Wednesday, November 8, 2017

Բառարանային աշխատանք

1. Առանձնացրու՛ և կողք կողքի գրի՛ր հոմանիշ բառերը՝ օգտվելով Էդ Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարանից»։
  • Միալար, անհատույց, անարգ, կարկառուն, անսայթաք, ապիկար, անկեզ, անգայթ, անճարակ, անտեսված, ստոր, անընդհատ, բարձիթողի, անվանի:
Միալար – անընդհատ
Անարգ – ստոր
Կարկառուն – անվանի
Անսայթաք  անգայթ
Ապիկար – անճարակ
Անտեսված  բարձիթողի

  • Զիստ, բագին, ագուգա, ազդակ, հանդ, լաբիրինթոս, անդաստան, բավիղ, զոհասեղան, ազդր, բանակ, խթան, ապար, զորք:
Զիստ – ազդր
Բագին – զոհասեղան
Ազդակ – խթան
Հանդ – անդաստան
Լաբիրինթոս – բավիղ
Բանակ  զորք

  • Ոգեշնչել, սնգուրել, կռահել, կողոպտել, նախազգալ, խոտորել, հուսադրել, կարեկցել, ճմլել, կոծկել, շորթել, գթալ, պարտակել, տրորել:
Ոգեշնչել  հուսադրել
Սնգուրել – կոծկել
Կռահել – նախազգալ
Կողոպտել  շորթել
Կարեկցել – գթալ
Ճմլել – տրորել


2. Գրի՛ր հետևյալ դարձվածքների բացատրությունը` օգտվելով Աշոտ Սուքիասյանի «Հայոց լեզվի դարձվածաբանական» բառարանից:

Վերնատունը դատարկ լինել – խելքը պակաս լինել
Սրտի մտոք – սրտանց
Սրի երկու կողմն էլ կտրել – ուզածն անել
Սողոմոնյան վճիռ – իմաստուն որոշում
Պղտոր ջրում ձուկ որսալ – իրարանցումից օգուտ քաղել անձնական շահի համար
Պոչ խաղացնել – խորամանկել
Ջիլը ծամել – բամբասել
Ռուբիկոնն անցնել – վճռական քայլ կատարել
Ռեխը ցրիվ տալ – հայհոյել
Սիզիֆյան աշխատանք – չարչարալից և ապարդյուն աշխատանք
Շեղբը ոսկորին հասնել – համբերությունը հատել
Շվաք անել – պաշտպանել
Շլինքը ծուռ – հուսահատ

No comments:

Post a Comment