Friday, January 29, 2016

Արծիւ եւ նետ

Արծիւն երթայր յերկինս, եւ հարին զնա նետիւ: Եւ նա զարմացաւ, թէ ո՞վ զայս արար:
Հայեցաւ եւ ետես զնետն` զփետուրն իւր եւ ասէ.
- Վա՛յ ինձ, զի յինէն է պատճառ սպանման իմոյ:


Արծիվը թռչում էր երկնքում, և իրեն խփեցին նետով: Նա զարմացավ, թե ո՞վ դա արեց: Տեսնելով նետը՝ իր փետուրը, արծիվը ասաց.
- Իմ մահանալու պատճառը ինձնից է:

No comments:

Post a Comment