Ձմեռն էանց, անձրեւք անցին եւ գնացեալ մեկնեցան: Ծաղիկք երեւեցան յերկրի մերում, ժամանակ եհաս հատանելոյ, ձայն տատրակի լսելի եղեւ յերկրի մերում: Թզենի արձակեաց զբողբոջ իւր, որթք մեր ծաղկեալք ետուն զհոտս իւրեանց: Արի եկ, մերձաւոր իմ, գեղեցիկ իմ, աղաւնի իմ, եւ եկ դու: Երեւեցո ինձ զերեսս քո եւ լսելի արա ինձ զբարբառ. զի բարբառ քո քաղցր է, եւ տեսիլ քո գեղեցիկ:
Ձմեռն անցավ, անձրևները անցան և գնացին, հեռացան: Ծաղիկները երևացին մեր երկրում, ժամանակը հասավ էտելու, տատրակի ձայնը լսելի եղավ մեր երկրում: Թզենին արձակեց իր բողբոջը, մեր ծաղկած որթերը տվեցին իրենց բույրերը: Վեր կաց արի, մերձավոր իմ, գեղեցիկ իմ, աղավնի իմ, արի: Ցույց տուր ինձ քո երեսը և լսելի արա ինձ խոսքը. քո խոսքը քաղցր, և քո տեսքը գեղեցիկ:
No comments:
Post a Comment