, նահանջելը, հրաժարվելը, իսկ տեղիք տալ-ը առիթ տալն է, պատճառ դառնալը:

Փոխանակ-փոխարեն
Իբրև կապեր՝ սրանք նույնանիշներ են, բայց կիրառությունը սերտորեն կապված է շարադասության հետ. փոխանակ-ը առաջադաս է, փոխարեն-ը՝ հետադաս. «Փոխանակ զայրանալու՝ լռեց = Զայրանալու փոխարեն լռեց», «Հանգստանալու փոխարեն // փոխանակ հանգստանալու՝ շարունակեց գործը»:

No comments:

Post a Comment