Ըստ Հայաստանի Հանրապետության «բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի (2006)՝ պետական արգելոցը գիտական, կրթական, պատմամշակույթային արժեք ներկայացնող առանձնահատուկ բնապահպանական, գեղագիտական հատկանիշներով օժտված միջազգային և/կամ հանրապետական նշանակություն ունեցող տարածք է, որտեղ բնական միջավայրի զարգացման գործընթացներն ընթանում են առանց մարդու անմիջական միջամտության:
Արգելոցն ունի բնապահպանական գիտահետազոտական հիմնարկի կարգավիճակ:
Հայաստանի Հանրապետությունում կա 3 արգելոց՝ Խոսրովի, Էրեբունու, Շիկահողի:
Խոսրովի արգելոց
Խոսրովի արգելոցը կազմավորվել է 1958 թ. Հարավային Հայաստանի բնական համալիրների պահպանման համար: Գտնվում է Գեղամա լեռնաշղթայի հարավային լեռնաճյուղի Գառնիի ևՎեդի գետերի ավազանում: Մակերեսը 29126 հա է, որից անտառայինը՝ 9446 հա: Ռելիեֆը լեռնային է (բարձրությունը ծովի մակերևույթից 1600-3400 մ է) կտրտված է բազմաթիվ կիրճերով: Արգելոցի սահմաններում հանդիպում է բույսերի 1800 տեսակ (Հայաստանի բուսականության տեսակային կազմի 60%-ը, որոնցից 146-ը գրանցված են «Կարմիր գրքում»: Կան հազվագյուտ և էնդեմիկ տեսակներ, օրինակ՝ հայկական ալոճենին, Վավիլովյան աշորան (տարեկան) և այլն: Արգելոցում հանդիպող ողնաշարավոր կենդանիների 209 տեսակից (որը հայաստանի կենդանական տեսակային կազմի 46%-ն է) 24-ը գրանգված են «կարմիր գրքում»: Թռչնաֆաունան մոտ 130 տեսակ է. դրանց թվում են՝ քարակագավը, սև անգղը, գառնանգղը, կարմրաթև մագլցողը և այլն: Խոսրովի արգելոցի տարացքում կան հայկական ճարտարապետության բազմաթիվ հուշարձաններ, պատմական կառույցների փլատակներ:
No comments:
Post a Comment