1. Ընդգծի՛ր բացառական հոլովի բառաձևերը։
1. Որդուց, վահանով, այգուց, հարթակում, գնդակից, գավիթների, գումարման, անտառից, Վահանենց, փաստից։
2. Թղթակից, հատակից, լծակից, տարելից, զինակից, հոլովակից, դրկից, վարակից, մակարդակից։
3. Հոգուց, ուղուց, սպիտակուց, գոտուց, նեղուց, այտուց, ոզնուց, դեղնուց, ապակուց։
2. Ընդգծի՛ր գործիական հոլովի բառաձևերը։
1. Հրով, եզրում, սանրով, պարկեր, պանրով, խաղողի, սայրով, պատին, թեյով, կարագից, կորով, գորով, ժողով, կողով, խռով, հոլով, ապահով, կաթնով։
2. Անվրդով, համով, գամով, տաքուհով, սերով, հոգեթով, սիրով, սարով, ջատագով։
3. Պատշգամբ, միությամբ, ամենաբամբ, կաղամբ, ցասմամբ, ապստամբ, արյամբ, իրավմամբ, անվամբ, կատարմամբ։
3. Ընդգծի՛ր ներգոյական հոլովի բառաձևերը։
Կրակում, լիտրով, խոսքում, կողքից, հարկում, վարկեր, կերպարում, երեսին, կարգում, կապանցի, բախում, ծագում, ստուգում, դրվագում, արձակում, բուժում, քանդակում, հակում, վատնում, հանդիպում, ցատկում, գրառում, զղջում, ցասում։
4. Կապակցության իմաստն արտահայտի՛ր մեկ գոյականով։
1. Բարին կամեցող – բարեկամ
2. Գլուխների քանակը – գլխաքանակ
3. Դափնուց հյուսված պսակ – դափնեպսակ
4. Ետին խորշ – ետնախորշ
5. Երգերի շարք – երգաշար
6. Գարու հաց – գարեհաց
7. Անասունի կեր – անասնակեր
8. Երթևեկության ուղի – երթուղի
9. Զենք կրող – զինակիր
10. Զույգերով պար – զուգապար
11. Ժամանակ անցկացնելը – ժամանց
12. Լեռն անցնելու տեղը –
13. Լուր բերողը – լրաբեր
14. Ընծայելու մասին գիր – ընծայագիր
No comments:
Post a Comment