Wednesday, November 22, 2017

Գործնական քերականություն

1. Փակագծերում տրված բառերից ընդգծի՛ր ճիշտը։
1. (Աստված, Աստվածը) քեզ հետ,- ասաց իշխանը, խթանեց ձին և շուտափույթ հեռացավ։
2. Մեր (թիմն, թիմը) հաղթեց գավաթի մրցաշարում։
3. Քաղբանտարկյալների (կանայք, կանայքը) նստացույց են սկսել կառավարության շենքի առջև։
4.Վերջապես (ուղեկցողն, ուղեկցողը) եկավ, և մեր արշավախումբը շարունակեց ճանապարհը։
5. Քիչ անց (ամպրոպը, ապրոպն) որոտաց, և սկսվեց տեղատարափը։
(Կարենն, Կարենը)՝ իմ ավագ (եղբայրը, եղբայրն), արդեն ավարտել է դպրոցը։


2. Գրի՛ր հետևյալ մակաբույծ բառերի ճիշտ գրության ձևերը։
Ամսեկան - ամսական, օրեկան - օրական, ավելնորդ - ավելորդ, կապնվել - կապվել, շնորհակալ եմ բոլորից -շնորհակալ եմ բոլորին, սիրահարվել մեկի վրա - սիրահարվել մեկին, արջը դա կենդանի է - արջը կենդանի է, խոսքս պատուհանին է վերաբերվում - խոսքս պատուհանին է վերաբերում, ես քեզ լավ եմ վերաբերում - ես քեզ լավ եմ վերաբերվում, հույսով եմ - հուսով եմ, ուսուցիչը հանդիսանում է քաղաքակրթության սյունը - ուսուցիչը հանդիսանում է քաղաքակրթության սյուն, խոսքի - դիցուք, խոսքը գնում է թերթի մասին - խոսքը թերթի մասին է, բանը ինչու՞մն է - ի՞նչ է պատահել, ակնոցներս տուր - ակնոցս տուր, գլխարկ հագնել - գլխարկ դնել, անհայտ կորած - անհետ կորած

3. Սյունակներում դեմ դիմաց գրված բառերից ընտրելով մեկական արմատ և տրված վերջածանցներից մեկը՝ կազմելով վեց բարդ ածանցավոր բառ։
Բնագետ             խճանկար                 ենի —
Արևամուտ         շրջադարձ                 ություն —
Հրաշամանուկ    արհեստավարժ         ան —
Երկրագունդ       առատաձեռն             իչ —
Նորավեպ           հեքիաթասաց            ային —
Ամանոր             հնակարկատ               որդ —

No comments:

Post a Comment