Դարձեալ այլ ոմն ունէր կին խիստ ինքնահաւան եւ կամապաշտ, եւ յորժամ անկաւ ի գետ եւ խեղդեցաւ, այրն խնդրէր զնա` ընդդէմ ջրոյն գնալով: Հարցին ցնա մարդիկ.
- Վասն է՞ ր ընդդէմ ջրոյդ խնդրէք:
Պատասխանի ետ.
- Կին իմ հանապազ էր հակառակ բերանով եւ արեամբ: Արդ զոր օրինակ առնէր ի կենդանութեանն, նոյնպէս, կարծեմ թէ, զկնի մահուանն արար: Եւ այնպէս հաւատալով, զի գնացից ընդդէմ ջրոյս:
Մի ուրիշ մարդ էլ ուներ մի կին, որը շատ ինքնահավան էր և կամապաշտ, և երբ նա ընկավ գետը և խեղդվեց, նրա ամուսինը փնտրում էր նրան` գետին հակառակ գնալով:
Նրան հարցրեցին.
- Ինչո՞ւ ես կնոջդ ջրին հակառակ փնտրում։
Նա պատասխանեց.
- Իմ կինը միշտ ինձ հակառակ էր և դրա համար էլ ջրին հակառակ եմ գնում:
No comments:
Post a Comment