Monday, October 22, 2018

Զղջում. փոխադրություն

Մի խումբ ճամփորդներ Վեդի գյուղում հյուրընկալվել էին մի որսորդի տանը: Որսորդի աջ այտը ամբողջովին փակ էր: Մի փոքր զրուցելուց հետո որոշեցին հարցնել, թե ինչու է կիսադեմը փակած:
Որսորդը պատասխանեց.
- Մի ժամանակ, երբ որս էի անում ընկա մի փորը փոս: Փորձեցի դուրս գալ, բայց չէր ստացվում, բռնվելու տեղ չկար: Հանկարծ նկատեցի ինձ նայող մի զույգ աչքեր: Օձ էր: Մոտեցավ ինձ: Գնաց և մի սատկած նապաստակ բերեց: Նա դրան չդիպչեց, ուզում էր ասել, որ ինձ համար է: Մտածեցի խարույկ վառեմ ու խորովեմ նապաստակին, բայց վախեցա, որ օձը ուրիշ բան կմտածեր: Գիշերը խորովեցի և կերա կեսը, մյուս կեսն էլ օձին թողեցի: Բարեկամացանք: Երրորդ օրը հուսահատությունից սկսեցի լացել, բղավել, եղունգներով պատերը քերծել: Բարեկամս զարմացած ինձ էր նայում, բայց ես համոզված էի, որ հասկանում էր ինչ եմ զգում: Սողաց վերև, պոչը ներքև գցեց, որ բարձրանամ: Անցավ մեկ ամիս: Օձ բռնողներ էին եկել, երբ լսեցին իմ պատմությունը, հետաքրքրվեցին, խնդրեցին, որ օձի բայոցի տեղը ասեմ: Ընդիմանեցի, սակայն երբ գումար առաջարկեցին գայթակղվեցի և նրանց տարա փոսի մոտ: Ինչքան մոտենում էինք փոսին, այնքան ավելի էի զղջում արածիս համար: Երբ հասանք, ես թաքնվեցի թփերի հետևում, իսկ օձ բռնողները փորձում էին օձին գայթակղել գունագեղ գորգերով, շողացող իրերով և շվիի գեղեցիկ ձայնով: Օձը սողաց վերև և ընկավ վանդակը: Հանկարծ նա նկատեց ինձ, սկսեց իրեն պատերով տալ, փորձում էր երկաթե վանդակից դուրս պրծնել: Նորից ինձ նայեց, հետո վրաս թքեց: Դրանից հետո դեմքիս միսը սկսեց փտել ու թափվել: Օձը պատժեց ինձ, դրա իրավունքը ուներ:

No comments:

Post a Comment