Հաշվարկման մարմին:
Շարժման հարաբերականությունը
Փորձ 1
Անհրաժեշտ պարագաներ
– թուղթ և փայտե չորսու
Փորձի ընթացքը. փայտե
չորսուն դրեցի թղթի վրա և թղթի ծայրից դանդաղ ծգեցի: Հետևեցի չորսուի և թղթի վիճակներին:
1. Սեղանի նկատմամբ
թուղթը և չորսուն շարժվում են:
2. Այս դեպքում սեղանը ընտրված է որպես հաշվարկման մարմին:
3. Թղթի նկատմամբ
չորսուն դադարի վիճակում է:
4. Թղթի նկատմամբ
սեղանը շարժման մեջ է:
5. Որպես հաշվարկման
մարմին ընտրել եմ թուղթը:
6. Որպեսզի որոշեմ մարմինը գտնվում է շարժման մեջ թե դադարի, ես ընտրում եմ հաշվարկման մարմինը:
7. Թուղթը և չորսուն ընտրելով որպես հաշվարկման մարմին, կարող եմ ասել, որ սեղանը շարժվում է:
Փորձ 2
Փայտե չորսուն դրեցի
թղթի վրա և թղթի ծայրից կտրուկ ծգեցի, հետևեցի չորսույի և թղթի վիճակներին:
1. Ձգելու ընթացքում թուղթը սեղանի նկատմամբ գտնվում է շարժման վիճակում:
2. Թղթի նկատմամբ սեղանը գտնվում է շարժման վիճակում:
3. Սեղանի նկատմամբ չորսուն գտնվում է դադարի վիճակում:
4. Կարելի է ասել, որ չորսուն շարժվում է թղթի նկատմամբ:
Եզրակացություն
Երկու փորձերից եկանք եզրակացության, որ մարմնի շարժումը և դադարը հարաբերական է և այն կախված է հաշվարկման մարմնի ընտրությունից:
No comments:
Post a Comment