Tuesday, November 7, 2017

Գործնական քերականություն

1. Տրված գոյականները դարձրու’ հոգնակի և տեղադրի’ր նախադասությունների մեջ:
Կետորս, բանաձև, հրացան, նավապետ, շնաձուկ, ժամացույց:
1. Բոլոր նավապետներն էլ երազում են չբացահայտված կղզիներ գտնել:
2. Մեզ ասացին, որ բոլոր ժամացույցները հետ են ընկել, ու ոչ մեկը նույն ժամը ցույց չի տալիս:
3. Ասում են, որ շնաձկներին արյան հոտն է հրապուրում:
4. Այդ տարածքում աշխատող կետորսները հետևում էին կետին ու վախենում էին, թե ևս մեկին այնուամենայնիվ կվնասի:
5. Ցուցադրվող հրացանները այդ նույն զինագործի որդիներն ու թոռներն էին սարքել:

2. Ընդգծի՛ր այն գոյականները, որոնք հոգնակին կազմում են -ներ վերջավորությամբ:
  • Բնագիր, ավանդատու, մենապար, գործատեղ, սանր, ուղեցույց, սարդոստայն, ոստրե, սարալանջ, սվին
  • Գերձայն, նավթամուղ, հերթապահ, սկյուռ, անվադող, խաղավերջ, առանձնատուն, լեռնագործ, հյուրախաղ, հացթուխ
  • Ականջօղ, թումբ, գինետուն, լեռնագնաց, ժամագործ, ցուցափեղկ, օրենսդիր, վարկառու։


3. Փակագծերում տրված բաղադրիչը հանելով՝ բառերը գրի՛ր միասին, անջատ կամ գծիկով:

(Նետ) աղեղ – նետ-աղեղ,
(համով) հոտով – համով-հոտով,
(սարից) սար – սարից սար,
խելք (խելքի) տալ – խելք խելքի տալ,
պատ (շար) – պատշար,
(ի) զեն – ի զեն,
գողե (գող) – գողեգող,
իննսուն (ամյա) – իննսունամյա,
հյուսիս (արևմտյան) – հյուսիս-արևմտյան,
քառասուն (հինգ) ամյա – քառասունհինգամյա,
(առ) այժմ – առայժմ,
կաս (կարմիր) – կաս-կարմիր,
միջ (օրե) – միջօրե, 
(ի) սրտե – ի սրտե,
(ի) զուր – իզուր,
ինչ (ինչ) – ինչ-ինչ,
հինգ (վեց) – հինգ-վեց,
քահ (քահ) ծիծաղել – քահ-քահ ծիծաղել,
(սեփ) սև – սեփ-սև,
Նար (Դոս) – Նար-Դոս,
ըստ (իս) – ըստ իս,
թեթև (քաշային) – թեթև քաշային,
ծայրից (ծայր) – ծայրից ծայր,
(ի) նշան – ի նշան,
հարյուր (մեկ) – հարյուր մեկ,
մուսա (լեռցի) – մուսալեռցի,
այսօր (վաղը) – այսօր-վաղը,
բաց (օթյա) – բացօթյա,
(հայ) վրացական – հայ-վրացական,
երկու (երրորդ) – երկու երրորդ,
աշխարհե (աշխարհ) – աշխարհեաշխարհ,
(ի) շահ – ի շահ,
Սայաթ (Նովա) – Սայաթ-Նովա,
բուժ (սպասարկում) – բուժսպասարկում,
խաչ (եղբայր) – խաչեղբայր,
(սև) սպիտակ – սև-սպիտակ,
կարծես (թե) – կարծես թե,
(կաս) կարմիր – կաս-կարմիր,
(շին) վարչություն – շինվարչություն,
(ի) հեճուկս – ի հեճուկս,
իննսուն (ութ) – իննսունութ,
վեր (ընթաց) – վերընթաց

No comments:

Post a Comment