Wednesday, April 11, 2018

Գործնական քերականություն

Լրացրո՛ւ բաց թողած տառերը և կետադրի՛ր, անծանոթ բառերը բացատրի՛ր։
Դեռ ավտոբուս չնստած, հիշեցի, որ Գեղարդի ճանապարհին՝ Ողջաբերդի մոտ է Չարենցի կամարը։ Երբ այդ մասին հարցրի վարորդին, նրա վառվռուն աչքերը փայլեցին, ու նա զարմացավ, որ Չարենցին գիտեմ։ Ասացի, որ Ուկրաինայում վաղուց հայտնի են նրա բանաստեղծությունները։
Երբ ավտոբուսը կանգնեց, որձաքարե սանդուղքներով բլուրն ի վեր լռելյայն բարձրացանք դեպի քարե վարդագույն կամարը և մեր աչքերի առջև բացվեց մի վեհաշուք, ապշեցուցիչ տեսարան. աստվածաշնչյան լեռը՝ ձյունաճերմակ Արարատը, հպարտորեն վեր էր խոյացել արևով ոսկևորված գագաթը։ Թափանցիկ մշուշի մեջ փռվել էր Արարատյան դաշտը, որտեղ առաջին մարդիկ տնկել են խաղողի որթը և վաղնջական ժամանակներից հողին սերմ հանձնել։

Փոխադրություն գրաբարից։
Ոչ հացիւ միայն կեցցէ մարդ, այլ ամենայն բանիւ, որ ելանէ ի բերանոյ Աստուծոյ։

Մարդը միայն հացով չի ապրի, այլ ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծու բերանից:

Առաջադրանքներ
Բան արմատով քեզ ծանոթ բառեր գրիր։

Բանահավաք, բանասեր, բանբեր, բանահյուսություն, բանաստեղծ, բանիմաց, բանավեճ:

Աշխարհաբար դարձրո՛ւ՝
  • հացիւ բառը – հացով
  • ի բերանոյ Աստուծոյ բառակապակցությունը – Աստծո բերանից


Ոչ ոք կարէ երկուց տերաց ծառայել․ կամ զմին ատիցէ եւ զմիւսն սիրիցէ, կամ զմին մեծարիցէ եւ զմիւսն արհամարիցէ։

Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել. կամ մեկին պիտի ատի, մյուսին սիրի, կամ մեկին մեծարի, մյուսին արհամարհի

Բացատրի՛ր երկու տիրոջ ծառա արտահայտությունը – 


Որպէս կամիք թէ արասցեն ձեզ մարդիկ, այնպէս արասջիք եւ դուք նոցա։

Ինչպես մարդիկ վարվեն ձեզ հետ, այնպես էլ դուք վարվեք նրանց հետ:

Առաջադրանքներ
Նոցա բառն աշխարհաբա՛ր դարձրու։  Նրանց

Գրի՛ր կարծիքդ հետևյալ մտքի շուրջ՝ Ինչպես որ վարվեք մարդկանց հետ, այդպես էլ ձեզ հետ կվարվեն։


Լրացրո՛ւ բաց թողնված տառերը, ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ց։
հանդիպակաց, մտացածին, մածուցիկ, խուրձ
արցունք, դերձակ, այտուցվել, հունցել
լվացք, պախուրց, խորհրդածել, քաղցր
հինավուրց, ուրց, տրցակ, ճրագալույց

Բառերը գրի՛ր գծիկով, միասին կամ անջատ։
Բարձր (աշխարհիկ) – Բարձրաշխարհիկ, քանի (որ) – քանի որ, բողոք (դիմում) – բողոք-դիմում, բաց (անել)  բաց (անել), գլխ (ի) վայր  գլխիվայր
Գառան (դմակ) – Գառան դմակ, գիշեր (ցերեկ)  գիշեր-ցերեկ, գլխ (ի) կոր  գլխիկոր, գոռում (գոչյուն)  գոռում-գոչյուն
(Ծովից) ծով – Ծովից ծով, (բարդ) բարդ  բարդ-բարդ, (առ) հավետ  առհավետ, մեղր (ամիս)  մեղրամիս, արյուն (արցունք)  արյուն-արցունք
Բարակ (մարակ)  Բարակ-մարակ, (ոտքից) գլուխ  ոտքից գլուխ, հույս (ապավեն)  հույս-ապավեն, ութ (ոտնուկ)  ութոտնուկ
Պարզ (ու) հստակ  Պարզ ու հստակ, ութսուն (ինը)  ութսունինը, խեթ (խեթ)  խեթ-խեթ, բրոնզի (դար)  բրոնզի դար, գոռալ (գոռգոռալ)  գոռալ-գոռգոռալ
Հոգով (մարմնով)  Հոգով-մարմնով, ազգ (ուրաց)  ազգուրաց, (բերնե) բերան  բերնեբերան, այստեղ (այնտեղ)  այստեղ-այնտեղ, (անց) կենալ – անց կենալ
Գազ (օջախ)  Գազօջախ, ծայրը (ծայրին) հասցնել  ծայրը ծայրին հասցնել, գնալ (գալ) – գնալ-գալ, գլուխ (կոնծի)  գլուխկոնծի, գիշեր (երգ)  գիշերերգ
Դանդաղ (ընթաց)  Դանդաղընթաց, դափնե (տերև)  դափնե տերև, դեղ (դարման)  դեղ-դարման, դեռ (ևս)  դեռևս
Դառն (աղի)  Դառնաղի, դեմ (անել)  դեմ անել, դեսից (դենից)  դեսից-դենից, հազար (երեք հարյուր)  հազար երեք հարյուր, դժվար (թե)  դժվար թե:

No comments:

Post a Comment