Wednesday, September 12, 2018

Մարդու աչքը. փոխադրություն

Մի մարդ հետաքրքիր իր է գտնում և չի հասկանում ինչ է դա: Այն ցույց է տալիս իր քաղաքում՝ մարդկանց, սակայն ոչ մեկը չի կարողանում հասկանալ, թե դա ինչ է: Դեպքի մասին իմանում է թագավորը և հրամայում է իր մոտ բերել այդ իրը: Թագավորը ուզում է գնել այն, իսկ չքավորը ասում է, որ կվաճառի իրեն նույն քաշի ոսկիով: Իրը տանում են գանձարան. գանձապետը նժարի մի կողմում դնում է անծանոթ իրը, իսկ մյուսում՝ ոսկին: Գանձապետն ավելացնում է ոսկիները, բայց այդ իրը տեղից չի շարժվում: Թագավորը բարկանում է և հրամայում է գլխատել գեղջուկին: Գեղջուկը նրանից ներում է հայցում: Թագավորը գթում է նրան: Զգալով, որ նա անիրազեկ է, նա հրամայում է կանչել երկրի բոլոր գիտնականներին և իմաստուններին, որ պարզեն, թե ինչ է դա, բայց նրանցից և ոչ մեկը չեն կարողանում թագավորին գոհացնել:
Թագավորի սուրհանդակները շրջում են աշխարհով մեկ ու գտնում են մի զառամյալ մարդու, ով համաձայնվում է լուծել այս անծանոթ իրի խնդիրը:
Նա կշեռքի մի նժարին դրեց իրը, իսկ մյուսին հող լցրեց: Կշեռքի նժարները շարժվեցին և հավասար կանգնեցին: Թագավորը հարցրեց նրանից, թե դա ինչ էր, իսկ ալևորը պատասխանեց. «Դա մարդու աչք էր և այն հնարավոր չէր կշռել ոսկով. բացի հողից դրան ոչինչ չի հագեցնի»:

No comments:

Post a Comment