Աչքերը բարդ զույգ օրգաններ են, որոնք գտնվում են գանգի ակնախորոչներում: Աչքերը վերլուծում են տեսողական ինֆորմացիան և ուղարկում են ուղեղի տեսողական կենտրոն: Աչքերը շատ նուրբ օրգաններ են և նրանց առողջության համար նրանց պետք է պահել մաքուր: Աչքերի պաշտպանիչ համակարգն է կոպերը, թարթիչները, հոնքերը և արցունքները: Արցունքը արտադրվում էարցունքագեղձերում: Արցունքը լվանում,
մաքրում և խոնավացնում է աչքը: Թարթելուց աչքը մաքրվում է փոշուց, մանրեներից, որոնք կուտակվում են աչքի ելքերի մոտ: Աչքերը պետք է լվանալ ամեն օր ականջների կողմից դեպի քթի ուղղությամբ: Ինչ որ բանով՝ թրջված բամբակով մի աչքը մաքրելուց հետո նույն բամբակով մյուս աչքը մաքրել չի կարելի: Տեսողության խանգարումը լինում է կարճատեսություն կամ հեռատեսություն: Տեսողությունը պետք է պահպանել համակարգչային հիգենան, ճիշտ լուսավորությունը, չհոգնեցնել, չգերլարել: Տեսողության համար օգտակար է մաքուր օդը, բնական լուսավորությունը, պարանոցի մկանների մերսումը:
No comments:
Post a Comment