Tuesday, May 22, 2018

Գործնական քերականություն

1. Ընդգծի՛ր ձայնարկությունները (առոգանության նշանները դրված չեն) և խմբավորի՛ր ըստ տեսակների։
Վա՜յ, խշշալ, ձայն տալ, ծուղրուղո՜ւ, հե՜յ, հարայ կանչել, ճռռոց, օ՜ֆ, քչքչոց, ծի՜վ-ծի՜վ, բզզոց, ա՜խ, վա՜շ-վի՜շ, ճռվողյուն, ուխա՜յ, թրը՛խկ, շրխկոց։

Զգացական
Վա՜յ
օ՜ֆ
ա՜խ
վա՜շ-վի՜շ
ուխա՜յ

Կոչական
հե՜յ

Բնաձայնական
ծուղրուղո՜ւ
ծի՜վ-ծի՜վ
թրը՛խկ

2. Փակագծերում տրված բառերից ընդգծի՛ր տվյալ նախադասությանը համապատասխանողը։
1. Քաղաքապետարանը վերջերս մի որոշում է ընդունել, (ըստ որում, ըստ որի)՝ բոլոր բնակարաններում պետք է ջրչափներ տեղադրվեն։
2. Տեսնում ես՝ մենք մի մեքենայում չենք տեղավորվում, երեխան թող գա (քո, քեզ) հետ։
3. (Հանձին, հանձինս) պարոն Կարապետյանի՝ մեր դպրոցն ունի բանիմաց, կրթական գործը լավ պատկերացնող, բարձր նկարագրի տեր տնօրեն։
4. Համալսարանի ուսանողներ հարգում են նրան՝ որպես լավագույն (դասախոս, դասախոսի
5. Ի տարբերություն խաղի մյուս (մասնակիցների, մասնակիցներից)՝ դարպասապահը աչքի ընկավ իր գեղեցիկ խաղով։

3. Փակագծերում տրված տարբերակներից մեկը ընտրի՛ր և ընդգծի՛ր։
1. Այսօր հայոց պատմական Արցախ աշխահը մեծ մասով ազատագրվել է ադրբեջանական գերիշխանությունից (ի շնորհիվ, շնորհիվ) հայ անձնուրաց ազատամարտիկների։
2. Վիրավոր ըկերոջ կյանքը փրկելու համար, (փոխանակ, փոխարեն) շտապ օգնություն կանչելու, վազել էր հոր հետևից։
3. Ի՞նչ կար այդ անհունի մեջ, այդ արծաթազօծ լույսի (ներքո, ներքև)։
4. Փաստաբանը շատ կարճ ժամանակում հասցրեց հանգամանորեն ծանոթանալ (փաստերին, փաստերի հետ)։
5. Այդ (հարցի վրա, հարցին) ուզում եմ անդրադառնալ մի քանի առումներով։

No comments:

Post a Comment