1. Նորվեգացիները ամենակարդացող ազգերից մեկն են: Մեկ նորվեգացին տարեկան միջինում ծախսում է 500 կրոն ($76) գրքերի վրա: Տարեկան մոտ 2,000 վերնագիր գիրք է տպագրվում Նորվեգիայում:
2. Նորվեգիայում է գտնվում աշխարհի ամենաերկար թունելը այն կոչվում է Լերդալի թունել (24,5 կմ):
3. Նորվեգիայում կարելի է գնել ալկոհոլային խմիչք միայն Վինմոնոպոլետ անունով խանութներից: Ամեն քաղաքում կան ընդհամենը երկու այդպիսի խանութ:
4. Նորվեգիան Ձձմեռային Օլմպիական խաղերում ամենաշատ մեդալներ ստացած երկիրն է:
5. 2013թ.-ի խաղաղության գլոբալ ինդեքսի տվյալների համաձայն՝ Նորվեգիան համարվում է աշխարհի ամենախաղաղասեր երկիրը:
6. Մինեսոտան ԱՄՆ-ում Նորվեգիայի ոչ պաշտոնական մայրաքաղաքն է, քանի որ բազմաթիվ ներվեգացիներ են ապրում այդ քաղաքում, այնպես, ինչպես Լոս Անջելեսը հայերի համար:
7. Նորվեգացիները սիրում և գնահատում են ծովը: Նախընտրում են ապրել ջրից 200-300 մետրից ոչ հեռու, կամ էլ հենց ծովի մոտ: Նրանք, ովքեր ապրում են երկրի խորքում, գնում են երկրորդ տուն ծովի մոտ: Բնակչության 80%-ը ունեն սեփական նավակներ:
8. Անգլերեն Thursday (հինգշաբթի) բառը գալիս է նորվեգական աստված Տորի անունից (Thor). Սկզբում այդ օրը անվանում էին Thor's day.
9. Նորվեգիա անվանումը ծագել է հին անգլերեն Norðrveg(r) բառից, որը առաջին անգամ հիշատակվել է 880 թվականին և նշանակում է «հյուսիսային ճանապարհ» կամ «դեպի հյուսիս տանող»:
10. 2007 թվականի ապրիլի 21-ին Բերգեն քաղաքում դրվել է հայկական խաչքար, որը նվիրված էր հայասեր Ֆրիտյոֆ Նանսենին։ Ի երախտագիտություն վերջինիս՝ ցեղասպանությունից տուժած հայ ժողովրդին մեծ օգնություն ցույց տալու, Երևանում բացվել է իր անունը կրող թանգարան, որի առջև դրված է նրա կիսանդրին։

No comments:
Post a Comment