1. Ընդգծի՛ր
Ա ներքին հոլովման
ենթարկվող բառերը՝ գրելով հոլովված
ձևերը։
1. Օրհներգ,
տուն – տան,
անկյուն – անկյան,
տնտեսություն – տնտեսության, շարժում – շարժման, վարարում, քավություն – քավության, աղմուկ-աղաղակ, բարկություն – բարկության,
մահ – մահվան
2. Արյուն – արյան, տափաստան, գարուն – գարնան, շուն – շան, ձյուն – ձյան, աշուն – աշնան, ուրախություն – ուրախության,
եղբայր, աշակերտություն – աշակերտության, աստղանկար
3. Սյուն – սյան,
անուն – անվան, խոխոջյուն, հնչյուն, հեռագրատուն – հեռագրատան, եռանկյուն – եռանկյան, ապաստարան, խորամանկություն – խորամանկության, մահկանացու, ջրվեժ
4. Դոփյուն,
խիզախություն – խիզախության, դղրդյուն, հայրանուն – հայրանվան, շարասյուն – շարասյան, լող, բազմանկյուն – բազմանկյան, ձուկ – ձկան,
դաշտամուկ – դաշտամկան, ուրախություն – ուրախության
5. Անկյուն – անկյան, փոստատուն – փոստատան, ձմեռ – ձմռան, շնաձուկ – շնաձկան, հաստատություն – հաստատության,
պախուրց, ուսուցում – ուսուցման, մանուկ – մանկան, իմացություն – իմացության, թագուհի – թագուհու
6. Ամառ – ամռան, լուսանկարչական, անձկություն – անձկության, հաստատուն, երբ, ջրշուն – ջրշան, անպետք,
կորյուն, թողտվություն – թողտվության։
2. Փակագծերում
տրված տարբերակներից ընտրի՛ր և ընդգծի՛ր
ճիշտը։
Այդպես
արեց այն (հույսով, հուսով), որ հաջողության կհասնի։
Այս սկավառակը պիտի վերադարձնեմ մեր
դասարանցի (Մանուկին,
Մանկանը)։
Նունիկը
(«Բարի գիշերի»,
«Բարի գիշերվա») ոչ մի հաղորդում
բաց չի թողնում։
Նազենին
ունի (առաջվանից,
առաջուց) ավելի խնամված տեսք։
Վաղը իմ ընկերոջ՝ (Գալստյան,
Գալուստի)
ծննդյան տարեդարձն է։
Տնօրենի
(զգուշացմանից, զգուշացումից)
հետո ես դասերից այլևս
չբացակայեցի։
Մի շուն գտանք, որ
փախել էր իր դաժան
(տերից, տիրոջից)։
Ձմեռ պապը հանեց իր
պարկի (տփերից, տուփերից) մի քանիսը և
բաժանեց երեխաներին։
No comments:
Post a Comment